«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

19/01/2018 schedule20:05

Փետրվար ամսից կիրականացվի «Երկար վերադարձ» Ֆիլմի հետարտադրական վերջնական փուլը: Իսկ մայիս ամսից ֆիլմն արդեն  կլինի մեծ էկրաններին:

Իրական փաստերի վրա հիմնված ռեժիսոր Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմը ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած հայ աշխատավորի, մտավորականի,  իր ընտանիքը պաշտպանելու համար կռվող հայ կնոջ և երեխաների հերոսական սխրանքների, կյանքի հանդեպ ունեցած սիրո և հավատքի մասին է, որը չի խամրում նույնիսկ պատերազմի ամենադաժան և սոսկալի պահերին:

Պատերազմական դրաման պատահականությամբ Արցախում հայտնված ֆրանսիացի բժիշկ Ժակի և պատերազմի պատճառով ամուսնուն ու երեխաներին կորցրած արցախցի կնոջ` Սոնայի ծանոթության և փոխհարաբերությունների մասին է:

«Երկար վերադարձ» ֆիլմի նկարահանման ընթացքի, առաջացած խնդիրների, ֆինանսավորման հետ կապված տարատեսակ հայտարարությունների և այլ մանրամասների մասին խոսել ենք ֆիլմի պրոդյուսեր և երկրորդ ռեժիսոր, «Ռակուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հրաչյա Ռաֆիկի Մեսրոպյանի հետ:

Պարոն Մեսրոպյան, ո՞ր թվականից են սկսվել «Երկար վերադարձ» ֆիլմի աշխատանքները, ինչպե՞ս է ընթացել արտադրության ընթացքը:

- Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2014 թվականից, և նմանատիպ լայնածավալ աշխատանքը ավարտին հասցնելու համար կամ անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ կամ համբերություն և որոշակի ժամանակահատված, որպեսզի հաղթահարվեն բոլոր խնդիրները: Մեր ճակատագիրը եղել է վերջինս և անցնելով մի շարք խնդիրների, չնախատեսված իրավիճակների միջով, 2014-2016 թվականներին իրականացվել են ֆիլմի հիմնական նկարահանումները: Նվազագույն միջոցներով ստացել ենք առավելագույնը, ինչը մեծ ջանքեր, ներուժ, էներգիա, առողջություն է պահանջում։ Կարծում եմ, որ «Երկար վերադարձը» արցախյան պատերազմի թեմայով մինչև այժմ նկարահանված հայկական ֆիլմերից ամենածավալունն ու տարողունակն է՝ դերասանական մեծ խմբի մասնակցությամբ և զանգվածային  տեսարաններով:

Ե՞րբ էր նախատեսվել ֆիլմը վերջնական ավարտին հասցնել:

- Ֆիլմի ստեղծումը ստեղծագործական մի մեծ գործընթաց է, որի իրագործմանը մասնակցում են անհատներ և ստեղծագործական խմբեր: 2017 թվականից սկսվել է ֆիլմի հետարտադրական փուլը, որը բաղկացած է մի շարք փուլերից և նախատեսված է եղել ավարտին հասցնել 2017 թվականի վերջին, սակայն մի շարք ստեղծագործական աշխատանքներից ելնելով, այն իրականացվել է որոշակի ընդհատումներով և խախտվել է ավարտի ժամանակացույցը:

- 2017-ին նախատեսված էր ֆիլմը ներկայացնել հանդիսատեսի դատին: Ինչո՞ւ մինչև հիմա պատրաստ չէ, ի՞նչ խոչընդոտներ կան:

- Թե ում և ինչ պատճառներով է խախտվել, դրա մասին հարկ չեմ համարում խոսել այս պահին: Ցանկացած ստեղծման գործընթաց ունենում է իր խնդիրները, որի մասին հարկ չեմ համարում հանրությանը տեղեկացնել: Այն հետաքրքրասերները, ովքեր փորձում են տարատեսակ ենթադրություններ անել ծախսված և չծախսված գումարների մասին, թող զինվեն ևս մի փոքր համբերությամբ, քանի որ մոտ ապագայում սպասվում է ֆիլմի պրեմիերան, որից առաջ կհայտարարվի մամլո ասուլիս և այդ ժամանակ շատ-շատերի համար նոր բացահայտումներ և զարմանքներ կլինեն «Երկար վերադարձ»-ի երկար ու տանջալից ստեղծման ուղու մասին:

    Ֆիլմից կադր

Ո՞վ է ֆիլմի  իրավատերը:

- Ֆիլմի իրավատերերն են «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և «Ռակուրս» ՍՊԸ-ն: Լինելով «Երկար վերադարձ» ֆիլմի տնօրեն, երկրորդ ռեժիսոր և պրոդյուսեր, ինքս հսկել, ղեկավարել և կազմակերպել եմ ֆիլմի ողջ գործընթացը, քանի որ նման մասշտաբի և միջազգային չափանիշներին համապատասխան ֆիլմ ստեղծել սուղ ֆինանսական միջոցներով, գրեթե անհնար է:

- ֆիլմի նկարահանումները Ազգային կինոկենտրոնի տրամադրած գումարով են կատարվել: Ո՞ր փուլում է անավարտ մնացել ֆիլմը:

- «Երկար վերադարձ» գեղարվեստական ֆիլմի ստեղծման գործընթացում՝ սկսած 2014 թվականից մինչ օրս, կատարվել են սցենարական մշակման աշխատանքներ, դերասանական մեծ կազմի ընտրություն:

Իրականացվել է երեք խոշոր նկարահանման աշխատանքների նախապատրաստում, երեք խոշոր նկարահանումների փուլ, ընթացիկ նկարահանումներ, նկարահանում արտերկրում, ֆիլմի նախնական 3 տարբերակի մոնտաժման աշխատանքներ, գրաֆիկական աշխատանքների մի մասը:

Այս գործընթացում ծախսվել են ոչ միայն Ազգային կինոկենտրոնի տրամադրած գումարները, այլեւ շատ ուրիշ գումարներ:

Ֆիլմի նկարահանման ընթացքը

Մի անգամ «Երկար վերադարձ» ֆիլմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանն ասել էր, որ  ստեղծագործական խումբն աշխատանքային գրասենյակ անգամ չունի, դա էլ պիտի վարձակալել: Նկարահանող խումբը որտե՞ղ է հավաքվում աշխատանքներն իրականացնելու և քննարկումներ անելու համար:

- Կարծում եմ՝ Շավարշ Վարդանյանը դրա մասին ասել է, երբ համագործակցության մեջ չի եղել մեզ հետ: 2014 թվականից է սկսվել մեր համագործակցությունը: «Երկար վերադարձ» ֆիլմը ունեցել է և այս 4 տարիների ընթացքում ունի աշխատասենյակ բոլորին հասանելի Կոմիտասի պողոտայում` տեխնիկապես գերհագեցված, գրասենյակային աշխատանքներ իրակացնելու համար, անգամ մոնտաժային համակարգչով համալրված և հոգնած աշխատակազմի լոգանք ընդունելու հնարավորությամբ, պահեստային 2 տարածքներով:

Ցանկացած նկարահանող և ֆիլմարտադրության ստեղծագործական խումբ կերազեր ունենալ նմանատիպ աշխատանքային միջավայր: Դա կարող է փաստել ֆիլմում աշխատած ցանկացած մարդ: Այնպես որ, եթե Շավարշ Վարդանյանը խոսել է սրա մասին, նկատի է ունեցել, որ դրանք ևս ծախսեր են, որի մասին հոգացել եմ և ստեղծել մաքսիմալ հարմարավետ ստեղծագործական միջավայր:

ֆիլմը ե՞րբ կլինի էկրաններին:

- Եթե հետարտադրական փուլը ընթանա սահուն` առանց խոչընդոտների, մեծ ցանկություն ունենք ֆիլմը էկրան բարձրացնել մայիս ամսին:

 Կադրեր «Երկարր վերադարձ» ֆիլմից

Ի՞նչ նոր նախագծեր, ի՞նչ ծրագրեր կան այս տարի ֆիլմարտադրության հետ կապված:

- 2018 թվականը ծանրաբեռնված կլինի մեզ համար, քանի որ պլանավորված է «Երկար վերադարձ» ֆիլմը հասցնել ավարտին և համաշխարհային պրեմիերաներ կազմակերպել:

Կշարունակվեն «Հայելուկ» հաղորդաշարի նկարահանումները եվրոպական երկրներում, պլանավորում եմ նկարահանել խաղարկային-դոկումենտալ ֆիլմ` նվիրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի 30-ամյակին, ըստ 2006 թվականին ստեղծած իմ «Դժոխք» դոկումենտալ ֆիլմի:

Հրաչյա Մեսրոպյանը մի շարք հաղորդաշարերի, վավերագրական ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր է: Դրանցից են «Դժոխք», «Տյառնընդառաջ», «Բուն բարեկենդան», «Ժպիտով ասել ճշմարտությունը» տեսաֆիլմերը, Հայաստանյան Ա-ԹիՎի և Արմենիա հեռուստաընկերությունների համար պատրաստվող «Հայելուկ» հաղորդաշարը, «Եվրատեսիլ 2010»-ի «Ծիրանի կորիզ» երգի տեսահոլովակը, «Դորիանս» համույթի «Կուլամ» տեսահոլովակը, որը 2011թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն տեսահոլովակ և մի շարք տեսահոլովակներ:

                                                                                                                                                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
6580 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է