Այդ 2-3 հոգին ոչ մի բանի չհասած քծնողներ են. Հայկ Մարությանը՝ ֆիլմը տարածողների մասին

21/01/2018 schedule15:09

«Սուպեր մամա-2» ֆիլմի ապօրինի տարածողներին գտել են, այդ ֆիլմը յութուբյան ալիքներից ջնջել, իսկ երեկ էլ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ դերակատար Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնեց, որ համացանցը մաքրված է բոլոր ապօրինի տարածումներից:

«Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայաստանի լավագույն կինոմասնագետների հետ):

Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրանց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված: Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները:

Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է:

Միայն այն միտքը որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է` իրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են` իրենց սպանում է: Այն որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում` այդ միտքը իրենց սպանում է: Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, եվ մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից`այդ միտքը իրենց սպանում է: Եվ ընդհանրապես երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը: Հայեեեր առաաաաջ»,-գրել է Հայկը:

Հիշեցնենք, որ «Սուպեր մամա-2» ֆիլմը ապօրինի հայտնվել էր համացանցում, ոմանք ուրախացել էին այս փաստից, քանի որ ֆիլմն անվճար դիտելու հնարավորություն էր ստեղծվել, ոմանք էլ քննդատաբար էին մոտեցել առանց ֆիլմի հեղինակների թույլտվության «YouTube» կայքում «Սուպեր մամա 2» ֆիլմը տեղադրելու փաստին: 

Այս ամենի հետեւանքով չեղարկվել էր ֆիլմի ամերիկյան պրեմիերան:

Տպել
2221 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ