Երևան
16 °C
Վերնիսաժում մի ամբողջական հատված տրամադրված է թուրքական զարդանախշերով հագուստների՝ գլխարկներ, գոտիներ, գոգնոցներ, կտորից պայուսակներ, գունազարդ կտորով պատված նոթատետրեր եւ մի շարք իրեր: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Ազգային արվեստի կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին, ով արդեն երկար տարիներ հայկական զարդանախշերի ուսումնասիրությամբ է զբաղվում:
«Երկու տարվա ընթացքում թուրքերը հասկացան, որ Հայաստանում շուկա կա, ինչը նկատելի է Վերնիսաժում: Նախկինում կտորների վրա չկային հայկական այբուբենով, նռերով, խաչերով պատկերներ, այժմ կա եւ դրանք մեծամասամբ բերվում են Թուրքիայից եւ ամենաշատը լցված են Վերնիսաժում»,- ասում է Նանե Բագրատունին:
Նա վստահեցնում է, որ պլպլուն եւ ռաբիս ոսկեգույնով կարված մի շարք իրեր, որոնք ձեռք են բերվում Վերնիսաժից եւ առաջին հայացքից մոտիկ են հայկական զարդարվեստին, վստահաբար՝ գունային գամայով եւ զարդանախշերով հայկական չեն:
«Եվ եթե կտորի վրա պատկերված է նուռ, կամ խաչ, դա չի նշանակում, որ հայկական է: Արեւելյան ոսկեփայլ, էլեկտրիկ գույների առկայությունը երբեք էլ հայկական չի եղել»,- ասում է նա:
Վերնիսաժում վաճառվող գոգնոցներ
Վերնիսաժում արված մեր հարցումներից պարզվեց, որ վաճառողների մի մասն իրենք էլ տեղյակ չեն, թե ինչ են վաճառում: Այդ հարցն ամենավերջինն էր, որը կարող էր մտահոգել նրանցից շատերին:
Հայկական ուտելիքներ թուրքական սփռոցին (Լուսանկարը տրամադրել է Բագրատունին)
«Մի բան է, երբ իմանալով օգտագործում է այդ ապրանքը, մեկ այլ բան, երբ անգիտակցորեն աշխարհին է ներկայցվում որպես հայկական, քանի որ շատ սփույուռքահայեր են գալիս, գնում այդ կտորները եւ տանում: Պարային խմբեր են գալիս ու առնում այդ կտորներից, որպեսզի տարազ կարեն եւ աշխարհին ներկայանան», -ասում է Նանե Բագրատունին, ում վրդովեցրել էր անցած տարի ազգային ուտեստների ցուցադրության ժամանակ տոնական սեղանին գցված թուրքական սփռոցը:
Նրա խոսքով, նման խնդրի հիմնական պատճառն այն է, որ այսօր Հայաստանում կտորի մեծածավալ արտադրություն չկա: «Մի քանի մշակութային կենտրոն կա, «Տերյան» մշակութային կենտրոնն է, բայց իրենց արտադրանքի աշխատանքը ծավալային առումով փոքր է շատ, «Արցախ կարպետը» ու էլի մի երկու բան»,- ասում է Նանե Բագրատունին:
Նա որպես իրավիճակի լուծում առաջարկում է դատարկ կտորի վրա ասեղնագործել հայկական զարդանախշ, կամ պարզապես նկարել բատիկայի տեխնիկայով՝ կտորի վրա կիրառելով տեքստիլի համար նախատեսված ներկերը: «Հասկանում եմ, որ ասում են թանկ է եւ այլն, բայց կարելի է նույն Թուրքիայից այդ կտորն առնել, վրան նկարել հայկական զարդանախշ»,- ասում է նա:
Նկարում տիկնիկներ են թուրքական նախշերով կտորից եւ նոթատետր ոչ հայկական զարդանախշերով
Նանե Բագրատունին տեղեկացրեց, որ Ազգային արվեստի կենտրոնն այս խնդիրի հետ կապված առաջարկությունների փաթեթ է ներկայացնելու ՀՀ Մշակույթի նախարարություն:
Աղունիկ Հոհաննիսյան
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ