Կարագի գնի նվազումն առաջիկա ամիսներին ավելի զգալի կլինի. քննարկում ՀԽ-ում

19/01/2018 schedule13:43

Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:

Ինչպես հայտնում են Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը բարձրացրել է այն հիմնական հարցերը, որոնք հետաքրքրում են հանրությանը՝ ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել եւ որքան, որո՞նք են գների բարձրացման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները (հարկային բեռի ավելացում Հարկային նոր օրենսգրքի ընդունման, ԵՏՄ նոր մաքսատուրերքի, համաշխարհային գների տատանումների, տնտեսվարողների կողմից չարաշահումների հետեւանքով, ստվերից դուրս գալու պայքարի արդյունքում գների հնարավոր փոփոխությունները այլն), ինչպե՞ս են այդ փոփոխություններն ազդում բիզնեսի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման վրա, կա՞ն արդյոք  հնարավորություններ այդ պատճառների վրա ազդելու եւ դրանց հետեւանքները մեղմելու համար, ստեղծված պայմաններում տեղական արտադրությունը զարգացնելու ի՞նչ ճանապարհներ կան, կարճաժամկետ հատվածում ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել, որոնք կմեղմեն հատկապես խոցելի խմբերի սոցիալական բեռը:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնել է, որ հունվար ամսին հիմնական թանկացումները վերաբերել են բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկաներին: Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել այդ շուկաներում պարզելու տնտեսվարողների կողմից գների վրա արհեստականորեն ազդելու հնարավորությունները, նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ շուկայում չարաշահումներ չկան: ՀԽ անդամներից մեկը նկատել է, որ բենզինի գնի բարձրացումը ինչ որ տեղ ձեռնտու չէ նաեւ բենզին ներմուծողներին, քանի որ դա հանգեցնում է բենզինի սպառման  ծավալների նվազման եւ անցման դեպի սեղմված գազի սպառում:

Խոսելով միջազգային շուկայում ապրանքների գների տատանումների մասին՝ Արման Մանասերյանը նշել է, որ, օրինակ, կարագի գինը միջազգային շուկայում նվազել է, ինչը կամաց-կամաց նկատելի է նաեւ Հայաստանում, իսկ առաջիկա երկու ամիսներին նվազումն առավել զգալի կլինի: Հանրային խորհրդի անդամներն էլ նկատել են, որ սովորաբար միջազգային շուկաներում գների բարձրացումն անմիջականորեն եւ ավելի սուր ձեւով ազդում է հայաստանյան գների վրա, մինչդեռ միջազգային գների նվազումը համաչափ դրական փոփոխություններ չի առաջացնում մեր շուկայում:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխության հետեւանքով մի շարք ապրանքների գների բարձրացմանը՝ Արման Մանասերյանը նշել է, որ դա առավելագույնը կարող է 4 տոկոսով ազդել ներկրվող ապրանքի գնի վրա, ինչը, սակայն, էական ազդեցություն չի ունենում վերջնական գնի ձեւավորման վրա: Նա հավելել է, որ ԵՏՄ մաքսատուրքերի ավելացում նկատվում է այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց արտադրությունը Հայաստանում լավ վիճակում է, կախում չկա դրսի շուկաներից. օրինակ՝ կաթնամթերքը:

ՊԵԿ նախագահի տեղակալը, պարզաբանելով Հարկային նոր օրենսգրքից բխող փոփոխությունները, նշել է, որ օրենսգրքի ընդունումը եկամուտները նվազեցնելու նպատակ չի հետապնդում, եւ դրա ընդունման հիմքում դրված է մի քանի կարեւոր սկզբունք, որոնցից են, օրինակ, տնտեսական աճի խթանումը եւ պետության ֆինանսական համակարգերի կոնսոլիդացիայի ամրությունը: Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում են նաեւ բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պետության հարկային եկամուտները նվազում են:

ՊԵԿ ներկայացուցիչը հավելել է, որ Հարկային նոր օրենսգիրքը մի շարք ոլորտների վրա (որտեղ օգտագործվում է դիզելային վառելիք) թողնելու է եթե ոչ դրական, ապա գոնե ոչ բացասական ազդեցություն: Օրինակ՝ բեռնափոխադրումների, հանքարդյունաբերության, շինարարության ոլորտները: Գյուղատնտեսության առումով, սակայն, խնդիր կա, եւ Հանրային խորհրդի անդամները կարեւորել են ոլորտի վրա հնարավոր հետեւանքները չեզոքացնող կամ գոնե մեղմող միջոցառումների իրականացումը:

Ամփոփելով գնաճի պատճառներն ու հետեւանքները՝ Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը նաեւ հետեւանք է երկարաժամկետ հատվածում որոշակի սխալների եւ բացթողումների եւ նշել, որ պետությունն իր վրա պետք է վերցնի կարգավորիչ դեր, մշակի մեխանիզմներ ազդելու տնտեսության վրա, սակայն այդ մեխանիզմները պետք է համահունչ լինեն նաեւ շուկայական ազատ մրցակցության սկզբունքին եւ միջազգային պարտավորություններին: Հանրային խորհրդի անդամները եւս մեկ անգամ շեշտել են փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Որոշվել է կազմակերպել նեղ մասնագիտական քննարկում՝ հրավիրելով տնտեսագետների, ոլորտի մասնագետների եւ համատեղ մշակել իրավիճակի գնահատման, կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով լուծումներ նախատեսող կոնկրետ առաջարկների փաթեթ եւ ներկայացնել ՀՀ կառավարություն:

Տպել
1858 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում