Խմորումներ. Բազեյանի հերթական հրաժարականը

17/01/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 18-ի համարում

Ուրբաթ օրը տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստում կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել: Անցած երեք ամիսների ընթացքում Բազեյանն առնվազն երեք անգամ կուսակցության քաղխորհրդում հայտարարել է, որ ինքը չի ցանկանում գլխավորել կուսակցությունն ու հրաժարական է ներկայացնում: Անցած ուրբաթ եւս պարոն Բազեյանը պնդել է իր հրաժարականը, որը, սակայն, քաղխորհուրդն առայժմ չի ընդունել: Այդուհանդերձ,  ինչո՞ւ Ալբերտ Բազեյանն այլեւս չի ցանկանում գլխավորել «Հանրապետություն» կուսակցությունը: Ըստ մեր աղբյուրների՝ պատճառները տարբեր են. սկսած լուրջ, քաղաքական դրդապատճառներից՝ մինչեւ կենցաղայինը:

Կուսակցությունից հրաժարվելու կենցաղային պատճառն այն է, որ  Բազեյանը չի ցանկանում գլխավորել մի կուսակցություն, որի դե ֆակտո նախագահն Արամ Սարգսյանն է, չի ցանկանում գլխավորել մի կուսակցություն, որը ֆինանսավորվում է մեկ մարդու՝ Արամ Սարգսյանի կողմից: Բացի դա, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկության, վերջին ժամանակներս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նիստերում քննարկված գրեթե բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ մերժվել է Բազեյանի տեսակետն, ու կուսակցության քաղխորհուրդը գրեթե միշտ կողմ է քվեարկել այն տարբերակին, որն առաջարկած է եղել Արամ Սարգսյանը:

Մասնավորապես, երբ «Հանրապետություն» կուսակցությունում քննարկվել են ավանդների վերադարձի կամ Իրաք հայկական զորախումբ ուղարկելու հարցերը, Ալբերտ Բազեյանը պնդել է, որ, ինչպես «Արդարություն» խմբակցության մնացած պատգամավորները, իրենց երեք պատգամավորները եւս պետք է գնան ԱԺ եւ գրանցվեն: Սակայն քաղխորհուրդը որոշել է, որ «Հանրապետության» պատգամավորներն ընդհանրապես չպետք է ԱԺ շենք մտնեն, եւ այդ որոշմանը պարտադրված ենթարկվել է նաեւ Բազեյանը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ վերը նշված պատճառները չեն, որ որոշիչ են եղել Բազեյանի հրաժարականի համար: Գաղտնիք չէ, որ Ալբերտ Բազեյանը երբեք էլ ոգեւորված չի եղել «Հանրապետություն» կուսակցության դե ֆակտո ղեկավար Արամ Սարգսյանի ոգեւորությամբ՝ քաղաքական դաշտի աջ-ազատական թեւի ու մասնավորապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:

Մինչդեռ, Արամ Սարգսյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական նախասիրությունները: Իսկ քաղաքական նոր ֆորմատ ձեւավորելու շուրջ վերջին ժամանակներս ընթացող բանակցությունները,  որոնք, ըստ վարկածներից մեկի, միտված են լինելու առաջին նախագահի վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելուն, Բազեյանի համար միանշանակ մերժելի են եղել, ինչի մասին վերջինս բազմիցս ասել է  քաղխորհրդի նիստերում: Երեկ մեր զրույցի ընթացքում պարոն Բազեյանը չցանկացավ մանրամասնել իր հրաժարականն ու ընդամենն ասաց. «Ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի նիստում ես հայտարարել եմ, որ հրաժարական եմ տալիս քաղխորհրդի նախագահի պաշտոնից, որովհետեւ ես ինքս բավարարված չեմ կուսակցության նախագահի պաշտոնում իմ սեփական աշխատանքից:

Ես ակնկալում եմ, որ քաղխորհրդի անդամները կհարգեն իմ որոշումն ու իմ իրավունքը»: Իր սեփական աշխատանքից դժգոհ լինելը Ալբերտ Բազեյանը բացատրում է նրանով, որ ընդդիմությունը, այդ թվում՝ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, բազմաթիվ խոստումներ են տվել ժողովրդին, որոնք, ըստ էության, չեն կատարվել, եւ այդտեղ ինքը տեսնում է նաեւ մեղքի իր բաժինը: Ի դեպ, մեր զրույցի ընթացքում Ալբերտ Բազեյանը վստահեցրեց, որ ինքը «Հանրապետություն» կուսակցությունում որեւէ մեկից նեղացած չէ. ինքը կմնա կուսակցության քաղխորհրդի անդամ, իսկ կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկում է Արամ Սարգսյանի թեկնածությունը:

Երեկ, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությունում համաձայն են իր հրաժարականին, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Արտաքուստ համաձայն չեն, բայց ներքուստ գուցեեւ համաձայն են»: Բազեյանը տեղեկացրեց նաեւ, թե քանի որ այսուհետ ինքը չի լինելու կուսակցության նախագահ, բնականաբար, արդեն որպես միայն քաղխորհրդի անդամ, մի քիչ պասիվ կզբաղվի քաղաքականությամբ եւ միշտ չէ, որ կայցելի կուսակցության գրասենյակ: Ի դեպ, չնայած կուսակցության հերթական՝ չորրորդ համագումարը տեղի է ունենալու մարտի 4-ին, սակայն, «Հանրապետություն» կուսակցության կանոնադրության համաձայն, քաղխորհուրդն իրավասու է առանց համագումարի փոխելու կուսակցության նախագահին:

Այսպիսով, իշխանափոխությունը հասավ նաեւ «Հանրապետություն» կուսակցություն: Իհարկե, կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պնդում է, որ կուսակցության նախագահի հնարավոր փոփոխությունը որեւէ կապ չունի գաղափարական կամ քաղաքական խնդիրների հետ: «Ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի նիստում պարոն Բազեյանն իսկապես ներկայացրել է իր հրաժարականը քաղխորհրդի նախագահի պաշտոնից: Հարցի վերաբերյալ կուսակցության քաղխորհուրդն առայժմ որոշում չի կայացրել: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ հնարավոր կադրային փոփոխությունը ոչ թե գաղափարական կամ քաղաքական տարաձայնությունների հետեւանք է, այլ բնականոն գործընթաց է մի կուսակցության համար, որի ղեկավար մարմինները կարծրացած չեն եւ գործում են քաղաքական իրավիճակին ադեկվատ: 

Այսինքն, պարոն Բազեյանը կարծում է, որ տվյալ պարագայում ինքը կարող է առավել արդյունավետ գործել որպես քաղխորհրդի անդամ, իսկ կուսակցության ղեկավարումն ավելի արդյունավետ կիրականացնի այլ գործիչ»,- ասում է Սուրեն Սուրենյանցը: Այդուհանդերձ, որքան էլ «Հանրապետություն» կուսակցությունում փորձեն ներկայացնել, թե Ալբերտ Բազեյանի հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի, ակնհայտ է, որ «Հանրապետություն» կուսակցությունն առաջիկայում կտրուկ փոխելու է իր քաղաքական կուրսը: Ըստ մեր աղբյուրների՝ մարտի չորսի համագումարում պաշտոնապես հայտարարվելու է «Արդարություն» դաշինքից դուրս գալու եւ ընդդիմադիր նոր ֆորմատի ստեղծման մասին, որը գործելու է աջ-ազատական դաշտում:

Ի դեպ, հիշեցնենք, որ սա Ալբերտ Բազեյանի առաջին հրաժարականը չէ. Բազեյանը 1998-ին հրաժարական էր ներկայացրել ԱԺ փոխնախագահի, իսկ 2000-ի մարտին՝ քաղաքապետի պաշտոնից: Եւ միայն ընկերների խնդրանքով էր այդ ժամանակ կրկին ետ վերցրել իր հրաժարականը: Այս անգամ, սակայն, դատելով «Հանրապետություն» կուսակցությունում տիրող տրամադրություններից, Ալբերտ Բազեյանին առանձնապես չեն խնդրի մնալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնում:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1592 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա