Վերականգնվել է գազի այն գինը, որին սովոր ենք եղել. վարչապետ Կարեն Կարապետյան

«Ի՞նչ անենք, որ գնաճը սուր չչոքի մարդկանց բկին»,- այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Ճիշտն ասած, այդ հարցին ես պատասխանել եմ: Հարազատներս, գործընկերներս, որ դուք ասում եք, թե 2,6 տոկոս գնաճ չոքել է բկներիս, ո՞ր գինն է չոքել մեր դռանը: Քիչ առաջ մեր գործընկերներն ասեցին, որ դեռ սեպտեմբերից էին կանխատեսել, թե՝ գները բարձրանալու է: Մենք հոկտեմբերին ընդունել ենք օրենք եւ այնտեղ գրված է այն, ինչ պետք է լիներ: Գյուղացու մոտ, որ ասում եք՝ բեռն ավելանում է, լուծումը տալու ենք: Գազը, վերականգնվել է այն գինը, որին սովոր ենք եղել: Տրանսպորտային կամպանիաներն աշխատել են այս սակագնի մեջ, սա նորություն չէ: Մենք երկու տարի ժամանակով իջեցրել ենք գազի գինը, այսքան ենք կարողացել, այսքանն ենք արել»,- նշեց վարչապետը:

Պատգամավորի հաջորդ հարցին, թե վարչապետը գեղեցիկ խոսում է, բայց չի տալիս այն հարցի պատասխանը, թե՝ քաղաքացիներին ի՞նչ առաջարկել ուտելու համար, քանի որ կարտոֆիլն էլ է թանկացել, կամ ճաշի մեջ յուղ չգցե՞ն, Կարապետյանն ասաց.

«Այն գնաճը, ինչը կապված չէ մեր հետ, այլ շուկայում գործող գնաճի հետեւանք է: Կարագի գինը, եթե բարձրանում է ամբողջ աշխարհում, մեր մոտ էլ է բարձրանում՝ դա փաստ է: Դրա համար անհրաժեշտ է տնտեսկաան աճ ապահովել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տպել
2144 դիտում

«Ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ». Տիգրան Ավինյան

Բաբլոյանի ուղերձը Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների, անկախության հոբելյանի առթիվ

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Երեւանում բախվել են միանգամից 5 մեքենաներ, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ-ի էլիտան այս տարի անտեսել է Սոգյութլուի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը

Վերեւի հարկից ջրալցվել է Երևանի Քաջազնունու փողոցի անձնագրային բաժանմունքը

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր ֆլեշմոբի շրջանակներում օնլայն հեքիաթ է կարդում

Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում

Էլթոն Ջոնը այսօր Երեւանում մասնակցելու է Starkey ընկերության բարեգործական միջոցառմանը

Հույս ունեմ կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մոտ ընդամենը թյուրըմբռնում է. վարչապետ

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, լավատեսության կենտրոն. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած ուխտավորների

Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում