Աշխարհի ամենաարդար դատարանը. մեղավորները դեռ չեն պատժվել

18/01/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 19-ի համարում

Անկախության 14 տարիների ընթացքում Հայաստանում արձակված արդարացման դատավճիռները կարելի է մատների վրա հաշվել: Մանավանդ, եթե մարդը մինչ դատավարությունը կալանավորվել է, ապա արդարացման հույսեր փայփայելն առնվազն միամտություն է: Այս իմաստով Տաշիրի բնակիչ Արմեն Պողոսյանի արդարացումը հրաշքին հավասարազոր իրադարձություն էր: Մանկահասակ աղջկա` Գեղեցիկ Ղանդիլյանի բռնաբարության եւ սպանության համար նրան 1999 թվականին դատապարտել էին 15 տարի ազատազրկման: 2004-ին նմանատիպ հանցանք կատարած անձը խոստովանել էր, որ 99-ին էլ է նման արարք կատարել` բռնաբարել եւ սպանել է Սարատովկա գյուղի բնակիչ Գ.Ղանդիլյանին: Իրենց անսխալականության մեջ համոզված դատախազներն ու քննիչները սրտի կսկիծով ստիպված էին վերանայել Արմենի գործը եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով արդարացնել նրան:

Հինգ տարի վեց ամիս անարդար պատիժ կրած երիտասարդին 2004-ի ապրիլին ազատ արձակեցին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անձամբ ընդունեց տղային ու նրա մորը եւ հանդիսավոր պայմաններում խոստացավ, որ կատարված անարդարության մեղավորները կպատժվեն: Ակնհայտ էր, որ տղային դաժանաբար խոշտանգել են, ստիպել, որ իր վրա վերցնի չկատարած հանցանքը, անգամ տեսագրել  են նրա խոստովանական ցուցմունքները, որի ժամանակ նա մանրամասն պատմել էր, թե ինչպես է բռնանաբարել ու սպանել 12-ամյա աղջկան:

Այսինքն, գործ սարքողները մեկ տասնյակից ավելի են` սկսած գործը քննած Տաշիրի քննիչ Նորիկ Միքայելյանից, մեղադրականը հաստատած դատախազ Սլավիկ Սուքիասյանից, ոստիկանության օպերաշխատողներից, որոնք անմիջականորեն ծեծի են ենթարկել տղային, փորձագետներից, որոնք կեղծ ապացույցներ են սարքել՝ վերջացրած երեք ատյանների դատավորներով, որոնք աչք են փակել ակնհայտ փաստերի առաջ եւ կասկածելի հանգամանքները համարել մեղքը հաստատող ապացույցներ: Գլխավոր դատախազի նման հայտարարությունից հետո ենթադրվում էր, որ անմիջապես քրեական գործ կհարուցվի, մեղադրանքներ կառաջադրվեն վերը նշված անձանց նկատմամբ, եւ նրանք կկանգնեն դատարանի առաջ` ի ցույց մյուս կեղծարարների:

Իսկապես 2004-ի մայիսի 6-ին, ինչպես եւ խոստացել էր Աղվան Հովսեփյանը, գլխավոր դատախազությունում Ա.Պողոսյանի խոշտանգումների եւ շինծու գործի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց, Արմենը ներգրավվեց որպես տուժող: Գործի քննությունը հանձնվեց ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանին: Այդ օրվանից անցել է 8 ամիս, անշուշտ՝ ինչ-ինչ գործողություններ կատարվել են. օրինակ` առերեսումներ են կատարվել Արմենի եւ նրան ծեծած օպերաշխատողների միջեւ, որոնց ժամանակ Պողոսյանը մանրամասն պատմել է, թե իրեն ինչպես են ծեծել, ովքեր եւ այլն, իսկ օպերները, բնականաբար, կտրականապես ժխտել են դա: Սակայն նրանց ցուցմունքների համադրումից, հակասություններից կարելի է արձանագրել, որ ճիշտն Արմենն է, ոչ թե անմեղ մարդուն ժամանակին ծեծած, իսկ այժմ սուտ ցուցմունք տվող օպերները, որոնք առայսօր շարունակում են աշխատել իրավապահ համակարգում:

Ութ ամսվա մեջ գործը քննող քննիչը չի հասցրել քննել ու առերեսումներ անել մյուսների հետ (փորձագետների, դատավորների, քննիչի) եւ ամենակարեւորը` չի կողմնորոշվել մեղադրանք առաջադրելու հարցում: Թերեւս, դատախազությունը նպատակ ունի գործի քննությունն այնքան ձգձգել՝ մինչեւ Արմեն Պողոսյանն ու իր հարազատները կհոգնեն պայքարից, իսկ հասարակությունը կմոռանա կատարվածի եւ գլխավոր դատախազի խոստման մասին: Արմեն Պոողոսյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը անցած շաբաթ միջնորդություն է ներկայացրել քննիչին` օպերատիվ աշխատողների նկատմամբ մեղադրանք առաջադրելու պահանջով, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Մի կողմից՝ նախաքննական համակարգը որպես զենք օգտագործող եւ պարբերաբար այդ հզոր զենքից օգտվող պետությունը չի կարող պատժել գործ սարքած քննիչ-փորձագետներին, մյուս կողմից` եթե այս գործով որեւէ մեկը չպատժվի, ապա նախաքննական ծեծն ու խոշտանգումները կօրինականացվեն, եւ դրան կսկսեն դիմել տառացիորեն բոլորը: Նկատենք, որ անօրեն երկրին բնորոշ այս փակուղին իրենք` իրավապահներն են սարքել: Մենք այսուհետ եւս ուշադիր հետեւելու ենք, թե ինչ ընթացք է ունենալու Արմեն Պողոսյանի գործը: Նշենք նաեւ, որ նա մոտ երկու ամիս առաջ դիմել էր Կենտրոն համայնքի դատարան` վնասների հատուցման պահանջով:

Այս քաղհայցի քննությունն էլ առայժմ տեղից չի շարժվում, քանի որ մեր պետությունը (ի դեմս ֆինանսների նախարարության) համարում է, որ 5 տարի 6 ամսվա անարդարացի կալանքի ընթացքում Պողոսյանը ոչ մի վնաս չի կրել: Դատական առաջին նիստի ժամանակ ֆիննախի ներկայացուցիչն ամբողջությամբ առարկեց հայցապահանջի դեմ, իսկ դատարանը հայցվորին ժամանակ տվեց իր վնասները հավաստող փաստաթղթեր հավաքելու համար: Այժմ Պողոսյանն ու նրա ներկայացուցիչը զբաղված են գաղութում ստացած ծանրոցների մասին տեղեկանքներ, հարազատների` Կոշ եւ Արթիկ կատարած ուղեւորությունների մասին ավտոբուսների վարորդներից գրություններ հավաքելով:

Փաստաբանը պատրաստվում է նաեւ ինչ-որ ձեւով հաշվարկել Արմեն Պողոսյանի բարոյական վնասը: Թեեւ մեր օրենսդրությամբ դա նախատեսված չէ, սակայն այս խնդիրը մեծ ուշադրության կարժանանա Եվրոդատարանի կողմից, որտեղ բարոյական վնասի հաշվարկման հստակ մեխանիզմներ են գործում: Այսուհանդերձ, կարծում ենք, սա այն դեպքն է, երբ պետությունը կարող է առանց կողմնակի միջամտության ընդունել իր սխալը եւ իր քաղաքացու նկատմամբ հարգանքի ակցիա ձեռնարկել:

Արմինե  Օհանյան

Տպել
1158 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը