Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին

Մեր տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդին, ինչպես նաեւ քաղաքապետի աներորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի տղան, որոնք զորակոչային տարիքի են, առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ընդ որում՝ երկուսն էլ նույն ախտորոշմամբ, ազատվել կամ ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից:  

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի որդու վերաբերյալ մեր հարցմանը, պատասխանեց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ Երեւանի քաղաքապետի որդին առողջ է, եւ այսօր սովորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում»: Նա հավելեց, որ Տարոն Մարգարյանի տղան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, սովորում է պետպատվերով ուսուցման համակարգում: Այսինքն՝ օգտվում է պարտադիր զինվորական ծառայությունից տրամադրված տարկետման իրավունքից եւ այժմ բանակում չէ այդ պատճառով:

Երեւանի քաղաքապետի որդին, ինչպես տեղեկացանք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատից, սովորում է ֆինանսական ֆակուլտետում: Նա առաջին կուրսի ուսանող է: Հատկացված տեղերի ընդհանուր քանակը եղել է 200-ը, որոնցից 12-ը՝ պետպատվերով (անվճար): Դրանցից մեկը, փաստորեն, բաժին է ընկել քաղաքապետի որդուն:

Բազմազավակ՝ վեց երեխաների հայր Տարոն Մարգարյանի երկրորդ որդին նույնպես շուտով զորակոչային տարիքի կդառնա: Եվ հավանական է՝ ժամկետային զինծառայության չմեկնելու հիմքերը նրա համար են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի համաձայն, բուհում պետպատվերով ուսանելն այլեւս չի համարվում բանակից տարկետում ստանալու հիմք:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի երկրորդ որդու վերաբերյալ մեր հարցմանը, քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետն ասաց. «Նա դեռեւս զորակոչային տարիքի չէ, ու դադարեցրեք ստահոդ տեղեկատվություններ տարածելը»: Ճշտող հարցին, թե այսինքն՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն, որ նա առողջական խնդիրների պատճառաբանությամբ չի մեկնելու ժամկետային զինծառայության, Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը: Դուք հիմա խոսում եք ոչ զորակոչային տարիքի մարդու, ըստ էության՝ անչափահասի մասին»:

Քաղաքապետի երկրորդ որդին զորակոչային տարիքի կդառնա հաջորդ տարի: «Հաջորդ տարի կզանգեք, կպատասխանենք նաեւ տվյալ հարցին»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, մեզ չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ՝ որդուն առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարտադիր զինծառայությունից ազատելու մտադրության ու նախապատրաստության մասին: Նրա օգնականը փոխանցեց, որ անձնական բնույթի հարցերին չի պատասխանում: Առաջարկել դիմել անձամբ պատգամավորին, ասաց, որ հիմա նրան հարմար է խոսել եւ կարող ենք զանգահարել: Բայց ԱԺ պատգամավորը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին նույնպես բազմազավակ հայր է: Չորս որդիներից ավագը սովորում է ավագ դպրոցում եւ շուտով կավարտի այն:

Տպել
6018 դիտում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Բելառուսից շուտով ՀՀ կժամանի աշխատանքային խումբ․ քննարկվելու են լոգիստիկ խնդիրներ

Նախարարի մոտ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը

Պետք է անենք ամեն ինչ, որ Մարտի 1-ը շուտ մոռացվի զոհերի հարազատների համար. Գագիկ Մելիքյան

0038 գաղտնի հրամանը չկա, մարտի 1-ին մարդկանց սպանելն անհրաժեշտություն է եղել

Հաճախակի կազմակերպել այցելություններ․ ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարին

Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը

Սեղմ ժամկետում կյանքի ենք կոչելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը․ Սարգսյանի խոստումը

Միշտ լինում է հատուցում՝ Լեւոն Բարսեղյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին