Չփարատված կասկածներ. դատավարությունից մեկ տարի անց

19/01/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 20-ի համարում

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունից անցել է ուղիղ մեկ տարի: Դատավճիռը վաղուց մտել է ուժի մեջ, դատապարտյալները կրում են իրենց պատիժը, սակայն Նաղդալյանի սպանության շուրջ խոսակցությունները չեն մարում: Հենց այս հարցերի շուրջ զրուցեցինք Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, չնայած Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավճիռը վաղուց է ուժի մեջ մտել, սակայն ոմանք շարունակում են կասկածել Նաղդալյանի սպանության պաշտոնական վարկածին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դատավճիռը այդ խոսակցությունների վերջակետը չդրեց:

 - Դատաքննության ընթացքում իմ կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդությունների նպատակը քննության բացերը լրացնելն էր, ստիպելը, որ դատարանը չգնա նախաքննական մարմնի ճանապարհով: Նման դատաքննությունը չպետք է բավարարեր ոչ մեղադրյալներին, ոչ նրանց պաշտպաններին, ոչ տուժողի հարազատներին ու ընկերներին, որոնք պետք է շահագրգիռ լինեին ճշմարտությունը բացահայտելու հարցում: Մերկապարանոց չհնչելու համար օրինակ բերեմ` Նաղդալյանին վիրահատած բժիշկները հիվանդության պատմության մեջ նշել էին, որ գնդակը մտել է ծոծրակից եւ ելել ճակատից, մինչդեռ դատաբժիշկները ճիշտ հակառակն էին գրել:

Դատարանը մերժեց վիրահատող բժիշկներին, փորձագետներին հրավիրելու եւ լսելու միջնորդությունը` հայտարարելով, որ հիվանդության պատմությունը ապացույց չէ, ապացույցը դատաբժշկական եզրակացությունն է, որն իր մոտ կասկածներ չի հարուցում: Կամ` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված գնդակն այնպես էր դեֆորմացվել, որ փորձագետները համարել էին, թե հնարավոր չէ պարզել՝ տվյալ գնդակն ու պարկուճը մեկ ամբողջություն են կազմել, թե՝ ոչ: Սակայն հետագայում փորձագետը կարողացավ «պարզել», որ այդ դեֆորմացված գնդակը արձակվել է տվյալ ատրճանակից: Այս փորձագետներին եւս հարցաքննելու միջնորդությունները մերժվեցին:

- Այսինքն, այսօր կասկածելի է անգամ սպանության այն վարկա՞ծը, որը դատարանները համարել են հաստատված, եւ որով դատավճիռ են կայացրել:

- Ինձ մոտ հատկապես կասկածի տեղիք են տալիս Ղարաբաղից ստացված նյութերը: Դրանցում առկա թերություններն ու անճշտությունները շատ են: Կասկած է առաջացնում նաեւ կատարողի` Ջոնի հայտարարությունը հանցագործության մասին, ապա դիմումը դատախազությանը` խոստացված փրկագինը` 250 հազար դոլարը ստանալու համար: Իսկ դատաքննության ժամանակ նրա երբեմն անհարկի հայտարարությունները, անորոշ սպառնալիքները հաստատում են կասկածներս: Կասկածելի է նաեւ սպանությունը խոստովանելու փաստը` առանց որեւէ ճնշումի ինչո՞ւ պետք է մարդը խոստովանի նման ծանր հանցագործությունը: Չէ՞ որ ընդամենը զենք էին գտել նրանցից մեկի տանը:

- Դուք կարծում եք, որ հնարավոր է՝ այդ պարգեւավճարը ստանալու համար նրանք իրենց վրա վերցնեին չկատարած սպանությո՞ւնը:

- Եթե 30-40 հազարով պատրաստ էին մարդ սպանել, ապա ինչո՞ւ չպետք է 250 հազարով իրենց վրա վերցնեին սպանությունը: Ես չեմ պնդում, որ նրանց ցուցմունքները ճշմարիտ չէին, սակայն հակառակն էլ պնդել չեմ կարող: Չի բացառվում, որ Ջոն Հարությունյանը կրակել է Նաղդալյանի ուղղությամբ, սակայն ինչ-որ մեկը թաքնված արձակել է բուն կրակոցը: Դրա համար պետք է քննչական փորձարարություն կատարվեր, պարզվեր` արդյո՞ք Ջոնի դիրքից արձակված գնդակը կարող էր նման ուղղություն ունենալ, այդ կրակոցի դեպքում գնդակը որտե՞ղ կընկներ: Գնդակի դատակենսաբանական փորձաքննությունը կպարզեր Նաղդալյանի մարմնի միկրոմասնիկների առկայությունը, սակայն դա չի արվել: Չի զննվել Ջոնի գլխավերեւի պատը. եթե դիմացից են կրակել, ապա նրա վրա պետք է հետք մնար: Կան այլ չպարզված հանգամանքներ եւս: Այս չփարատված կասկածները պարզելը ոչ այնքան իմ պաշտպանյալի, որքան մյուս ամբաստանյալների շահերից էր բխում:

- Այսօր հնարավո՞ր է այդ ամենը պարզել:

- Որոշ ապացույցներ անդառնալիորեն փչացվել են, սակայն որոշ հանգամանքներ դեռ հնարավոր է պարզել:

- Ինչու՞ չդիմեցիք Եվրոդատարան: Չի՞ նշանակում արդյոք դա, որ դուք ներքուստ համաձայն էիք արձակված դատավճռին:

- Ոչ, իմ պաշտպանյալը հայտարարեց, որ ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրն է եւ չի պատրաստվում իր երկրի հեղինակությունը ոտնահարելու գնով ազատություն ձեռք բերել: Նա նաեւ համոզված է, որ շահագրգիռ պաշտոնատար անձինք բավարար տեղեկացված չեն եղել, եւ դա է պատճառը, որ իր մասով դատավարությունը նման ավարտ է ունեցել: Նա կարծում է, որ ինքը կկարողանա արդարության հասնել Հայաստանում` ՀՀ քրդատօրը նման հնարավորություն տալիս է:

- Ո՞րն է այդ հնարավորությունը:

- Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա գործը կարող է վերանայվել: Դեռ դատավարության ժամանակ կային որոշ հանգամանքներ, որոնք մենք մտածված չօգտագործեցինք, քանի որ կարծում էինք, որ գործում եղած փաստերը բավարար են օբյեկտիվ դատավճիռ կայացնելու համար, իսկ եթե նման հեռանկարը բացակայում է, ապա անիմաստ է այդ փաստերն օգտագործելը: Դատաքննությունից հետո էլ են ի հայտ եկել որոշ հանգամանքներ, որոնք հաստատում են իմ պաշտպանյալի անմեղությունը եւ հերքում նրա պատվիրատու լինելու մեղադրանքը: Հասկանալի պատճառներով՝ այդ հանգամանքները ես այսօր չեմ հրապարակի:

- Եթե դատավճիռը Արմեն Սարգսյանի մասով վերանայվի, ի՞նչ է սպասվում մյուս ամբաստանյալներին:

- Նման դեպքերում վերանայվում է միայն բողոք բերած անձի դատավճիռը: Եթե նման բան տեղի ունենա, եւ նրա մասով նոր դատավճիռ արձակվի, հետագայում դա կարող է հիմք հանդիսանալ մյուս ամբաստանյալների կամ դատախազության՝ դատարան դիմելու համար: Սակայն՝ նրանց պատիժը չի կարող խստացվել:   

Արմինե Օհանյան

Տպել
1613 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի