«Ապազգային» բաներ. արտաքին քաղաքական դեֆոլտ

21/01/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունվարի 21-ի համարում

Մինչ իշխանամետ գործիչները եւ կազմակերպությունները շարունակում են, իրենց չխնայելով, հայտնի հայտարարության համար վիրավորել, հայհոյել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսին, սպառնալ Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպություններին՝ ընդդիմությունը, հերթական անգամ դրսեւորելով ապազգային վարքագիծ, ոչ միայն չի հայհոյում տիկին Ջոնսին, այլեւ նույնիսկ փորձում է ինչ-որ բացատրություններ տալ նրա հայտարարությանը: Օրինակ, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը ոչ միայն պատահականություն չէ, այլ կարող է որոշակի ազդեցություն ունենալ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում:

«Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը, հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդում Ղարաբաղի հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի ընդունումը, որը կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ընդունված ամենաչոր եւ մեզ համար անընդունելի փաստաթուղթը, ստեղծում են Լեռնային Ղարաբաղի խնդրի նոր քաղաքական ընկալում, որը հետագայում կարող է օգտագործվել խնդրի լուծման մեջ ներգրավված երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից» - ասում է Հ. Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ մեր իշխանությունները իզուր են այսօր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարության դեմ իրենց ենթակա քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների միջոցով նման գռեհիկ ակցիաներ կազմակերպում, այն դեպքում, երբ 2004 թվականի սեպտեմբերի 13-ին իր ելույթում գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը:

«Բեսլանյան դեպքերի ժամանակ ունեցած իր ելույթում նա ասաց, որ նման ահաբեկչական գործողությունները հնարավոր են դառնում անվերահսկելի տարածքների առկայության դեպքում եւ, որպես օրինակ, նշեց Լեռնային Ղարաբաղը: Սակայն հայկական կողմից դրան որեւէ պաշտոնական արձագանք չհետեւեց: Պաշտոնական արձագանք չհետեւեց նաեւ ՌԴ պետդումայի խոսնակ Գրիզլովի հայտարարությանը, որով նա Հայաստանն անվանեց Ռուսաստանի ֆորպոստ: Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ այսօր ԱՄՆ-ը դիմում է Ռուսաստանի իշխանություններին՝ նպաստելու ետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում առկա կոնֆլիկտի լուծմանը»,- պարզաբանում է Հ.Հովհաննիսյանը:

Այս իրավիճակը պարոն Հովհաննիսյանը գնահատում է իբրեւ Հայաստանի արտաքին քաղաքականության դեֆոլտ, երբ Հայաստանի իշխանությունները զրկված են Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված խնդիրների լուծման վրա ազդեցություն ունենալուց: Մեր զրուցակիցը միամիտ է համարում նաեւ այն տեսակետը, թե Իրաք հայկական զորք ուղարկելով՝ ՀՀ իշխանությունները լուծեցին ԱՄՆ-ի հետ ունեցած իրենց խնդիրները: «Ամերիկյան ներկայացուցիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին Հայաստանի անունից Իրաք 46 կամավորականներ ուղարկելու քայլի համար եւ շեշտեցին, որ դա Հայաստանի որոշումն էր: Բայց այդ քայլը ամենեւին չլուծեց խնդիրները, որոնք առկա են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Առավել միամիտ կլինի մտածել, որ այդ պատճառով ԱՄՆ-ը աչք կփակի Հայաստանում առկա խնդիրների նկատմամբ:

Նման միամիտ մտածելակերպը նշանակում է՝ չհասկանալ այն համակարգային արժեքների իմաստն ու խորությունը, որոնք առկա են ԱՄՆ-ում ու Արեւմուտքում, եւ որոնք ցանկալի է, որ լինեն նաեւ մեզ մոտ»,- ասում է Ազատական առաջադիմական կուսակցության նախագահը: Այնպես որ, մեր զրուցակիցը փոխանակ միանալու Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպությունները շրջափակել պատրաստվող հասարակական կազմակերպություններին եւ գործիչներին, ուզում է նրանց մի հարց ուղղել՝ արդյոք մտածե՞լ են նրանք, թե ինչպիսի քայլեր կարող են ձեռնարկել ԱՄՆ իշխանությունները այդ հաստատությունները ապաշրջափակումից ազատելու համար:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1613 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա