Երևան
14 °C
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն ունեցել է նաեւ խնդիրներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան:
«Հայաստանը 2017-ին տարատեսակ առաջընթաց է գրանցել: Ծանր հիվանդություններ ունեցող, քաղցկեղով հիվանդ մարդկանց հնարավորություն տրվեց ավելի հեշտ ցավազրկող դեղամիջոցներ ձեռք բերել, որը լուրջ առաջընթաց է», - ասել է նա:
Առաջընթացների թվում է նաեւ ընտանեկան բռնության կանխմանն ուղղված օրենքի ընդունումը, իսկ ահա անցած ընտրությունները Human Rights Watch-ի իրավապաշտպանների կարծիքով լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են: Սակայն Հայաստանի հիմնական խնդիրների թվում Գիորգի Գոգիան նշում է իրավապահների հաշվետվության պակասը հասարակության առջեւ.
«Մեր կողմից գրանցվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր, որի համար իրավապահները բավարար չափով հաշվետու չէին»:
Ընդհանրապես, Human Rights Watch-ի կողմից այսօր հրապարակված զեկույցը փոքր-ինչ լավատեսություն է ներշնչում նախորդ տարվա համեմատ: Գրանցվել է միապետական պոպուլիստական քաղաքականության անկում, որը լավ նշան է, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հաղթանակը դարձել է ազգայնական պոպուլիզմի տապալման խորհրդանիշ: Միեւնույն ժամանակ, զեկույցում նշված է, որ 2017-ին ներքին խնդիրների վրա կենտրոնացած Միացյալ Նահանգները եւ բրեքզիթի հարցերով զբաղված Մեծ Բրիտանիան բավարար ուշադրություն չեն դարձրել մարդու իրավունքների պաշտպանությանը համաշխարհային մակարդակով: Արդյունքում, ծայրաստիճան վատ իրավիճակ է ստեղծվել Եմենում, Սիրիայում, Բիրմայում եւ Հարավային Սուդանում, իսկ Չինաստանի եւ Ռուսաստանի ղեկավարներն առաջ են քաշել իրենց միապետական օրակարգը, իսկ Ադրբեջանի նման երկրներում խորացել են հակաժողովրդական միտումները.
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակել է լրջագույն ճնշումները իշխանություններին քննադատող քաղաքացիների եւ լրատվամիջոցների վրա»:
Մարդու իրավունքների ոլորտում մեկ այլ լուրջ անկում ապրել է Թուրքիան, որտեղ նախագահ Էրդողանը պայքար է տանում ժողովրդավարական համակարգի դեմ: Հատկանշական է, որ ներգաղթյալների հարցն այդ ընթացքում այնքան էր կլանել Եվրոպայի ուշադրությունը, որ Եվրամիությունը գրեթե չի էլ նկատել Թուրքիայի ներքին խնդիրները:
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ