Երբ Արմեն Սարգսյանը որոշի, մենք էլ կմշակենք մեր դիրքորոշումը. Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածու առաջադրում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել վերջնական որոշում կայացնելու համար: Սերժ Սարգսյանն էլ Արմեն Սարգսյանին խորհուրդ է տվել հանդիպել տարբեր քաղաքական ուժերի հետ: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե դաշինքը կհանդիպի՞ ՀՀԿ-ի թեկնածուի հետ, նշեց.

«Ես չեմ կարող ասել պատրաստ ենք հանդիպել, թե՝ ոչ, քանի որ նման հարց չենք քննարկել: Ես բոլորի նման 10 րոպե առաջ եմ իմացել: Բոլոր հարցերին կարող եմ պատասխանել դաշինքի հետ քննարկելուց հետո: Իմ անձնական կարծիքն այս պահին էական չէ»,- ասաց նա:

Հարցին՝ խմբակցությունում ի՞նչ կարծիք ունեն Արմեն Սարգսյանի մասին, կսատարե՞ն անհրաժեշտության դեպքում, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Թեկնածուն առաջադրվել է ընդամենը 10 րոպե առաջ, բնականաբար՝ Ծառուկյան դաշինքը չէր կարող 10 րոպեում քաղաքական խորհրդի նիստ հրավիրել, թեկնածությունները քննարկել եւ որոշում կայացնել: Ավելին՝ ես ինչպես ծանոթացա պարոն Սարգսյանի դիտարկմանը, նա ասել է, որ իրեն ժամանակ է պետք տարբեր քաղաքական, հասարակական գործիչների հետ հանդիպելու եւ վերջնական որոշում կայացնելու համար: Երբ ինքը որոշումը կկայացնի, ընդունու՞մ է ՀՀԿ-ի առաջարկը, թե՞ ոչ, երբ կհանդիպի քաղաքական ուժերի հետ, մենք էլ այդ ժամանակ կմշակենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա:

Տպել
3118 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան