ԵԼՔ-ի տպավորիչ երթն ավարտվեց, փետրվարի 5-ին կրկին երթ կլինի թանկացումների դեմ. թարմացված

Այսօր՝ հունվարի 19-ին, Երեւանում տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի երթն ընդդեմ գնաճի: «Ոչ թանկացումներին» կագախոսով երթը մեկնարկեց  «Մոսկվա» կինոթատրոնի մոտից եւ ընթացավ  Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց եւ ավարտվեեց Հյուսիսային պողոտայում: Մինչ երթի մեկնարակը ԵԼՔ դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդես եկան կարճ ելույթներով:

Էդմոն Մարուքյանը եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ 2018 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի պատճառով առանձին ապրանքատեսակների գներ աննախադեպ բարձրացել են, որը կապված չէ միջազգային շուկայում տեղի ունեցող գնային քաղաքականության հետ:

«Նախ, պետք է ձեզ իրազեկենք, թե ինչ է տեղի ունեցել: ԱԺ-ն ընդունել է նոր Հարկային օրենսգիրք, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բենզինի, սեղմված գազի համար բարձրացվել է, դիզվառելիքի համար ԱԱՀ է մտցվել եւ դրան գումարվել է նոր եկամտային հարկը, որը հարվածում է ՀՀ-ում նոր-նոր ձեւավորվող միջին խավին: Դուք գիտեք, որ դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի թանկացումները մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու են եւ արդեն անդրադարձել են»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ նոր Հարկային օրենսգրքին ԵԼՔ-ը դեմ է քվեարկել եւ ներկայացրել է առաջարկներ, որոնք չեն ընդունվել: «Մեր պահանջը՝ նվազագույնը նախկին ակցիզային եւ եկամտային հարցին վերադառնալն է»,- ասաց Մարուքյանը:

Այնուհետ ելույթ ունեցավ պատգամավոր Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իշխանությունները գնան փոխզիջման եւ փոփոխելով Հարկային օրենսգրքի դրույթները, գների իջեցում կատարեն:  

Նիկոլ Փաշինյանն էլ, երկրի տնտեսությունը համեմատելով անսարք ջորիի հետ, նշեց, որ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում տեղեկացնում էր, որ եթե բենզինը թանկացել է, ապա կա այլընտրանք՝ գազը, իսկ եթե գազը եւս թանկ է, մեզ մնում է միայն մեր հարեւանների հետ մեր մեքենան տեղաշարժելու համար բրդենք: «Մեր երկրի տնտեսությունը նման է այդ ջորիին, որը առաջ չի գնում»,- ննշեց Փաշինյանը:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի ակնարկած անսարք «ջորին», որը նման է ՀՀ տնտեսությանն՝ առաջ չի գնում

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այսօր Մատենադարանի խորհրդի նախագահ նշանակված Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, ԵԼՔ խմբակցության ղեկավարը նշեց, որ Սարգսյանների ընտանիքը կարծում է, թե իրենք անփոխարինելի են եւ ոչխարաբույծի պաշտոնից մինչեւ գիտնականի պաշտոն վստահում են իրենց ընտանիքի անդամներին: Փաշինյանը նաեւ հավելեց, որ մնում է միայն Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին վստահեն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը: Միաժամանակ նշեց, որ 2006 թվականից գիտությունների թեկնածու դարձած Լեւոն Սարգսյանը մինչ այդ որեւէ գիտական աշխատանք չի ներկայացրել:

Երթի ընթացքում  Էդմոն Մարուքյանը կոչ էր անում բոլոր քաղաքացիներին՝ միանալ իրենց երթին, որովհետեւ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, ավելանում է նաեւ եկամտահարկի վճարը: Երթի ողջ ընթացքում մասնակիցները վանկարկում «ի-ջե-ցում», «ոչ գնաճին», «ոչ թալանին», «ոչ կոռուպցիային»:

Հասնելով Մաշտոցի պողոտա Նիկոլ Փաշինյանը դիմեց  կանգառում սպասող քաղաքացիներին. «Սիրելի քաղաքացիներ, եթե չի գալիս ձեր ավտոբուսը, դուք ունեք այլընտրանք, միացեք մեր երթին, եւ պահանջեք Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Այն պետք է դառնա հանրային պահանջ, որպեսզի մենք կարողանանք Ազգային ժողովում իշխանություններից պահանջել փոփոխություն»:  

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչով դիմեց հանրությանը՝ հիշեցնելով, որ 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավորներն ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով եւ նրանց առաջարկեց՝ յուրաքանչյուրը դիմի իրենց ընտրատարածքի ՀՀԿ-ական պատգամավորներին, հարց բարձրացնի, թե ինչու են «կողմ» քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությանը եւ պահանջի նոր օրենքի ընդունում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետական մեծամասնությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այս օրենսգրքով հանրությանը պահում է գերության մեջ:

ԵԼՔ դաշինքի տպավորիչ երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կարող է արձանագրել, որ ԵԼՔ դաշինքը այսօր իրականացրել է (իր ստեղծման օրից,-հեղ.) իր ամենաբազմամարդ եւ էներգետիկայով լեցուն երթը: «Եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ իմ զգացողությունն ասում է, որ ԵԼՔ-ն առաջիկայում կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ, ամենահզոր եւ ամենավճռորոշ երթը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա կարեւոր արձանագրումներ արեց:

«Ինչու մենք քայլեցինք Երեւանի փողոցներով: Քայլեցինք՝ արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվելու է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը թանկացմանն ասում է՝ ոչ, թալանին ասում է՝ ոչ: Հիմա պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունենալու սրանից հետո: Մեր խնդիրը այս էներգետիկան, այս ուժը, այս պահանջը... այս պահանջի սեփականատեր ու շահառու դարձնելն է ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիների: Չգիտեմ, թե իշխանությունները այս երթից ինչ հետեւություններ կանեն, այս երթն իր ծավալներով սարսափելի չէ այս իշխանության համար, կարծում ենք, որ իշխանությունը պետք է մտածի Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին, որով կկասեցվեն թանկացումները»: 

Նա ասաց, որ փետրվարի 5-ին իրականացնելու են հաջորդ երթը, որն ունենալու է կոնկրետ նպատակ եւ պահանջ: Ըստ Փաշինյանի, եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի Հարկայինի օրենսգրքի փոփոխություն, ուրեմն, ԵԼՔ-ը վերջնական տեսքի է բերում Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր տարբերակը եւ երթով կարձանագրի իր հաջորդ քայլը եւ կպահանջի, որպեսզի ԱԺ պատգամավորների մեկ քառորդը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն: 

Տպել
5383 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին