Փուչիկ. ժողովուրդ փողոցներում

17/01/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 18-ի համարում

Երբ հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանը Լեհաստան կատարած այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրել Իրաք հայկական զորախումբ ուղարկելու մասին, Հայաստանում գործող բազմաթիվ քաղաքական կազմակերպություններ դա որակեցին որպես հակահայկական եւ հակազգային քայլ՝ խոստանալով, որ թույլ չեն տա դրա իրականացումը: Այսօր, երբ զորախումբը մեկնում է Իրաք, այդ կազմակերպությունները ոչ ասելիք ունեն, ոչ՝ անելիք: Ամենասպառնալից հայտարարություններով հանդես եկող Մտավորականների ֆորումը եւ նրա ավագանին, որ այն ժամանակ խոստանում էին ժողովրդին փողոց հանել, այսօր հերթական նիստերն են անցկացնում:

Երեկ ֆորումի քաղխորհուրդը ընդամենը քննարկել է այն փաստաթղթի նախնական տեքստը, որը պետք է վավերացնի առաջիկա օրերին կայանալիք Մտավորականների ֆորումը, որի քաղխորհրդի անդամ Գառնիկ Մարգարյանը չի բացառում, որ իրենք, այնուամենայնիվ, կարող են ժողովրդին փողոց հանելու կոչ անել, սակայն հարց է ծագում, թե ինչ իմաստ ունի փողոց դուրս գալ այն ժամանակ, երբ զորախումբը այլեւս Իրաքում կլինի: «Հայ ժողովուրդը պետք է արաբական աշխարհին ցույց տա, որ այդ զորախումբը Իրաք է ուղարկվել հայ ժողովրդի կարծիքն արհամարhող մեկ-երկու հոգու որոշմամբ, որոնց հայ ժողովուրդը մերժում է»,- պարզաբանում է Մարգարյանը:

Ստացվում է՝ երկակի խաղ ենք խաղում. մի կողմից իշխանությունները զորախումբ են ուղարկում Իրաք՝ կատարելով իրենց տված խոստումը, մյուս կողմից՝ արաբական աշխարհին համոզում ենք, որ հայ ժողովուրդը դատապարտում է այդ որոշումը կայացնող-իրականացնողներին: Եւ արաբական աշխարհը ներում է հայ ժողովրդին՝ հասկանալով, որ պետք է պատժել ոչ թե տեղի հայ համայնքներին կամ հայ ժողովրդին, այլ՝ ՀՀ իշխանություններին: Հերթական կոմպլեմենտար կոմբինացիան: Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն էլ, որը նախկինում կամավորական ջոկատ էր կազմավորել Իրաքի ժողովրդին գլոբալիստական զավթիչների դեմ պայքարում օժանդակելու համար, այսօր հույսը կապում է առաջիկայում սպասվող զոհերի հետ:

«Այո, Իրաքում ամերիկացիների կողմից, այսպես կոչված, հակաահաբեկչական ներխուժման ժամանակ մենք ձեւավորեցինք 100 հոգանոց կամավորների ջոկատ, որը պատրաստ էր մասնակցել Իրաքի ժողովրդի ինքնապաշտպանական պայքարին: Այն ժամանակ մեզ ընդունեց ՀՀ-ում Իրաքի դեսպանը, շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար, բայց ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Իրաքի ժողովուրդը ինքնուրույն էլ կարող է արժանի հարված հասցնել զավթիչներին», - ասում է Ավետիսյանը եւ ցավով ավելացնում, որ ջոկատի անդամ տղաները բավականին պատրաստված էին եւ դիվերսիոն գործողությունների մեծ փորձ ունեին:

Մեր զրուցակիցն այսօր ընդամենը ցավում է, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը, եւ ՀՀ-ից զինվորականների ջոկատ է գնում գլոբալիստ նվաճողներին օժանդակելու համար: «Մենք զգուշացրել ենք, որ այդ որոշման իրականացումը բացասաբար է ընկալվելու արաբական աշխարհում, եւ դրա հետեւանքները կզգան ոչ միայն տեղի հայ գաղութները, այլ նաեւ Հայաստանը: Երբ ՀՀ-ում տեղի կունենան ահաբեկչական գործողություններ, երբ կունենանք առաջին զոհերն Իրաքում, այն ժամանակ բոլորը կհասկանան, որ դրա պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Այդ ժամանակ ժողովուրդը առանց որեւէ մեկի կոչի դուրս կգա փողոց պարտադրելու իշխանություններին՝ խայտառակ ձեւով ետ կանչել այդ զորաջոկատը», - կանխատեսում է նա:

Որ Իրաք զորախումբ ուղարկելու որոշումը որոշակի ազդեցություն է ունեցել Մերձավոր Արեւելքի հայկական գաղթօջախների վրա, հաստատում է նաեւ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, որը սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ա.Մարտիրոսյանի հետ դեկտեմբերին հայտարարություն էր ստորագրել՝ սպառնալով, նման որոշման ընդունման դեպքում, իմփիչմենթի գործընթաց սկսել Ռ.Քոչարյանի նկատմամբ: «Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում Սիրիայի եւ Լիբանանի մեր հայրենակիցներից, որոնք պնդում են, թե այդ երկրներում հայ համայնքներին շատ կարճ կյանք է մնացել: Ասում են, որ եթե մինչ այս որոշումը հայերին իբրեւ գործարար եւ բարեկամ ժողովուրդ ընդառաջում ու աջակցում էին, այժմ դիտում են իբրեւ երախտամոռ դավաճանների:

Այսօր հայերի համար հատկապես Սիրիայում ստեղծվում են ամենատարբեր խոչընդոտները՝ թույլ չտալու նրանց զբաղվել գործարարությամբ» - ասում է Լ.Սարգսյանը, որի ղեկավարած կուսակցության կենտրոնական վարչությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում է, իսկ վարչության ատենապետը Սիրիայի քաղաքացի է: Ըստ Սարգսյանի՝ հայերը ուղիներ են փնտրում գաղթելու ԱՄՆ, Եվրոպա, ոմանք էլ՝ ՀՀ: Իսկ Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության գրասենյակը երեկ փակ էր, թեեւ այդ կազմակերպության քարտուղար Արմեն Աղայանը եւս դեկտեմբերի վերջին Իրաք զորախումբ ուղարկելը որակել էր իբրեւ ազգային դավաճանություն եւ խոստացել, որ այդ ծրագիրը իրագործողների նկատմամբ իրենք կվարվեն՝ ինչպես վարվում են ազգի դավաճանների հետ:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1340 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)