Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. խոսնակ

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել, սակայն շարունակում է աշխատել: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը: Հարցին՝ հրաժարականի դիմումը ե՞րբ է գրել, Վասակ Թարփոշյանը պատասխանեց. «Դա չեմ կարող ասել: Շարունակում է աշխատել, հանդիպում է ունեցել այսօր»: Մեր ճշտող հարցին՝ վարչապետը դեռ չի՞ ստորագրել նրա ազատման դիմումը, խոսնակը պատասխանեց. «Եթե նման բան լինի, կարծում՝ պատշաճ ձեւով կտեղեկացնեն»:

Երեկ գրել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով,  վարչապետ Կարեն Կարապետյանին հրաժարականի դիմում է ներկայացրել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Վասակ Թարփոշյանը երեկ չէր հաստատել տեղեկությունն ասելով. «Նախարարն աշխատանքի մեջ է, ոնց աշխատել է, այդպես էլ աշխատում է»:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանի հրաժարականի հեռանկարի մասին մամուլում բազմիցս գրվել է: Նշվում էր, որ հրաժարականի հավանականությունը պայմանավորված էր վերջինիս տեղակալ Հայկ Հարությունյանի անձով: Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, որը նախարար դառնալու հավակնություններ ունի:

Տպել
1114 դիտում

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան