Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»։ Լրատվամիջոցների համար մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր, ասել է արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանը, փոխանցում են ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված՝ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»,-մեկնաբանել է ԱԳՆ խոսնակը։     

Տպել
2754 դիտում

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը