Լեւոն Ալթունյանը վարչապետին զեկուցել է 2017-ի աշխատանքների ու այս տարվա անելիքների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը փոխանցում է, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում համակարգում իրականացվել են բեկումնային փոփոխություններ և ակնկալվում է, որ դրանց արդյունքները հասարակությունը կզգա 2018 թվականի ընթացքում: Նախարարն առանձնակի կարևորել է պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության կազմակերպումը։ Նրա խոսքով, նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարվա գարնանից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացիների բժշկական ծառայությունները նույն կարգով կազմակերպելու համար:

Տեղեկացվել է, որ նախարարությունում նոր ծրագրային փաթեթով ստեղծվել է թեժ գիծ, որով նախորդ տարվա ընթացքում ստացվել է ավելի քան 31 հազար զանգ:

Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 1,6 մլրդ դրամ և ազատվել շուրջ 40 հազար քմ տարածք:

2018-ին նախարարության համար կարևորագույն ուղղություններից է լինելու ՀՀ-ում մահացության կառուցվածքում առավել բարձր տեղերը զբաղեցնող չարորակ նորագոյացությունների, սիրտ անոթային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունների ներդրումը: Նախատեսվում է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների հայեցակարգի ներդրում. ներկայումս ընտանեկան բժշկի այցելությունը քաղաքացուն տարեկան կազմում է 4-5 անգամ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև 10-12-ի: Նշվել է, որ ընտանեկան բժշկի համակարգում ներդրվելու է բոնուսային համակարգ, ինչի արդյունքում նրանց ամսական աշխատավարձը կբարձրանա մինչև 2,5 անգամ, իսկ այցելությունների ավելացումը կնպաստի հասարակության շրջանում հիվանդությունների կանխարգելմանն ու ավելի վաղ հայտնաբերմանը:

Զեկուցվել է, որ Հայաստանում իշեմիկ ինսուլտի բուժումը նախկին 11 դեղամիջոցի փոխարեն իրականացվելու է ընդամենը 2 դեղամիջոցով, արդյունքում՝ բուժման համար օրական ծախսվող 20-25 հազար դրամի դիմաց կպահանջվի 2500-3000 դրամ:

Կարեն Կարապետյանը ողջունել է նշված գործելակարգերի և ընթակացարգերի ներդրումը և հանձնարարել այդ մասին պատշաճ իրազեկել հանրությանը:

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ից դեղերի արտահանման ծավալներն աճել են 20-25 տոկոսով և ակնկալվում է, որ այդ միտումն այս տարի ևս կպահպահնվի:

Նշվել է, որ ֆինանսական միջոցների տնտեսումներ են նախատեսվում գնման գործընթացների կենտրոնացման արդյունքում։ Այդ է վկայել պիլոտային ծրագրի շրջանակում ապահովված շուրջ 24 տոկոս տնտեսումը։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերը միասնական կանոններով ձեռք բերելու մեխանիզմ՝ սահմանելով միասնական գին: Հիվանդանոցային որոշ ծառայությունների նյութածախսը կազմող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը նույնպես նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից կենտրոնացված գնումներով: Նպատակը պետական պատվերի գների նվազեցումն է, ինչի հաշվին ավելի շատ քաղաքացիներ կօգտվեն տվյալ ծառայություններից։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ առողջապահական համակարգից ակնկալում է երկրի ՀՆԱ-ում ոլորտի մասնաբաժնի մեծացում, բյուջեի օպտիմալացում, ֆինանսական վերահսկողության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

Տպել
437 դիտում

Եղանակը կրկին փոխվում է. այսօր որոշ շրջաններում տեղումներ են սպասվում

ԱՄՆ դեսպանը Ռազմական համալսարանում պատմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունից

Մինչեւ 2021 թվականը արգելվել է Միխաիլ Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք

Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)

Զապը եւ մի քանի այլ քրեականներ ՀՀ-ից արտաքսվել են՝ ՊՊԾ գնդի ապաչեզոքացմանը չօգնելու համար

Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

Հոլանդիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների դիմումների մեծ մասը բավարարվել է

Ինչ կապ ունի կրթության տեսչական մարմնի նոր պետը վարչապետի հետ. 12 հոգի փողոցում է հայտնվել

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ

Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով կոնկրետ եւ լուրջ քայլեր են նախապատրաստվում

Հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան խնդիր. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

Հ. Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճառով դատական պրոցես կսկսվի. աղմկոտ պատմություն

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է

Ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները

Ինչու՞ Գագիկ Սուրենյանն ավելի բարձր պաշտոնի մրցույթին չմասնակցեց եւ որքան կմնա նոր տնօրենը

Սադոմազոխիստական տեսարաններով 18 + ֆիլմը «Մոսկվա» կ/թ-ում դիտում են նաեւ անչափահասները

Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Կոստանյանի ջերմ առանձնազրույցն՝ ԱԺ նիստում (լուսանկարներ)

Կատետրի հետեւանքով երկու տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել. ահազանգում է մայրը

Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում, Սյունիքում մառախուղ է

Կարմիր բանակի 100-ամյակի տոնակատարությունների համար ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա