Կենդանության նշաններ. Սադոյանը թռավ «Արդարությունից»

19/01/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 20-ի համարում

Երեկ ուղիղ չորս ժամ լրագրողների ուշադրության կենտրոնում «Արդարություն» խմբակցության խորհրդարանական սենյակն էր, որտեղից պարբերաբար լսվում էին խմբակցության պատգամավորների եւ մասնավորապես Արշակ Սադոյանի գոռգոռոցները: Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ Սադոյանը գոռում էր, թե դաշինքում ամեն ինչ անում են, որ  իրեն դուրս մղեն, եւ ինքը հենց այդպես էլ կանի: Չորս ժամ դաշինքի առաջիկա մարտավարությունը քննարկելուց հետո՝ առաջինը սենյակից  դուրս թռավ Սադոյանն ու ասաց, թե պաշտոնական հայտարարություն ունի անելու: Իսկ մինչ Սադոյանի հայտարարությունը՝ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց դաշինքի առաջիկա մարտավարական ծրագիրը, որի տակ օրվա ավարտին ստորագրել էր նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցությունը:

Եւ այսպես, խորհրդարանական ընդդիմությունն այսօր իշխանական կոալիցիային կառաջարկի իր հերթական քաղաքական նախապայմանները, որոնց ընդունման դեպքում ընդդիմությունը կվերանայի թե՛ իր քաղաքական բոյկոտը, թե՛ կոալիցիայի հետ աշխատելու մերժողական դիրքորոշումը: Ընդդիմության առաջին պայմանը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների փաթեթին: «Սահմանադրական բարեփոխումների փաթեթում մենք առաջարկել ենք երեք սկզբունքներ, որոնց շուրջ պատրաստ ենք կոնսենսուսի գալ կոալիցիայի հետ: Մեզ համար սկզբունքային հարց է կառավարման համակարգը. մենք առաջարկում ենք, որ եթե նախագահն ԱԺ-ի հաստատմանն է առաջարկում վարչապետին ու կառավարությանն, ու ԱԺ-ն դա չի ընդունում, ապա կառավարություն ձեւավորելու իրավունքը վերապահվում է խորհրդարանին:

Մեր հաջորդ առաջարկը վերաբերում է դատական համակարգին. դատական իշխանություն պետք է ձեւավորի բացառապես արդարադատության խորհուրդը, որը պետք է անկախ լինի նախագահից: Սահմանադրական բարեփոխումների փաթեթում մեր հաջորդ սկզբունքային առաջարկը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին. մասնավորապես, մենք համարում ենք, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի մարմին: Եթե այս առաջարկներն ընդունվեն, մենք պատրաստ ենք սահմանադրական բարեփոխումների փաթեթի վրա աշխատել կոալիցիայի հետ միասին»,- չորսժամյա քննարկումից հետո հայտարարեց դաշինքի քարտուղար Վ.Դալլաքյանը:

Այդուհանդերձ, միանշանակ է, որ կառավարության ձեւավորման եւ արդարադատության խորհուրդը նախագահից անկախ մարմին դարձնելու դրույթները չեն ընդունվելու կոալիցիայի կողմից, քանզի շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների փաթեթում հատկապես այդ երկու դրույթներն են, որ ամենայն մանրամասնությամբ գրվել ու մշակվել են նախագահական նստավայրում: ԱԺ ընդդիմության հաջորդ նախապայմանը, որն այսօր կներկայացվի կոալիցիային, վերաբերում է բոյկոտը դադարեցնելուն:

Երեկ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները պաշտոնապես արձանագրեցին, որ քանի դեռ ԱԺ-ն չի քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը ու, ըստ այդմ, հանրաքվեի չի դրել Քոչարյանի վստահության հարցը, քանի դեռ չեն պատժվել 2003-ի նախագահական ընտրությունների կեղծարարներն, քանի դեռ չեն պատժվել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը խաղաղ բնակչության նկատմամբ բռնարարքներ իրականացրած անձինք, ընդդիմությունն իր քաղաքական բոյկոտը շարունակելու է: Ինչ վերաբերում է «Արդարություն» խմբակցության երեկվա նիստի կայացրած երրորդ որոշմանը, որին միացել է նաեւ «Ազգային միաբանությունը», ապա ԱԺ երկու խմբակցություններն էլ տեղեկացնում են, որ վերսկսում են ժողովրդի հետ հանդիպումների շարքը թե՛ հանրապետության մարզերում, թե՛ մայրաքաղաքում: Այսպիսով, ընդդիմությունը պաշտոնապես հայտարարում է, թե իր մահվան մասին բոլոր լուրերը խիստ չափազանցված էին:

Իսկ հիմա վերադառնանք «Արդարություն» դաշինքը լքող Արշակ Սադոյանին: Երեկ Սադոյանի գոռգոռոցներից այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ, թե նա կոնկրետ ինչ է ուզում: Մեր բոլոր խաչաձեւ հարցերը որեւէ արդյունք չտվեցին: Մե՛կ Սադոյանը գոռում էր, թե ինքը դեմ է դաշինքի այն առաջարկին, որ վարչապետին պետք է առաջարկի երկրի նախագահը, իսկ մի քանի վայրկյան անց հայտարարեց, որ դաշինքի բոլոր քայլերը ծիծաղելի են: «Ես երբեք չեմ կարող համաձայնել մնալ այնպիսի ֆրակցիայում եւ լիաթոք գործունեություն ծավալել, որը որեւէ սկզբունքային դրույթ չունի եւ որը ծիծաղելի վիճակների մեջ է ընկնում, երբ անհրաժեշտություն է առաջանում որեւէ հայտարարություն ընդունել: Եթե դաշինքի կուսակցությունները սկզբունքներով չեն գործում, ապա անիմաստ է նման դաշինքին մասնակցելը»,- հայտարարեց Սադոյանը:

Իսկ մեր այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Սադոյանը դուրս է գալիս «Արդարություն» դաշինքից, նա տվեց խիստ անկեղծ պատասխան: «Ես այլեւս ինձ իրավունք եմ վերապահելու հանդես գալ անկախ եւ կախված չլինել դաշինքի որոշումներից: Իհարկե, երբ ինձ անհրաժեշտ լինի, ես կհամագործակցեմ դաշինքի հետ»,- ասաց Սադոյանը: «Այսինքն, դուք պատրաստվում եք, ձեզ անհրաժեշտ դեպքերում, օգտագործե՞լ  դաշինքին»,-ճշտեցինք մենք: «Ես կօգտագործեմ ոչ միայն դաշինքը, այլ նաեւ մնացած  խումբ-խմբակցություններին»,- ահա այսքան անկեղծացավ Սադոյանը: Ի դեպ, «Արդարություն» դաշինքի գրեթե բոլոր անդամների գնահատականով՝ Սադոյանի երեկվա էմոցիաները պարզապես պատրվակ էին. ընդամենը եկել է «Արդարություն» դաշինքից թռնելու Արշակ Սադոյանի համար որոշված ժամանակը:

Նաիրա Զոհրաբյաա

Տպել
1294 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել