Գյումրու հանրակացարանում կարիք են հոգում սենյակում, որտեղ ապրում են ու պատուհանից թափում

Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող փլատակի վերածված հանրակացարանի տանիքի փայտերը գողացել են: Բնակիչները բողոքով դիմել են ոստիկաններին, սակայն իրենց պնդմամբ, իրավապահները ոչ արձագանքել, ոչ էլ անգամ տարածք են եկել:

«Գիտեն, որ անտեր ենք, տեր-տիրական չունինք, մենք էլ պառավ ենք, մեզի բանի տեղ չեն դնե: Գնացինք ըսինք, թե եկեք տեսեք, թազա հանած է, հոչ, ում կսես: Էս էլ բլեն գլխներիս, մեռնինք պրծնինք: Բայց մենք էլ ենք մարդ չէ»,- բողոքեցին armtimes.com-ին դիմած բնակիչները:

«Լավ էլ գիտենք, թե ով է տարել էդ փետերը, հենց էն մյուս կողմի ապրողներն են, իրանք են բլցնում էս շենքը, հենց իրանք են: Յանի թաղի տեսուչ կա, մե հատմ չի գա, չի տեսնի: Գոնե գիշերը որպես հերթապահ մեկմ գա, ստուգե էրտա»,-վրդովված նշեց հանրակացարանի բնակիչ Կլարան:

Փլուզվող հանրակացարանը նախկինում պատկանել է Տեքստիլ կոմբինատին, որտեղ բնակվել են գործարանի աշխատակիցները, հիմնականում ռուս կանայք ու աղջիկներ: 88-ի աղետից հետո այնտեղ շատ անօթեւան ընտանիքներ հաստատվեցին, որոնց հիմնական մասը վաղուց է բնակարան ստացել եւ հեռացել տարածքից:

Ներկա պահին փակված հանրակացարանում մոտ 5 ընտանիք է բնակվում, գործազուրկ տարեցներ են, ովքեր գոյատեւում են ընտանեկան նպաստով եւ կենսաթոշակով:

Ներսում, սակայն այլ աշխարհ է բացվում: Անպատուհան ու առանց դռների սենյակներում ում ասես կարող ես հանդիպել՝ ցնցոտիներով երեխաներից սկսած մինչեւ տարբեր սենյակներում առանձնացած չափահաս տղամարդկանց ու կանանց:

Տեւական ժամանակ այստեղ այս վիճակն է: Քաղաքապետարանը շատ է փորձել ներկա պահին շենքում մնացած բնակիչներին այլ վայր տեղափոխել: Բնակարաններ են առաջարկել Մուշ եւ Բուլվարային թաղամասերում: Վերջիններս կտրուկ հրաժարվում են դուրս գալ այս սարսափելի եւ հանցագործության որջ հիշեցնող փլատակից: Ասում են՝ Մուշի բնակարաններն էլ անվտանգ չեն, հետո էլ քաղաքից հեռու է:

Որ սենյակը փլվում, տանիքը ներքեւ է իջնում, բնակիչները թողնում, տեղափոխվում են հարակից տարածք: Նրանց հետ սենյակից-սենյակ են գնում նաեւ կեղտոտ շներն ու մազաթափ կատուները:

Գույք չունեն, որ անհանգստանան փչանալուց կամ կոտրվելուց, այստեղ անգամ ջուր ու սանհանգույց չկա: Կարիքները հոգում են հենց այն սենյակներում, որտեղ ապրում են: Հետո դույլերով հենց իրենց պատուհաններից էլ դուրս են թափում պարունակությունը: Արդյունքում փլված շենքի բակում անմարդկային պայմաններ եւ սարսափելի տեսարան է: Իսկ երբ եղանակը տաք է, գարշահոտությունը զգացվում է հարակից շենքերում անգամ: Լվացքն այստեղ երազանք է, լողանալ չկա: Գումար ունենալիս լավագույն դեպքում բաղնիք են գնում: Տարիներ առաջ հենց այստեղ համաճարակային վիճակ ստեղծվեց: Թարախային մաշկաբորբի մասին ահազանգն անգամ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում հայտնվեց:

 

Չնայած կառույցը վթարավտանգ է, առաջին հարկերը տրված են վարձակալության, եւ վարսավիրանոց կա, եւ լուսանկարչատուն, եւ խանութ: Տարածքը համայնքապատկան չէ, սեփականատեր ունի:

Սակայն ենթադրելի է, որ քաղաքապետարանը պետք է ստիպեր 2000-ականներից շենքը սեփականաշնորհած քաղաքացուն կամ շինարարություն սկսել, կամ գոնե լավագույն դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, մաքրել բետոնե պանելներն ու պարսպապատել շենքը:

Բավական չէ, որ նման տարրական քայլեր չեն արվել, այլ ավելին, թույլ է տրվել, որ շենքում մեկ հարկի տակ հավաքվեն անգործ մարդիկ, հիմնականում թեթեւաբարո կանայք եւ նրանց ընկեր-ընկերուհիները:

Հանրակացարանի մայթով մարդիկ չեն քայլում ոչ թե թափվող քարերի տակ չմնալու, այլ հենց վատ համբավի պատճառով:

Տպել
1683 դիտում

2 օր շարունակ հրթիռակոծվում է Դամասկոսը. թիրախում էր հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին եւս

Նիդերլանդների խորհրդարանում այսօր քվեարկության կդրվեն Հայոց Ցեղասպանության 2 բանաձեւերը

Եղանակը կրկին փոխվում է. այսօր որոշ շրջաններում տեղումներ են սպասվում

ԱՄՆ դեսպանը Ռազմական համալսարանում պատմել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ռազմավարությունից

Մինչեւ 2021 թվականը արգելվել է Միխաիլ Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինայի տարածք

Լիբանանի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (լուսանկարներ)

Զապը եւ մի քանի այլ քրեականներ ՀՀ-ից արտաքսվել են՝ ՊՊԾ գնդի ապաչեզոքացմանը չօգնելու համար

Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտակայքում. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում

Հոլանդիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների դիմումների մեծ մասը բավարարվել է

Ինչ կապ ունի կրթության տեսչական մարմնի նոր պետը վարչապետի հետ. 12 հոգի փողոցում է հայտնվել

Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն այս շաբաթ

Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով կոնկրետ եւ լուրջ քայլեր են նախապատրաստվում

Հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան խնդիր. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

Հ. Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ի պատճառով դատական պրոցես կսկսվի. աղմկոտ պատմություն

Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ի սեփականատերը «կորել» է

Ավարտվեցին ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները

Ինչու՞ Գագիկ Սուրենյանն ավելի բարձր պաշտոնի մրցույթին չմասնակցեց եւ որքան կմնա նոր տնօրենը

Սադոմազոխիստական տեսարաններով 18 + ֆիլմը «Մոսկվա» կ/թ-ում դիտում են նաեւ անչափահասները

Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Կոստանյանի ջերմ առանձնազրույցն՝ ԱԺ նիստում (լուսանկարներ)

Կատետրի հետեւանքով երկու տարեկան երեխան 2-րդ կարգի այրվածք է ստացել. ահազանգում է մայրը