Վազգեն Սարգսյանը չի ծեծել Արմեն Սարգսյանին. Տիգրան Հակոբյանը 1997-ի դեպքի մասին

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանն ուղեկցում է Վազգեն Սարգսյանին 1999 թ-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ

Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն եւ հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանը:

«Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո եւ ժամանակակից բժշկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաեւ պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչեւ խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին եւ համախոհներ: 

Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետեւանք թողնել:  Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:  Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին», - գրում է Հակոբյանը:

Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:

Տպել
4660 դիտում

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը

Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր Սիրիայում հրադադարի սահմանման բանաձեւի քվեարկություն է

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ

Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր

Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ