Սուպերարեվմտամետները. լեյտենանտ Շմիդտի որդիները ՀՀ-ից

21/01/2018 schedule15:37

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 21-ի համարում

Անցած շաբաթ «Գերման Մարշալի» հիմնադրամի ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարածաշրջանում էին գտնվում  ԱՄՆ կոնգրեսականների խորհրդականներն ու օգնականները, որոնք հանդիպել են հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նշյալ այցն ու հանդիպումները դժվար թե հատուկ հիշատակության արժանի լինեին, եթե այդ հանդիպումների ընթացքում մեր քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ այնպիսի ելույթներ չունենային, որոնք երգիծական ժանրի փայլուն նմուշներ են եղել: Մեր որոշ գործիչներ ԱՄՆ կոնգրեսականների ընդամենը օգնականների առաջ, իրար հերթ չտալով,  այնպես են նվաստացել ու ինքնամատուցվել, որ այդ ինքնամոռացության մեջ, հյուրերի ներկայությամբ, սկսել են միմյանց մեղադրել կոմսոմոլական անցյալ ունենալու մեջ:

Նման որակով ինքնամատուցվելու պատճառը, թերեւս, վրացական եւ ուկրաինական հեղափոխություններից հետո  արեւմտյան մամուլի պարբերական վստահեցումներն են, թե հեղափոխության հաջորդ օջախը Հայաստանն է: Ուստիեւ, ԱՄՆ կոնգրեսականների օգնականների հետ հանդիպման ժամանակ ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ իշխանական ու մերձիշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ վերջիններիս ուղղակի հասկացրել են, թե իրենք են հայաստանյան սահակաշվիլիներն ու յուշչենկոները: Մասնավորապես, երբ հունվարի 13-ին ԱՄՆ կոնգրեսականների օգնականներն ԱԺ-ում հանդիպել են կոալիցիայի եւ ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, ըստ հանդիպման մի ականատեսի, եթե Պարոնյանը ողջ լիներ, ապա կգրեր «Մեծապատիվ մուրացկանների» մերօրյա պատմությունը:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ, ՀՅԴ եւ ՄԱԿ խմբակցությունների անդամները, յուրաքանչյուրն առնվազն տասն անգամ, իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանին ցույց տված նյութական եւ բարոյական օժանդակության համար, եւ յուրաքանչյուրն իր կուսակցության անունից պաշտոնապես հայտարարել է, թե իրենք են Հայաստանում արեւմտյան արժեքների կրողն ու պահպանողը: Ու եթե ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները, որոնք, ինչպես պարզվել է այդ հանդիպման ժամանակ, ընդմիշտ արեւմտյան արժեքների անսասան կրողն են եղել, գոնե աշխատել են ինքնամատուցման չափը անցնել չափավորից մի քիչ շատ, ապա ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը մի քանի այնպիսի հայտարարություններ է արել, որից մինչ օրս խորհրդարանական նրա կոլեգաները ուշքի չեն գալիս: 

Նախ, պարոն Արսենյանը կոնգրեսականների օգնականների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաշխարհային քաղաքակրթությանը վտանգ սպառնում է ոչ թե Մերձավոր Արեւելքից, այլ Ռուսաստանի հակաժողովրդական իշխանություններից: Ըստ ականատեսների՝ Արսենյանի այս դիտարկումն անսահման հիացրել է կոնգրեսականների օգնականներին, որոնք սկսել են սրտաճմլիկ հայացքով նայել Հայաստանում ժողովրդավարության եւ արեւմտյան արժեքների կղզյակ Արսենյանին: Ֆիքսելով, որ ամերիկացիների սիրտն այլեւս գրավված է՝ Արսենյանը, իր եւ հայաստանյան մյուս քաղաքական ուժերի կոնտրաստը շեշտելու համար, ամերիկացիների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ երբ ՀՀԿ ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանը ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար է եղել, ինքն այդ տարիներից եղել է անկախական եւ արեւմտյան արժեքների կրող (իմիջիայլոց հիշեցնենք, որ երբ Հրանուշ Հակոբյանը կոմսոմոլի քարտուղար էր, նույն այդ տարիներին Գուրգեն Արսենյանը Մասիս քաղաքի «Հայէլեկտրոմեքմատ» գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարն է եղել):

Իհարկե, որեւէ մեկը չի վիճարկում, որ ՄԱԿ-ը արեւմտյան արժեքներին դավանող քաղաքական ուժ է, սակայն առնվազն մեկ ամիս առաջ, երբ ԱԺ-ում ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հանդիպում էր խորհրդարանական ուժերի հետ, նույն Գուրգեն Արսենյանը, չգիտես ինչու, իր ելույթում խիստ բարձր է գնահատել ռուսական հակաժողովրդավարական իշխանությունների տնտեսական նվաճումներն ու անգամ Գրիզլովին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ մարզերի վրա: Ավելին, նա մեր միակ քաղաքական գործիչն է եղել, որ հիշել է Գրիզլովի ծնունդն ու նրան նվեր մատուցել:  Ինչեւէ, ըստ մեր աղբյուրների, ԱՄՆ կոնգրեսականների օգնականները Հայաստանի խորհրդարանից դուրս են եկել այն հաստատ համոզմամբ, որ  հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը զզվում են Ռուսաստանից, եւ որ բոլորը երդվյալ արեւմտամետ են ու պատրաստ են օծվել հայկական Սահակաշվիլի եւ Յուշչենկո:

Այդուհանդերձ, արեւմտյան հյուրերը հայկական Սահակաշվիլի ու Յուշչենկո միայն իշխանամերձ ճամբարում չէ, որ հայտնաբերել են: Հունվարի 13-ին ԱՄՆ կոնգրեսականների օգնականները հանդիպել են նաեւ ընդդիմության հետ, եւ մասնավորապես «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, ըստ մեր աղբյուրների, ամերիկացիների համար այնպիսի մանրամասնությամբ է վերաշարադրել արեւմտյան ժողովրդավարության հիմնադրույթները, որ բոլորի ճաշը սառել է:  Պատմում են, որ Գեղամյանը կոնգրեսականների օգնականներին նա՛խ իրազեկել է, որ իր գլխավորած խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելուն, որից հետո ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է ԱԺ փակ նիստի ընթացքում իր ունեցած արեւմտամետ ելույթը:

Դրանից հետո Գեղամյանը կոնգրեսականների օգնականների համար ցիտել է Բժեզինսկու վերջին աշխատություններն այնպիսի մանրամասնությամբ, որ խմբի ղեկավարը ձանձրույթից սկսել է կարդալ իր առջեւ դրված մենյուն: Այդուհանդերձ, ինչպես վկայում են մեր աղբյուրները, ԱՄՆ կոնգրեսականների օգնականները Հայաստանից հեռացել են խիստ ոգեւորված ու խանդավառված. նրանք մեր փոքրիկ երկրում այնքան Սահակաշվիլի ու Յուշչենկո են հայտնաբերել, որ հիմա խիստ դժվար ընտրության առաջ են կանգնած, թե ում վրա ստավկա անել:

Իսկ առաջիկայում Հայաստան է այցելելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ոչ մի րոպե չենք  կասկածում, որ մեր քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայի ռուս պաշտոնյային պատմելու իրենց երդվյալ ռուսամետության ու հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, որը չի կարող խաթարել ոչ մի քրչոտ արեւմուտք:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1534 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ