Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը. Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իշխող ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը: Այս մասին հիշեցնում է լրագրող, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:

Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում, գրելով Արմեն Սարգսյանի բիզնես կայսրության մասին, հիշեցնում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, ԶԲԱՂՎԵԼ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

«Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարեւելյան շրջանում էլեկտրաէներգետիկ եւ ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է»,- գրում է Խառատյանը:

Հատկանշական է, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նեկայացրած հայտարարգրի՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հայտարարագրերը, սակայն ոչ լիարժեք: Այս մասին հայտնում է «Հետքը»: Ավելի վաղ դեսպանն ու նրա հետ փոխկապակցված անձիք ընդհանրապես գույքի ու եկամուտների հայտարարագրեր չէին ներկայացրել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և այլն: Սակայն, էթիկայի հանձնաժողովը պատշաճ վերահսկողություն չիրականացնելով չի «նկատել», որ դեսպան Արմեն Սարգսյանը սկսած 2013 թվականից ոչ մի անգամ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ դեսպանն անվճար է աշխատում:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին: Ըստ ներկայացված հայտարարագրի պաշտոնը ստանձնելու ժամանակ Արմեն Սարգսյանն ունեցել է թվով 3 առանձնատուն և 2 բնակարան, իսկ որպես դրամական միջոց՝ 8 միլիոն եվրո:

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, բացի դրամական միջոցներից ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Քանի որ ամուսնու հայտարարագիրը կասկած է հարուցում՝ առնվազն աշխատավարձ մասով, չի բացառվում, որ դեսպանի կինը ևս ամբողջական հայտարարագիր չի ներկայացրել:

Տպել
3119 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)