Մոտիկ խոսքեր հեռավորին (Վանո Սիրադեղյանին). Մերուժանի նոր բանաստեղծությունը

Եռաբլուրում
Անդրանիկ Օզանյանի շիրիմի մոտ
Եվ ազգս ուներ որդի կոչեցյալ
Անդրանիկ՝ անուն քաջ եւ քաջածին,
Որ զորավոր էր քան Կեսարացին,
Եվ զորավար էր անվեհեր հեծյալ:

Նա պատմության մեջ դարձավ առասպել՝
Առասպելական հերոսի վարքով,
Պսակվեց անհաղթ զինվորի փառքով,
Եվ փառաբանվեց որպես վառ ասպետ:

Սակայն, ներհակ իր գործերին արի,
Նա դավաճանվեց ներքին թուրքերից,
Որոնք դիմեցին իրենց կուռքերին՝
Հայցելով պատժել մեր զորավարին:

Եվ Անդրանիկը իր հայրենիքից
Հեռացավ,-ապրեց օտար աշխարհում,
Երկիրը թողեց հոգով վաշխառու
Եվ մատնիչներին իր հայրենակից:

Այսօր նա կրկին ունի համարում
Իր հնամենի հայոց հարկի տակ,
Իսկ հետնորդները նրանց հացկատակ՝
Իշխանությունից պատառ են մուրում:

 * * *

Բնություն երգել չեմ ուզում, զի քեզ
Մեծարելն անչափ թանկ է ինձ համար,
Հեռու կարոտիս վարդերը զուգել
Ու քեզ նվիրել բաղձում եմ համառ:

Եվ չեմ ափսոսում անցած օրերի
Հեռուների մեջ քո դեմքը շոյել,
Հեռանալ, հեռու ապրել նորերից,
Նորովի քեզ հետ խոսել քնքշորեն:

Եվ փառաբանել գեղեցիկը քո,
Որ կատարյալ եւ օրհնյալ է հավետ,
Կերտել տաճարներ գեղադիր տեսքով,
Եվ քո անունով նրանց անվանել:

Եվ հավատավոր ու հավատարիմ
Ծառայել փառքիդ որպես աննահանջ
Վկայող ու զոհ, որ կյանք է տալիս
Եվ չունի արյանն ի հատույց պահանջ:

 * * *

Արդ եւ  ամենայն ժամ ու ժամանակ,
Աստ եւ ամենայն տեղ եւ ամենուր
Պիտի օրհնեմ քեզ, երբ լինեմ մենակ՝
Անցնող իմ կյանքի բոլոր ժամերում:
Եվ ժամերգության ժամին ղողանջող
Զանգերին պիտի ձայնս առնչեմ,
Եվ աղաղակեմ ըղձալի կանչով՝
Քո վերադարձը կրկին անրջեմ:

Քեզնից աղերսեմ թողություն մեղքիս,
Ու քեզ միանամ կարոտած հոգով,
Եվ հառաչանքս՝ մորմոքը վերքիս
Թողնեմ քո ծնկին վերջին աղոթքով:

Երկիր պագանեմ եւ ասեմ՝ մեղա
Արածիս համար նաեւ չարածիս,
Թող հողաթմբիս հորդ անձրեւ տեղա,
Սրբի հետքերը մեղապարտ անձիս:

 

Մոտիկ խոսքեր հեռավորին
Վանո Սիրադեղյանին

Ա

Դու հեռացել ես ինչպես արեւը,
Որ գիշերում է լեռներից անդին,
Դարձել ես լքված մի վտարանդի,
Ում չեն ցանկանում մարդիկ բարեւել:
Դարձել ես օտար քեզ եւ աշխարհին,
Եվ մոռացվել է քո փառքի մասին,
Մոռացվել է քո հոգու անբասիր
Խոսքը ճոխաբան ու չնաշխարհիկ:

Հետո կամաչեն նրանք ապիկար,
Եվ կափսոսան, որ քեզ չեն հասկացել,
Իրենց կկոչեն երախտամոռ ցեղ՝
Հոգով ընչաքաղց եւ մտոք տկար:

Բ

Լուսինն անցավ սեւ ամպերի գիրկը,
Ամպերը նրան ծածկեցին դաժան,
Գիշերը փոխեց իր տեղն ու դիրքը,
Ապա աշունը եկավ տարաժամ:
Կարոտը տարավ աչքերիդ լույսը,
Սպասումները տանջեցին հոգիդ,
Կյանքդ կարծես այս աշխարհից դուրս է,
Եվ հարազատ է ժամը մորմոքիդ:

Մենացիր քո մեջ որպես մտածող,
Նայիր հայելուն՝ ինքդ քեզ ծանիր,
Ապրիր քո ցավը եւ զղջա լացով,
Որ ծառայել ես քո դավաճանին:

Մերուժան

Տպել
5210 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները