Բարի վերադարձ. լիարժեք ինտեգրվեցինք

18/01/2018 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 19-ի համարում

Ինչո՞ւ հայկական զորախումբը մեկնեց Իրաք: «Միջազգային հանրությանը լիարժեքորեն ինտեգրվելու մեր ձգտումը որոշակի բարոյական պարտավորություններ է ստեղծում այդ հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում մեր հնարավորության սահմաններում ներդրում ունենալու համար: Ուստի մենք չենք կարող անմասն մնալ մեր տարածաշրջանում եւ մասնավորապես՝ Իրաքում կայունության եւ խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերից»,- Իրաք ողեւորվող մեր զորախմբի ճանապարհման արարողության ժամանակ՝ տեղի ունեցողը այսպես մեկնաբանեց ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանը:

Այսինքն, մեր զորախումբը Իրաք է մեկնում ոչ թե այնտեղ կայունություն ապահովելու, ժողովրդավարություն հաստատելու համար, այլ ընդամենը քաղաքական նպատակներ է հետապնդում՝ դրանով Հայաստանը փորձում է «լիարժեքորեն ինտեգրվել» միջազգային հանրությանը: Միջազգային հանրությանը ինտեգրվելու բազմաթիվ այլ տարբերակներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, խոսքի ազատություն, ազատ եւ արդար ընտրություններ եւ այլն, Հայաստանը ընտրեց այս մեկը միայն: Այնպես է ստացվել, որ սա իրոք վերջին հնարավորություններից մեկն է, որպեսզի Հայաստանը վերջնականապես չընդգրկվի աշխարհի իզգոյների ցուցակում: Եւ բացի այդ, Իրաք զորախումբ ուղարկելը իշխանությունների համար շատ ավելի հեշտ է, քան սեփական երկրում համամարդկային արժեքներ որդեգրելը:

Բայց այս պահին մեզ ավելի շատ հետաքրքրում են ՀՀ այն 46 քաղաքացիները, որոնք երեկ մեկնեցին Իրաք: Նրանց հիմնական մասը գործելու է Ալ Հիլլայում, որտեղ արյունալի ահաբեկչություններ կարծես չեն եղել: Միայն անցած տարվա սեպտեմբերին այս բնակավայրի արվարձաններում ահաբեկիչները առեւանգել էին մի քանի օտարերկրացիների, որոնք զինվորականներ չէին: Ալ Հիլլայում են գտնվելու մեր սակրավորներն ու վարորդները: Յուրաքանչյուրը զբաղվելու է իր գործով՝ սակրավորները վնասազերծելու են ականներ, իսկ վարորդները՝ բեռներ են տեղափոխելու: Բեռները, ինչպես պատմեցին իրենք՝ վարորդները, լինելու են ոչ ռազմական բնույթի՝ հիմնականում շինանյութ, դեղորայք, սննդամթերք եւ այլն: Վարորդներն այնտեղ ստանալու են «Մերսեդես» տիպի բեռնատարներ:

Մեր զինվորականները իրենց զենքը տանում են իրենց հետ՝ ատրճանակներ եւ «AKCY» մակնիշի ավտոմատներ: Զենք կրելը, օրինակ՝ բեռնատարը վարելիս, պարտադիր է լինելու: Մեր զորախմբի երեք բժիշկներն իրենց ծառայությունը անցկացնելու են Քերբալլահում: Բաղդադից մոտ 110 կիլոմետր հարավ գտնվող Քերբալլահը շիաների սրբազան քաղաքն է: Այս քաղաքում հաճախակի է արյուն թափվում: Դժվար է հստակ վիճակագրություն ներկայացնել Քերբալլահում զոհված կոալիցիոն ուժերի զինվորների վերաբերյալ, բայց այստեղ զոհվել են ոչ միայն ամերիկացի, այլ նաեւ բուլղարացի զինվորներ: Սակայն մեր պատկերացումները Իրաքում տիրող իրավիճակի մասին, ըստ մեկնող զորախմբի հրամանատար, կապիտան Գարուշ Ավետիսյանի, այնքան էլ օբյեկտիվ չեն, եւ սրա պատճառն այն է, որ լրատվամիջոցների մեծամասնությունը Իրաքից հաղորդվող ռեպորտաժներում անդրադառնում է գլխավորապես կատարված ահաբեկչություններին:

Հրամանատարը վերջերս երկու անգամ՝ մոտ 20 օրով եղել է Իրաքում եւ իրավիճակի մասին այլ պատկերացում կազմել: «Այնտեղ ուրիշ կյանք կա, որը չի ներկայացվում: Երկար քայլել եմ Բաղդադի արվարձաններում եւ տեսել, թե ինչպես է կյանքը ընթանում. նորմալ կյանք է՝ մարդիկ ինչ-որ տեղ են շտապում, աշխատում են, բիզնեսով են զբաղվում, ինչպես աշխարհի բոլոր մեծ քաղաքներում: Կյանքը շատ ավելի հանգիստ է, քան կարելի է պատկերացնել»,-ասում է Գարուշ Ավետիսյանը: Վերջինս երեւի կարողացել էր այդ իրավիճակը ներկայացնել նաեւ Իրաք մեկնող զինվորականների ընտանիքների անդամներին: Թերեւս, դրանով էր պայմանավորված մեկնողներին ճանապարհելու եկած բազմաթիվ հարազատների համեմատաբար հանգիստ վիճակը:

Ի վերջո, ի՞նչն է ստիպում, որ մեր զինվորականները, բացառապես իրենց ցանկությամբ թողնելով տունուտեղը, մեկնեն Իրաք՝ քաղաքական հայացքնե՞րը, փո՞ղը, թե՞ սուր զգացողությունների պահանջը: Հրամանատար Գարուշ Ավետիսյանի կարծիքով՝ առաջին տեղում սուր զգացողությունների կարիքն է: «Ադրենալինի կարիք ունեն, մնացածը գրեթե դեր չի խաղում»,- համոզված է նա: Նշենք, որ զինվորականները Իրաքում կստանան ամսական մոտ հազար դոլար աշխատավարձ, իսկ այստեղ կպահպանվի իրենց 75 հազար դրամ աշխատավարձը: Կես տարի անց՝ այսօր մեկնած զինվորականները կարող են վերադառնալ, եւ նրանց կփոխարինեն ուրիշները: Բայց կրկին ըստ ցանկության կլինի. ով ցանկություն հայտնի մնալ եւ շարունակել ծառայությունը՝ կարող է մնալ:

Տեղակայման վայրերում մեր զինվորականների համար ստեղծվել են կենցաղային բոլոր պայմանները՝ կոնդիցիոներներով, տաք ու սառը ջրով հարմարավետ կացարաններ, առաջնակարգ սնունդ, պարբերաբար հարազատների հետ կապ պաշտպանելու միջոցներ եւ այլն: Բայց կան որոշ սահմանափակումներ՝ կտրականապես արգելված է օգտագործել սպիրտային խմիչք եւ, ինչպես ասում են, ապրել սեռական կյանքով: Այս սահմանափակումները պայմանավորված են բացառապես զինվորականների անվտանգության նկատառումներով: Ի դեպ, մեր զինվորականներին տեղափոխելու նպատակով Երեւան ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի օդաչուներից տեղեկացանք, որ ներկայումս Բաղդադում ցերեկները ջերմաստիճանը  մոտ 20 աստիճան է: Իսկ զորախումբը ճանապարհելիս՝ Երեւանում  մինուս 5 էր:

Հայկ Գեւորգայան

Տպել
1468 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը