Նախագահի թեկնածու կարող է լինել Ռալֆ Յիրիկյանը. քաղաքագետ

Օրերս իր նստավայրում Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ տվել էր հաջորդ նախագահի վերաբերյալ իր նկարագիրը: Նա նշել էր, որ ապագա նախագահի կարեւոր հատկանիշներից մեկն այն պետք է լինի, որ վերջինս քաղաքականությամբ զբաղված եւ կուսակցական չլինի: Վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է, որ նախագահի ամենահավանական թեկնածուն, որին բնութագրել էր նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը կարող է լինել Միացյալ Թագավորությունում ՀՀ ներկայիս դեսպան Արմեն Սարգսյանը: Երեկ էլ Սերժ Սարգսյանը ասել է, որ կարծում է՝ հաջորդ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: Ամենակարեւորը` քաղաքականությամբ զբաղված չլինի: Ըստ Ձեզ` Արմեն Սարգսյանը համապատասխանո՞ւմ է այս նկարագրին:

- Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված խորը տարակուսանք ունեմ: Մասնավորապես այն կապակցությամբ, որ ապագա նախագահը պետք է նախկինում քաղաքականությամբ զբաղված չլինի: Իշխանության ներկայացուցիչները վերջերս անընդհատ հայտարարում են, որ Հայաստանն արդեն խորհրդարանական հանրապետություն է, բայց նույնիսկ դասական խորհրդարանական հանրապետություններում նախագահը, ով շատ սահմանափակ գործառույթներ է իրականացնում, քաղաքական կերպար է: Օրինակ` Գերմանիայի նախագահ Շտայնմայերը նախկինում եղել է արտգործնախարար եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է: Իտալիայի նախագահ Սերժո Մատարելան նույնպես քաղաքական գործիչ է եղել, տարբեր տարիների եղել է Իտալիայի մի քանի կառավարությունների անդամ, ինչպես նաեւ տարբեր ժամանակներում անդամակցել է մի քանի կուսակցությունների: Հիմա Սերժ Սարգսյանն ասում է՝ ապագա նախագահը չպետք է նախկինում քաղաքականությամբ զբաղված լինի: Սա ուղղակի անհեթեթություն է: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա, ըստ իս, նա մասամբ է համապատասխանում այս չափանիշներին: Նա որոշակի ճանաչում ունի Հայաստանում եւ արտասահմանում, տիրապետում է մի քանի օտար լեզուների, կուսակցական չէ, ունի լայն կապեր, սակայն ես չէի ասի, թե չափազանց մեծ հեղինակություն ունի Սփյուռքում եւ Հայաստանում, ինչպես նաեւ` զբաղվել եւ զբաղվում է քաղաքականությամբ:

- Իսկ որքանո՞վ է հավանական, որ հենց նա կլինի հաջորդ նախագահը:

- Տեսականորեն դա հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ նա որոշակի կապեր ունի արտասահմանում գտնվող ֆինանսական եւ քաղաքական կառույցների հետ, նաեւ գիտի մի քանի օտար լեզուներ: Եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ Բաղրամյան 26-ը շրջանառության մեջ է դրել նրա անունը, ապա այդ տարբերակը տեսականորեն հնարավոր է: Բայց ինչպես արդեն նշեցի` նա մասամբ է համապատասխանում Սերժ Սարգսյանի մատնանշած չափանիշներին:

- Ենթադրենք` նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը: Այդ դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում ի՞նչ տեղաշարժեր կլինեն:

- Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել մի մարդու, ով անգլիական թագուհու կարգավիճակ կունենա եւ որեւէ լուրջ ազդեցություն չի կարողանա ունենալ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների վրա: Այնպես որ` ապագա նախագահը, լինի դա Արմեն Սարգսյանը, թե մեկ այլ անձ, որեւէ լուրջ բարեփոխում չի կարող իրականացնել, առավել եւս` ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չեն լինի այդ նշանակումից հետո:

- Պարոն Վարդանյան, բացի Արմեն Սարգսյանից, ո՞վ է համապատասխանում Սերժ Սարգսյանի նկարագրությունից, եւ ո՞վ կարող է լինել նախագահի թեկնածու: Ո՞վ կարող է նախագահել մեր երկրում, որպեսզի առաջընթաց ունենանք, եթե իհարկե չհաշվենք, որ նախագահի լիազորությունները առաջվանը չեն լինելու:

- Սերժ Սարգսյանի պատկերացումներով նախագահի թեկնածու կարող է լինել նաեւ ոչ քաղաքական գործիչ, օրինակ՝ որեւէ մշակութային գործիչ կամ որեւէ թոփ-մենեջեր, ինչպես, ասենք, Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արեց մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, եթե հաշվի առնենք, որ ներկայումս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչ այդ պաշտոնին նշանակվելը նույնպես լուրջ քաղաքական կերպար չէր, ապա չի բացառվում, որ նախագահի պաշտոնում էլ Սերժ Սարգսյանը կառաջարկի մի մարդու, ով հեռու է քաղաքականությունից եւ քաղաքական ամբիցիաներ չունի: Սակայն, կարծում եմ, շատ չպետք է կենտրոնանալ այդ հարցի վրա, քանի որ այժմ գլխավոր եւ ամենաինտրիգային հարցն այն է, թե ով կզբաղեցնի Հայաստանի վարչապետի պաշտոնը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Ինչպես արդեն նշեցի՝ Հայաստանի հաջորդ նախագահն ունենալու է ընդամենը արարողակարգային եւ ձեւական լիազորություններ, հետեւաբար՝ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ հաջորդ նախագահից:

                                                                                                     ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
3597 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում