Գրեթե առեղծված. բոլորին ենք կպնելու

19/01/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 20-ի համարում

Այս տարվա հենց սկզբից հարկային տեսչության նախաձեռնած «դեմարշը»՝ տնտեսվարող սուբյեկտների մի զգալի մասի, եթե չասենք՝ մեծամասնության մոտ դժգոհության ալիք է  բարձրացրել: Նրանք դժգոհում են իրենց նկատմամբ հարկային տեսուչների կիրառած մեթոդներից: Խնդիրը մասնավորապես վերաբերում է գործարարների ներկայացրած հարկային հաշվետվությունները չընդունելուն: Հարկային պետական ծառայության աշխատակիցները, ըստ գործարարների, չեն ընդունում իրենց ներկայացրած հավետվությունները եւ ստիպում են, որ այնտեղ ավելացվեն աշխատողների թիվը եւ աշխատավարձերի չափերը: Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

Ըստ նրա՝ հարկայինը կարող է ընդունել այդ հաշվետվությունը եւ օրենքով էլ պարտավոր է, բայց, որպես խորհուրդ, որպես առաջարկ, հարկայինի աշխատակիցները վերադարձնում են հաշվետվությունը եւ առաջարկում, որ գործարարը այնտեղ արտացոլի աշխատակիցների իրական թվին եւ նրանց աշխատավարձի մակարդակին գոնե մոտ թվեր: «Ծիծաղելի է չէ՞, որ ռեստորանում աշխատող մատուցողը կամ միկրոավտոբուսի վարորդը  ստանում է 13 հազար դրամ աշխատավարձ: Մենք նրանց ասում ենք՝ նորմալ թվեր ներկայացրեք»,-պարզաբանում է պրն Ցոլակյանը: Ըստ վերջինիս, միայն հաշվետվությունները ընդունելիս, դրանց 5-10 տոկոսը գործարարները փոխում են հենց տեղում:

«Հաշվապահը դուրս է գալիս միջանցք, զանգահարում իր ղեկավարին, ներկայացնում իրավիճակը, ղեկավարն էլ հրահանգում է թվերը փոխել»,-ասում է ծառայության պետը: Բացի դրանից, հարկային գերատեսչությունը մի քանի անգամ իր մոտ տարբեր ոլորտներում գործող գործարարների հավաք է կազմակերպել, ներկայացրել իրավիճակը: Միայն այս միջոցառումների արդյունքում, ըստ Ֆ. Ցոլակյանի, գրանցված աշխատողների թիվը աճել է ավելի քան 10 հազարով: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե հարկային տեսուչները գործարարների առաջ անօրինական պահանջներ են դնում եւ ստիպում, ասենք, չեղած աշխատողներ գրանցել, ապա պրն Ցոլակյանը նման հնարավորությունը չի բացառում:

«Հնարավոր է, որ որեւէ տեսուչ իրեն լավ չի պահել: Ես չեմ բացառում: Դա կյանք է, աշխատանք է: Բայց սա տենդենց չի»,-հավաստիացնում է պրն Ցոլակյանը, բայց նկատում, որ չնայած մամուլը անընդհատ գրում է գործարարների բողոքների մասին, այդուհանդերձ, ինքը այս տարվա ընթացքում միայն մեկ նամակ-բողոք է ստացել գործարարից: Իսկ գուցե պաշտոնապես չեն բողոքում, որովհետեւ վախենու՞մ են հարկային տեսուչից, որը կարող է չպատժվել եւ առանձին վերցրած գործարարի նկատմամբ իսկական հետապնդումներ սկսել, ասենք՝ պարբերաբար ՀԴՄ ստուգել կոնկրետ մի խանութում, իսկ հարեւան խանութում ընդհանրապես ստուգումներ չիրականացնել:

«Հնարավոր է՝ չեմ ժխտում»,- մեր այս նկատառմանը ի պատասխան ասում է պրն Ցոլակյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ ծառայության ղեկավարությունից որեւէ տեսուչ նման հրահանգավորում չի ստացել, եւ ընդհանուր մոտեցումը այդպիսին չէ: Իսկ ինչպե՞ս կարող է գործարարը պաշտպանվել նման տեսուչներից: Ֆ.Ցոլակյանը պաշտպանվածության երկու, իրար փոխկապակցված միջոց է առաջարկում՝ դիմել ծառայության ղեկավարությանը եւ կատարել հարկային բոլոր պարտավորությունները: Ինչպես կարձագանքեն գործարարները ՀՊԾ պետի այս պնդումներին՝ դժվար է ասել: Որ հարկատուները պետք է պարտաճանաչ լինեն՝ կասկած չի հարուցում: Սակայն կա հավասարության խնդիրը:

Գործարարները կարո՞ղ են վստահ լինել, որ հարկային ծառայությունը հավասարաչափ խստապահանջ կլինի բոլորի, այդ թվում՝ «բարձրաստիճան» տանիքներ ունեցող խոշոր գործարարների նկատմամբ: «Բոլորին «կպնելու ենք», ես սա խոստանում եմ եւ ասում եմ միանշանակ»,-երեկ հայտարարեց ՀՊԾ պետը: Ի դեպ՝ տանիքների մասին: ՀՊԾ-ում վերջերս ունեցած հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ակնարկեց, թե հենց հարկայինի աշխատակիցների շրջապատում կան մարդիկ, որոնք խուսափում են հարկերից: Դուք նման շրջապատ ունե՞ք՝ հարցրինք պրն Ցոլակյանին:

«Ես այդ շրջապատում շրջապատ չունեմ»,-կատակեց նա: Ֆ.Ցոլակյանին ճանաչողները թերեւս չեն կասկածի, որ անձամբ Ցոլակյանը իսկապես նման շրջապատ չունի: Սակայն ՀՊԾ պետը չի բացառում, որ ծառայության աշխատակիցներից ոմանք ունեն այդպիսի կապեր: Իսկ պրն Ցոլակյանը չի՞ կարծում, որ հարկերից խուսափողներին պետք է փնտրել առաջին հերթին իշխանության ամենաբարձր պաշտոնյաների շրջապատում: «Բոլոր տեղերում պետք է փնտրել, առաջին, երկրորդ հերթ գոյություն չունի: Մեր հայկական ավանդույթներով բոլոր հնարավոր կապերով, խնամի-ծանոթ-բարեկամներով, քավոր-սանիկական կապերն էլ խորացրել են...

Այս ամենը իրականություն է: Քավորն էլ իր սանիկի համար մեզ միջնորդում է այնպիսի տրամադրվածությամբ, որ եթե մերժենք՝ ինքը իր «քավորի գլխարկը» էլ չի կարող դնել, որովհետեւ իր ասածը չի անցել: Նրանց «գլխարկները», սակայն, ինձ առանձնապես չեն մտահոգում»,-ասում է Ֆ.Ցոլակյանը: Ինչ խոսք, հարկային գերատեսչության ղեկավարի այսպիսի հայտարարությունները արդեն իսկ պետք է երաշխավորեին, որ ստվերային տնտեսությունը գրեթե վերանար: Բայց ոչ մի կերպ չի վերանում: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1739 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան