Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Հայկական ժամանակ»-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանից հետաքրքրվեց, թե պաշտոնական Ստեփանակերտը ի՞նչ դիրքոշում ունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, Արցախում մտահոգվա՞ծ են, թե ապրիլից ով է լինելու ՀՀ վարչապետը, քանի որ ՀՀ-ում 2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, վարչապետի լիազորություններն ընդլայնվում են՝ ընդհուպ մինչեւ Արցախի հարցի բանակցային սեղանի շուրջ նստելը: Բաբայանը «ՀԺ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը չի ցանկանում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի իրադարձություններին, սակայն Արցախում միաժամանակ ցնցումների չեն սպասում:

«Ապրիլին պաշտոնական Երեւանի փոփոխությունները չեմ կարծում, որ լինելու են արմատական: Դա, իհարկե, Հայաստանի ներքին քաղաքականության խնդիրն է, Արցախը չի միջամտնում այդ ամենին: Բնական է, որ մենք ուշադիր հետեւում ենք, որովհետեւ չենք կարող անտարբեր լինել, թե Մայր Հայաստանում ինչ է կատարվում, բայց ցանկանում ենք, որ ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով լինի, չենք ուզում ցնցումներ լինեն»,- մեկնաբանեց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը:

Տպել
2394 դիտում

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթը անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ վնասվածքների հետքերով

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի ծրագրերին

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գասպարյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)