Անհրաժեշտ է խորացնել տնտեսական հարաբերութունները. Մինասյանը հանդիպեց Ռումինիայի նախագահին

19/01/2018 schedule11:48

Հունվարի 18-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ավարտին կայացած զրույցի ընթացքում նախագահ Յոհանիսը շնորհավորեց Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ մաղթելով նրան արգասավոր դիվանագիտական առաքելություն: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների խորացմանը` կարեւոր ներդրում բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով նախագահ Յոհանիսին ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու համար:

ՀՀ դեսպանը նշել է, որ անցած տարիներին երկու երկրները նշանակալի հաջողություններ են գրանցել քաղաքական, մշակութային, կրթական ոլորտներում: Կողմերը համակարծիք էին, որ այս համատեքստում անհրաժեշտ է ավելի խորացնել տնտեսական հարաբերութունները, որոնք դեռեւս չեն գտնվում ցանկալի մակարդակի վրա:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն անդրադարձավ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նկատելով, որ այն բարենպաստ քաղաքական միջավայր է ստեղծում բազմակողմ եւ երկկողմ համագործակցության հետագա զարգացման առումով։

Անդրադառնալով 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին՝ դեսպան Մինասյանը շեշտեց, որ նախագահ Յոհանիսի մասնակցությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերում հայ-ռումինական համագործակցության խորացման համար, հատկապես, հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարեւոր դերակատարությունը: 

Դեսպանը նաեւ նշեց ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորելու կարեւորությունը` շեշտելով, որ վերջին շրջանում հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված, եւ որ հայկական կողմն ակնկալում է այդ դիրքորոշման շարունակականությունը՝ հատկապես, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի նախաբանում այդ խնդրի կապակցությամբ արտացոլված միասնական մոտեցմանը համահունչ: 

Դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանը եւ Ռումինիան կարող են արդյունավետ համագործակցել նաեւ եվրոպական կառույցների շրջանակներում, հատկապես արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի կառավարման, հետազոտական եւ կրթական ոլորտներում: 

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահ Յոհանիսին էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության համար՝ նշելով, որ Ռումինիան երկրորդ հայրենիք դարձավ ինչպես դարեր առաջ, այնպես էլ՝ 1915թ. Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված հայերի համար: Ռումինիան առաջին երկիրն էր, որը Ցեղասպանությունը վերապրածներին պետական մակարդակով ապաստան առաջարկեց: 

Տպել
1747 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին