Ապրիլյան պատերազմում նահատակված Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Ծնունդ՝ առանց տոնի, հոբելյարի եւ երազանքի մոմերի:  2016-ի ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը այսօր կդառնար 25 տարեկան: Ստեփանյանների տանը ժամանակը կանգ է առել: Կյանքն այնտեղ բաժանվել է երկու մասի՝ մինչ Մերուժանի զոհվելն ու հետո:

Մերուժանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին:  Մարտական հերթապահության ժամանակ Մերուժանի դասակին հաջողվում է   հետ մղել թշնամու առաջին հարվածը՝  թշնամուն պատճառելով 30-ից 40 կորուստ: Հարձակումը, սակայն, շարունակվել է, քանի որ թշնամին նպատակ է ունեցել հասնել Մարտակերտ ու Սարսանգի ջրամբար: Կանխատեսելով իրադարձությունների զարգացումը, Մերուժանն իր զինվորներին հրանահգել է փամփուշտների վերջանալուց հետո անցնել ձեռնամարտի: Պայքարել է մինչեւ վերջին վայրկյանն ու  անհավասար մարտում նահատակվել 3 զինակիցների հետ: Դասակի մյուս տղաները, որոնք վիրավոր են եղել, ստիպված նահանջել են: Մերուժան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Այսօր Գյումրի էր բերվել Մարտական դիրքերի Սուրբ Խաչը, որով նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի  տանը կատարվեց տնօրհնեքի արարողություն: Խաչն այնուհետ տարվեց պանթեոն, որտեղ հոգեհանգստի կարգ կատարվեց:

 

Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Գյումրի էր եկել նաեւ ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանը: 90-ականներին նա մարտական հենակետերի առաջնագծերի կահավորման պատասխանատուն է եղել:  «Մերուժանը երկրային կյանքում ընդամենը 23 տարի ապրեց, ապրեց իմաստավորված ու հավերժացավ:  Ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ այդ մարտական հենակետերի հենց առաջնագծերի կահավորման հրամանատարը ես եմ եղել: Երբ այդ հենակետերը կահավորում էինք, 1995 թվականն էր, դա անում էինք կրակահերթերի տակ, եւ ով կմտածեր, որ 20 եւ ավելի տարի հետո ես այստեղ, այս բեմից խոսք պետք է հնչեցնեմ այդ նույն հենակետը պահող սրբազան մի մանուկի մասին, հերոս Մերուժանի մասին: Ես համարում եմ, որ Մերւժանը մեր մարտակից ընկերն է»,-ելույթում ասաց պաշտպանության նախարարի խորհրդականը:

Զինվորական հորից հայրենասիրություն եւ քաջություն,  մանկավարժ մորից՝ համբերատարություն, եւ երկուսից  բարություն ու դրական այլ որակներ ժառանգած Մերուժանն ինքն էր ընտրել զինվորականի իր ուղին, հավանաբար որպես օրինակ հորն ունենալով:

Ծնողների եւ հարազատների համար Մերուժանը կենդանի է, ապրում է յուրաքանչյուրի մեջ: Լուսանկարներում, հիշողություն դարձած երբեմնի երջանիկ օրերի պատառիկներում: Ամենուր տղայի շունչն է, նա կարծես տանն է, քայլում, ժպտում եւ ապրում է այնպես, ասես ոչինչ չի պատահել:

Ստեփանյանները նոր Մերուժան ունեն: Հերոսի քրոջորդին է կրում այդ թանկ անունը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց:  

 

 

Տպել
2487 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ