Հիմա էլ Թեղուտի հանքի պոչանքներն են Դեբետ գետ լցվում (լուսանկարներ, տեսանյութ)

Armtimes.com-ն ահազանգ է ստացել Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների բազմաթիվ բնակիչներից, ովքեր նշում են, որ Թեղուտի հանքի պոչանքները անարգել լցվում են Դեբետ գետը, որի վառ ապացույցը գետի ջրի գորշ գույնն է ու գյուղերում տարածված սուր հոտը: Ահազանգող քաղաքացիների խոսքով՝ հանքի ղեկավարությունը պոչանքները լցնում է գետը գիշերը, որը ժամեր է տեւում. «Բնական աղետ Դեբեդում, ու զարմանում եմ, որ ոչ մեկ չի անդրադառնում, որ Թեղուտի հանքի աղետալի ջուրը թափվում է Դեբեդ գետ: Ահավոր հոտ է գալիս, անգամ Շնող գյուղում,  քանի որ գյուղի գետի մեջ է լցվում նաև այս թունաքիմիկատներով հարուստ պոչամբարը, իսկ Դեբեդում ավելի վատ է իրավիճակը»,-նշել է ահազանգող քաղաքացին, ով ինչ-ինչ պատճառներով խնդրեց գաղտնի պահել իր անունը:

Շնողի բնակիչներից մեկի պատմելով, իրենք անգամ խմելու ջրից են սուր հոտ առել, որի կապակցությամբ դիմել են իրենց ամբուլատորիա:

Թեղոտի հանքավայարում տեղի ունեցած հնարավոր վտանգի ու պոչանքների գետը լցվելուն երեկ անդրադարձել է նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, գրելով. «Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»:

Armtimes.com-ի հետ զրույցում Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը եւս չբացառեց, որ հանքում վթար է տեղի ունեցել. «Իմ ունեցած տեղեկություններով մի պահ վթար է տեղի ունեցել, որը կարծես թե կանգնեցրել են արդեն»,-ասաց նա, հավելելով, որ վթարի հետեւանքով իրենց գյուղում էլ է սուր հոտ տարածվել: Ղումաշյանը չկարողացավ հիշել, թե երբ է կոնկրետ տեղի ունեցել վթարը: Մյուս հարցերին գյուղապետը չցանկացավ պատասխանել. «Ես հիմա շատ զբաղված եմ, չեմ կարող երկար զրուցել, բայց միանշանակ նման բան չկա, թե պոչանքները գետն են լցվում…դա վթարի պատճառով է եղել, որը վերացրել են, իսկ թե էս պահին ինչ է կատարվում, ես չեմ կարող ասել»:

 Գյուղապետը  բացառեց խմելու ջրից սուր հոտ գալու առկայությունը. «Չի կարող խմելու ջրից սուր հոտ գալ, քանի որ դա այլ աղբյուրից է գալիս ու հանքի հետ որեւէ կապ չունի»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Շնող գյուղի մանկապարտեզում մասսայական թունավորումներ արձանագրվեցին, որի հիմնական պատճառը նշվեց խմելու ջրի որակը:

Տպել
8397 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը