ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ 2018 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպելու է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։ «Հայկական ժամանակ»-ն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց, իշխանությունները մտավախություն չունե՞ն, քանի որ մինչ նրանք կոչ են անում երթերը դադարեցնել, դրան զուգահեռ արտախորհրդարանական ուժերն են ոտքի կանգնում:

«Արտախորհրդարանական ուժերի նման ծրագրերը՝ երթ անցկացնելու, ինչ-որ տեղ ընկալելի է, իսկ խորհրդարանական ուժերը, որ ունեն Աժ-ի ամբիոնը, երկրի թիվ մեկ ամբիոնը, որտեղ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները՝ դա ընկալելի չէ: ՀԱԿ-ը չունի ամբիոն, ներկայացված չէ ԱԺ-ում, բայց տեսանք ԵԼՔ-ի երթի արդյունքը, եթե դա իրենց գոհացնում է, կարող են շարունակել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, հնարավոր է, որ Մարտի 1-ի զոհերի 10-րդ տարելիցին անցկացվող միջոցառումը դառնա ընդվզման առիթ, քանի որ տեսակետ կա, որ իրական մեղավորները չեն պատժվել, Բաղդասարյանն ասաց.

«Համբերենք, երթը լինի՝ կխոսենք այդ մասին: Ես հեռանալու մտադրություն չունեմ, բոլորս այստեղ ենք»:

Դիտարկմանը, որ դա համազգային ողբերգություն էր, քանի որ 10 անմեղ զոհ ունեցանք, հնարավո՞ր է, որ իշխող ՀՀԿ-ն էլ մասնակցի երթին, Վահրամ Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց:

«Մենք չենք մասնակցելու, ուշադիր կհետեւենք»:

Հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ։ Համաձայն կոնգրեսի մամլո հաղորդագրության, նիստի օրակարգում են եղել 1988թ․ղարաբաղյան շարժման 30-ամյակին եւ 2008թ․մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումների կազմակերպման հարցերը, քննարկվել են նաեւ ընթացիկ քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

Տպել
2789 դիտում

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)