ՌԴ դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները կվնասեն հայ-ռուսական հարաբերությունները. Ռադզիխովսկի

Ռուսաստանի դեմ արեւմտյան նոր պատժամիջոցները բացասական կանդրադառնան ոչ միայն Ռուսաստանի, այլ այն երկրների տնտեսությունների վրա, որոնց տնտեսության մասնակի հոգածությունը Ռուսաստանն իր վրա է վերցրել, ասել է ռուս քաղաքագետ Լեոնիդ Ռադզիխովսկին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Սպասվում է, որ պատժամիջոցներն ամերիկյան կոնգրեսում կհաստատվեն 2018-ի փետրվարի սկզբին, իսկ Ռուսաստանը փող չունի եւ, հետեւաբար, Հայաստանին եւ մյուս երկրներին հատկացվող օգնության չափը կկրճատվի, հավելել է քաղաքագետը: 

«Իհարկե, ինչ-որ ծայրահեղ պահի Մոսկվան մեկ անգամ օգնություն կարող է առաջարկել, բայց մշտական օգնությունն աստիճանաբար կդադարի: Իսկ դա կբերի այդ երկրների հետ ՌԴ հարաբերությունների վատթարացման: Եվ հարցը միայն պատժամիջոցները չեն՝ ընդհանրապես Ռուսաստանի տնտեսությունը լճացման փուլում է եւ բյուջեի եկամուտները նվազել են: Դա նշանակում է՝ դրան ուղիղ համեմատական Ռուսաստանի ազդեցությունն ԱՊՀ տարածքում կնվազի»,- ասել է Ռադզիխովսկին: 

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կանդրադառնան ռազմական ոլորտին, սակայն նույնիսկ այդ իրավիճակում Ռուսաստանն ի վիճակի կլինի ռազմական գործողություններ իրականացնել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում: 

«Բավական է միայն այն, որ Ռուսաստանի ԶՈՒ-ն Սիրիայում է արդեն 2 տարի եւ առանց որեւէ դժվարության»,- պնդել է քաղաքագետը: 

Տպել
606 դիտում

Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»