Սովետաշունչ բլեֆ. պարտիան որոշել է

17/01/2018 schedule15:31

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 18-ի համարում

Հայ հանրության համար այս տարին սկսվեց հարկային «բարեփոխումների» թեմայով. թերեւս, այս թեման հանրության շրջանում դեռ երկար կքննարկվի: Խոսքը, իհարկե, արդեն ավելի քան մեկ շաբաթ տեւող այն դեմարշներն են, որ իրականացնում են հարկային գերատեսչության աշխատակիցները: Նրանք այցելում են տնտեսվարող սուբյեկտներին ու բացատրում նրանց այն նոր իրողությունները, որ առաջացել են այս տարի: Ըստ այդմ, գործարարներին պարտադրվում է ցույց տալ ամբողջ թաքնված աշխատուժը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սա, իհարկե, վատ չէ: Բայց հաճախակի հանդիպելով այն գործարարներին, որոնք չեն թաքցնում իրենց մոտ աշխատողների թիվը, առաջարկվում է այլ կոնցեպցիա. աշխատանքի ձեւակերպել լրացուցիչ մի քանի հոգու, որոնք իբր ստանում են 20 հազար դրամ աշխատավարձ, վճարել դրա կենսաթոշակայինը, որը կազմում է 5 հազար դրամ:

Եւ «բազարը» գնում է միայն ձեւակերպվելիք նոր աշխատողների թվի շուրջ: Եթե հարկայինի աշխատակիցները ստիպում-«առաջարկում են» աշխատանքի «ընդունել», ասենք, վեց հոգու, ապա գործարարը կարող է այդ թիվը իջեցնել մինչեւ 4-ի: Սա մանեւրելու առավելագույն հնարավորությունն է, որը թողնվում է գործարարին: «Եկան, ասացին՝ լավ էլ մեծ խանութ ունես, ո՞նց ես 7 հոգով աշխատացնում: Էս քո խանութին մի 10 հոգի է անհրաժեշտ»,- պատմում է Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող խանութներից մեկի տերը՝ իր եւ հարկային տեսչության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած խոսակցության մասին: Խանութի տիրոջը իրոք լրացուցիչ աշխատակից պետք չէ, բայց երկար զրույցից հետո «բարիշել են», որ այդ խանութում այսուհետ պետք է աշխատի 9 մարդ:

Այդ լրացուցիչ երկու «աշխատատեղից» խանութի տերը պետք է վճարի կենսաթոշակայինը, իսկ աշխատավարձը, որի տակ ստորագրելու են իր հարազատներից երկու հոգի, գործարարը ծախսելու է խանութի կարիքների համար: «Քո աշխատողը իրավունք չունի միաժամանակ լինելու ե՛ւ հեռախոսավարուհի, ե՛ւ հաշվապահ», -տնտեսվարման մասին իրենց պատկերացումներն են ներկայացրել հարկային տեսուչները մի փոքրիկ տաքսի ծառայության տիրոջը եւ առաջարկել աշխատանքի ընդունել եւս մի հոգու: Մոտավորապես նույն իրավիճակը ներկայացրեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ֆոտոսերվիսի տերը: Նմանատիպ իրադարձություններ այսօր կատարվում են հանրապետության ամբողջ տարածքում: Հարկային ծառայության աշխատակիցները իրենց ուղղված հարցին՝ էս ի՞նչ է պատահել, պատասխանում են՝ բա դուք Քոչարյանի ելույթը չե՞ք լսել: 

Խոսքը Քոչարյանի՝ հարկային եւ մաքսային գերատեսչություններում վերջերս ունեցած ելույթների մասին է: Ինչ որ կատարվում է այժմ, հիշեցնում է, ասենք, խորհրդային ժամանակները, երբ պարտիան որոշում էր, որ ողջ ԽՍՀՄ-ը պետք է եգիպտացորեն ցանի կամ «Մալայա զեմլյա» կարդա: Երկրի ղեկավարությանը զեկուցում էին կատարված աշխատանքների մասին՝ այսքան հեկտար եգիպտացորեն ցանվեց, այսքան մարդ «Մալայա զեմլյան» կարդաց ու կոնսպեկտավորեց, ելույթներ, հեռուստահաղորդումներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Հիմա պարզապես «պարտիան» այլ հանձնարարութուն է տվել՝ մեծացնել կենսաթոշակայինի մուտքերը, ավելացնել աշխատատեղերի քանակը, որպեսզի յուրաքանչյուր ամսվա վերջին ցնցող ցուցանիշներ հրապարակվեն: Խորհրդային ժամանակների հետ ներկա իրավիճակի նմանությունները արդեն սարսափելի են դառնում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1082 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել