Թեժ աշու՞ն. հրադադար՝ վճռական հոկտեմբերից առաջ

18/01/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 19-ի համարում

Հոկտեմբերին հանրապետության 930 համայնքներից առնվազն 600-ում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2002-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից այս  ընտրությունները տարբերվելու են նրանով, որ տեղի են ունենալու նոր Ընտրական օրենսգրքով, ու եթե պահպանվի ԵԽ-ի պահանջած ժամանակացույցը, նաեւ՝ նոր Սահմանադրությամբ, համաձայն որի՝ ՏԻՄ ղեկավարի պաշտոնավարման ժամկետը երեք տարուց դառնալու է չորս տարի: Չհաշված ահա այս տարբերությունները, քաղաքական հիմնական ուժերը վստահ են, որ հոկտեմբերին Հայաստանը վերածվելու է հերթական ռազմական թատերաբեմի, որտեղ իրար դեմ են դուրս գալու կոալիցիայի կուսակցություններն ու ընդդիմությունը:

Ի դեպ, ըստ բոլոր կանխատեսումների, այս անգամ պատերազմական գործողությունները նախորդից շատ ավելի ռազմատենչ են լինելու, քանզի ՏԻՄ ընտրություններին հետեւելու են ԱԺ, իսկ արդեն 2008-ին՝ նաեւ նախագահական ընտրությունները: Եւ քանի որ, ըստ նախնական վարկածի, 2008-ին այլեւս չի լինելու ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին իրար կապող Ռոբերտ Քոչարյանն, ու այդ կուսակցություններից յուրաքանչյուրը նախագահի իր թեկնածուն է ունենալու, ահա այդ պատճառով էլ կոալիցիայի կուսակցություններից յուրաքանչյուրի համար խիստ կենսական են դառնում առաջիկա ՏԻՄ ընտրությունները, որոնք մեզանում դիտարկվում են ուղիղ տրամպլին՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում կեղծիքներ անելու հնարավորինս մեծ լծակներ ունենալու համար:

Անցած ԱԺ եւ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, թե ընտրակեղծիք անելու համար որքան կարեւոր է տեղական ինքնակառավարման մարմիններում ունենալ սեփական ներկայացուցիչներին, որոնք էլ անցած բոլոր ընտրություններում ապահովեցին ընտրակեղծիքների հիմնական մասը եւ ընտրացուցակների հետ կապված մեքենայությունները: Այդ իսկ պատճառով, չնայած ՏԻՄ ընտրություններին դեռ ութ ամիս ժամանակ կա, կոալիցիայի կուսակցությունները բավականին ակտիվորեն լծվել են մարզական իրենց կառույցներն ամրացնելու եւ մարզերում լոբբինգ անելու գործին: Հանրապետական մարզպետները պարբերաբար իրենց կուսակցական կենտրոնին  զեկուցում են, թե ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն մարզերում ակտիվ քարոզչություն են տանում, իսկ ՕԵԿ-ական ու դաշնակցական մարզպետներն էլ բողոքում են, թե ՀՀԿ-ն բացահայտ կերպով հայտարարում է, որ հոկտեմբերին վերցնելու է ՏԻՄ մարմինների առյուծի բաժինը:

Երեկ մեր զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չթաքցրեց, որ իրենք վաղուց արդեն սկսել են իրենց քարոզարշավը: «Մենք մեր քարոզարշավը սկսել ենք դեռ նախորդ ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրվանից եւ այսօր հանրապետության գրեթե բոլոր համայնքներում տիրապետում ենք բացարձակ ինֆորմացիայի, թե ինչ պրոբլեմներ կան այս կամ այն համայնքում, ինչի կարիք ունի համայնքը, եւ մենք ինչով կարող ենք օգնել տվյալ համայնքին: Այսօր ՀՀԿ-ն ՏԻՄ մարմիններում ունի 35 տոկոս ներկայություն, եւ մեր խնդիրն է առաջիկա ընտրություններում այդ թիվը մեծացնել»,- ասում է Գալուստ Սահակյանը: Ի դեպ, եթե այսօր Երեւանի 12 թաղապետերից երեքը պաշտոնապես են ՀՀԿ անդամ (Կենտրոնի թաղապետը չնայած կուսակցական չէ, բայց նա եւս համարվում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը, իսկ Էրեբունու թաղապետը վերջերս է դուրս եկել ՀՀԿ-ից), ապա Գալուստ Սահակյանը վստահ է, որ հոկտեմբերին իրենց ունեցած Երեւանի թաղապետերի թիվը նկատելիորեն մեծ կլինի:

Ի դեպ, հոկտեմբերին, բացի  Շենգավիթ եւ Աջափնյակ համայնքներից, մայրաքաղաքի մնացած համայնքներում տեղի են ունենալու թաղապետի ընտրություններ: Ինչ վերաբերում է կոալիցիայի կուսակցությունների միջեւ քաղաքական համաձայնությունների կայացմանը, ապա թե՛ Գալուստ Սահակյանը, թե՛ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը չնայած այն կարծիքին են, որ կոալիցիան կփորձի որոշ համայնքներում գալ քաղաքական համաձայնության, սակայն 600-ից ավելի համայնքներում նման համաձայնության կայացումը համարում են գրեթե անհնար: Ուստիեւ, որեւէ մեկը չի բացառում, որ հոկտեմբերին կոալիցիան կանգնելու է լուրջ բախումների առաջ: «Ժամանակն իսկապես քիչ է, եւ ինչպես կոալիցիայի մյուս կուսակցությունները, դաշնակցությունը եւս լրջորեն նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին:

Այս պահին դեռ այդ հարցի շուրջ ներկոալիցիոն քննարկումներ չեն սկսվել, սակայն դրանք անխուսափելի են: Մենք կփորձենք մաքսիմում համադրել մեր առաջադրումները, չնայած բացարձակ համադրում ՏԻՄ ընտրություններում հնարավոր չի լինելու, եւ բազմաթիվ տեղերում տարբեր կուսակցություններ կունենան առաջադրված թեկնածուներ, ինչը չի կարող որոշակի ներկոալիցիոն լարումներ չառաջացնել»,- ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Եւ չնայած այսօր դաշնակցությունը Երեւանում ոչ մի թաղապետ չունի, սակայն ՀՅԴ խմբակցության ղեկավարը  տեղեկացնում է, որ 2005-ի ՏԻՄ ընտրություններում իրենք առաջադրելու են նաեւ Երեւանի թաղապետի թեկնածուներ: Հոկտեմբերյան ընտրություններին լրջորեն նախապատրաստվում է նաեւ ՕԵԿ-ը. կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, որ ՕԵԿ-ը տեղական այնպիսի հզոր եւ կազմակերպված կառույցներ ունի, որ ՏԻՄ ընտրություններում իրենք ակնկալում են լավագույն արդյունքը:

Իր հնարավորությունների վրա վստահ է նաեւ ընդդիմությունը: Ավելին, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ ժամանակը քիչ է, եւ ընդդիմությունը, որը բոյկոտել է նախորդ ՏԻՄ ընտրությունները, այս ընտրություններին պետք է լրջորեն նախապատրաստվի, եթե չի ուզում տանուլ տալ առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրությունները: «Կարծում եմ, ընդդիմությունը ճիշտ մարտավարություն կընտրի, եթե ՏԻՄ ընտրություններում միավորվի եւ առաջադրի միասնական թեկնածուներ, քանզի առաջիկա ՏԻՄ ընտրությունները էապես կարեւոր են լինելու հաջորդ ԱԺ եւ նախագահական ընտրությունների համար»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը:

Այսպիսով, կոալիցիոն կարծեցյալ մեղրամիսը կձգվի ամենաշատը մինչեւ մայիս. դրանից հետո արդեն, ինչպես կանխատեսում են կոալիցիայում, կսկսվի փոխադարձ մեղադրանքների ու մերկացումների մի այնպիսի շքահանդես, որ լրատվամիջոցները ձանձրանալու առիթ չեն ունենա: Իսկ մինչ հոկտեմբերյան պատերազմական գործողությունները՝ քաղաքական դաշտում այս պահին բոլորին ձեռք տվող հրադադար է: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1583 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին