Թուրքերենը կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից

19/01/2018 schedule14:57

Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից, տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը։

Նրա խոսքով, Թուրքիան վճռել է նվազեցնել ԵԽ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դուրս գալով Եվրոպական խորհրդի «մեծ ֆինանսավորողների» ցուցակից։ 2016թ․ հունվարի մեկից հետո Թուրքիան Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ համարվում է ԵԽ բյուջեում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը։

ԵԽ-ի 2017թ․ բյուջեն կազմել է 455 միլիոն եվրո, որից 33․8 միլիոնը Թուրքիայի ներդրումն է։ Թուրքիան, սակայն պատրաստվում է այսուհետ իր ներդրումների ծավալը հասցնել 13-14 մլն եվրոյի, գրում է ermenihaber.am-ը: 

Նախատեսվում է, որ ԵԽ-ում Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը ևս կնվազի։ Նախկինում, երբ Թուրքիան ավելացրել էր ԵԽ բյուջեում իր ներդրումների ծավալը՝ դառնալով 6 ամենախոշոր ներդրողներից մեկը, թուրքական պատվիրակության անդամների թիվը 12-ից հասցվել էր 18-ի։ Ներկայումս հնարավոր է, որ այդ թիվը կրկին իջեցվի մինչև 12։

Ներդրումների ծավալը նվազեցնելու վերաբերյալ Անկարայի որոշումից հետո ԵԽ-ում քննարկվում է թուրքերենը աշխատանքային լեզուների ցանկից հեռացնելու հարցը։ Այս նպատակով պատրաստվող զեկույցը քվեարկության կդրվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Աղբյուրի համաձայն՝ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության պատճառով հավանականությունը մեծ է, որ նախագիծ կհաստատվի։

Թուրքիայի և Եվրոպական խորհրդի հարաբերությունների վրա հատկապես բացասական են ազդել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած բազմաթիվ իրավախախտումները։ 2017թ․ ապրիլին ԵԽԽՎ-ն վերսկսեց Թուրքիայում քաղաքական մոնիտորինգի գործընթացը՝ «ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ոլորտներում Եվրոպական խորհրդի անդամ պետության պարտավորությունները չկատարելու» հիմնավորմամբ։ Այդ գործընթացը Թուրքիայի համար դադարեցվել էր 2004թ․։ Դա Թուրքիայում մեծ դժգոհության առիթ հանդիսացավ․ այսպիսով՝ Թուրքիան դարձավ աշխարհում միակ երկիրը, որտեղ մեկ անգամ դադարեցված ԵԽ քաղաքական մոնիտորինգը վերսկսվել է։

Տպել
951 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին