Ծանոթ ձեռագիր. ընդդիմությունը տեռո՞ր է պատրաստում

21/01/2018 schedule15:31

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 21-ի համարում

Անցած տարեվերջին մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քննվում է հերթական տեռորիստական ակտի վերաբերյալ քրեական գործը: Ըստ նախաքննության տվյալների` հանրապետության ղեկավարների նկատմամբ նախապատրաստվող ահաբեկչության կազմակերպիչը կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն (Խուճուճ Էդո) ու նրա ընկեր Գագիկ Գրիգորյանն էին: Վերջիններս, ըստ իրավապահների, 100 հազար դոլար են խոստացել ահաբեկչություն կատարողին` Կծան Միշային, որից 40 հազարը տվել են, մնացածը` ոչ: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին, Անդրանիկ Մանուկյանին, Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Հարությունյանին պետք է պայթեցնեին Խոսրովի անտառում` որսի ժամանակ, իսկ Ռոբերտ Քոչարյանին` հոկտեմբերի 22-ի բերքի տոնի ժամանակ` Արտաշատում:

Կծան Միշան, ըստ նախաքննության տվյալների, 10 հազար դոլարով պայթուցիկ է գնել, սակայն ահաբեկչությունը տեղի չի ունեցել, եւ պատվիրատուն ետ է պահանջել հատկացրած գումարը: Միշան երկար տանել-բերելուց հետո համաձայնել է վերադարձնել գումարը, սակայն մինչ գումարը ետ տալը` նոյեմբերի 9-ի առավոտյան հայտնել է անվտանգության մարմիններին: Գումարն այստեղ հատուկ նյութով մշակել են եւ տվել Կծանին, որ հանձնի Գրիգորյանին: Ետ տալու ժամանակ էլ Գագիկ Գրիգորյանին կալանավորել են: Էդուարդ Մադաթյանին չեն կալանավորել միայն այն պատճառով, որ հանրապետությունում չի գտնվել, սակայն նրա նկատմամբ քրգործ է հարուցվել եւ հետախուզում հայտարարվել: Ինքը` Գ. Գրիգորյանը, չի ժխտում 40 հազարը տալու հանգամանքը, սակայն ասում է, որ գումարը Կծանին տվել են անասուններ առնելու, ֆերմա դնելու համար:

Նախաքննության մարմինը դրան առարկում է իր տրամադրության տակ եղած երկու ձայներիզները ներկայացնելով: Դրանց վրա Կծանը ձայնագրել է իր եւ Գագիկի, իր եւ Մադաթյանի խոսակցությունները: Մեղադրյալների կարծիքով՝ այդ ձայներիզները կեղծված են, մոնտաժված, հեռախոսային խոսակցությունների հատվածներից սարքված: Մադաթյանի մերձավորներից մեկը, մասնավորապես, մեզ վստահեցնում էր, թե ձայներիզներն արտերկրում փորձաքննության են տվել եւ ստացել մասնագետների եզրակացությունն այն մասին, որ դրանք կեղծված են: Ձայներիզները փորձաքննություն են անցել նաեւ Հայաստանում: Հայ փորձագետներն, իհարկե, հիմնականում հաստատել են ձայներիզների իսկությունը` բացի մի քանի հատվածներից:

Դրանցից մեկը կարող է քննության համար արժեքավոր լինել. փորձագետները նշել են, որ Գագիկ Ծառուկյանի անունը ահաբեկչության ենթակա անձանց ցուցակում մոնտաժված է, դա ձայնագրվել է հետագայում: Ընդ որում, ահաբեկչության ենթակաների ցանկը թվարկում է ինքը` Կծան Միշան: Մեր աղբյուրները նշում են, որ սկզբում նա նշել է Հովիկ Աբրահամյանի անունը, բայց հետագայում այդ հատվածը վերաձայնագրել է, եւ նրա փոխարեն հնչել է Գագիկ Ծառուկյանի անունը: Գործում այլ ապացույցներ եւս կան, որոնք կարող են վկայել, որ Կծան Միշան սույն անձանց հակել է, դրդել ահաբեկչության: Դա երեւում է անգամ ձայներիզներից: Խոսակցության ժամանակ նա անընդհատ հարցնում է. «Ախր ինքը (Մադաթյանը) ինչի՞ հրաժարվեց, էս շաբաթ չեղավ, հաջորդ շաբաթ կլինի» (նկատի ունի պայթյունը):

Գործում մութ է նաեւ նոյեմբերի 2-ին Մադաթյանի ու Գրիգորյանի դեմ կազմակերպված մահափորձը: Վերջիններս օրեր շարունակ Կծան Միշայից գումարը ետ ուզելուց հետո որոշել են այդ օրն անձամբ գնալ Միշայի մոտ` Խոսրովի անտառ եւ գումարը ետ ստանալ: Ետդարձի ճանապարհին նրանք հրաշքով են փրկվել` մեքենայի տակ պայթած ականը վնասել է մեքենան, բայց ուղեւորներին ոչինչ չի պատահել: Այդ մեքենան զննվել է քննիչների կողմից, սակայն զարմանալիորեն քրեական գործ այս մասով չի հարուցվել` թեեւ սա ավարտուն հանցագործություն է, եւ ակնհայտ է, որ այդ ճանապարհի վրա ուրիշ ոչ ոք չէր կարող ական դնել:

Գագիկ Գրիգորյանի կալանքի ժամկետը հունվարի 5-ին երկարացվել է եւս երկու ամսով, նրա պաշտպան Ռ.Գրիգորյանն ասում է. «Եթե անգամ ընդունենք, որ նախաքննական մարմնի տվյալները հաստատված են` ահաբեկչություն է նախապատրաստվել, ապա միեւնույն է` մեղադրանքն անհիմն է եւ պետք է կարճվի, քանի որ, հենց նախաքննական տվյալներով, ահաբեկչության մեջ կասկածվողներն իրենք կամովին հրաժարվել են հանցագործությունից` դեռ նախապատրաստության փուլում»: Մեր քրեական օրենսգիրքն ասում է, որ այն անձանց գործողությունները, որոնք կամովին հրաժարվել են հանցագործությունից, քրեորեն պատժելի չեն: Նախաքննական մարմինն այս փաստարկին հակադարձում է, թե` վերջիններս հրաժարվել են ոչ թե մտադրությունից, այլ անձից` Կծան Միշայից:

Սակայն այդ դեպքում պետք է ապացուցել, որ նրանք շարունակել են ահաբեկչության նախապատրաստությունը` զենք են առել, մարդիկ վարձել, պայմանավորվել նրանց հետ եւ այլն: Նման փաստեր նախաքննության ձեռքի տակ չկան: Նախնական մտադրությունից հրաժարվելու (լինի` ահաբեկչություն, թե անասունների բիզնես) մասին է վկայում նաեւ այն փաստը, որ գումարը ետ են ուզել եւ անգամ ստացել: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Կծան Միշան նոյեմբերի 9-ին փորձել է վերադարձնել 40 հազարից մնացած ամբողջ 30 հազարը (թեեւ հայտնի չէ, թե ինչի վրա է ծախսվել այն 10 հազարը` գնված պայթուցիկը ոչ ոք չի տեսել), սակայն անվտանգության որոշ աշխատակիցներ մշակել եւ նրա ձեռքին թողել են միայն 10 հազարը, այսինքն` մնացած 20 հազարը մտել է հանցագործության դեմ պայքարի կոչված անձանց գրպանը:

Այժմ այս գործի քննությունը մտել է փակուղի. Գագիկ Գրիգորյանի մասով գործն ավարտել չեն կարող, քանի որ Էդուարդ Մադաթյանը չկա, եւ եղած ապացույցները բավարար չեն Գրիգորյանի գործն անջատելով դատարան ուղարկելու համար: Սակայն փակուղին չի հաղթահարվի նաեւ Մադաթյանի վերադարձով. եթե նա ժխտի կատարվածը, գործում որպես ապացույց կմնան միայն ձայներիզները, որոնք առավելագույնը կարող են վկայել նախապատրաստված եւ ավարտին չհասցված ահաբեկչության մասին:

Հ.Գ. Այս գործը մեկ այլ ուշագրավ առանձնահատկություն էլ ունի. նման գործեր բացահայտելիս սովորաբար մեծ աղմուկ բարձրացնող իրավապահներն այս անգամ զարմանալիորեն լռում են: Լավատեղյակ անձինք պնդում են, որ չեն ուզում միայն Էդուարդ Մադաթյանով բավարարվել` ահաբեկչությունը եւ դրա բացահայտումն առավել աղմկոտ ու նպաստավոր կլինի, եթե դրան առնչվեն նաեւ ընդդիմադիր այլ գործիչներ ու կուսակցություններ: Ասում են` այս ուղղությամբ փնտրտուքը շարունակվում է:

Արմինե  Օհանյան

Տպել
1647 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում