Աշնանը Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն եւ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը. սոցիոլոգ

Հայաստանի հաջորդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը, կարծես թե, դրական վարկանիշ ունի Հայաստանում: Վերջինիս հայաստանյան քաղաքական սպասվելիք գործունեության եւ վարկանիշի մասին զրուցեցինք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ.

- Պարոն Ադիբեկյան, ինչպես երեւում է՝ ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարկանիշն այդքան էլ ցածր չէ: Ըստ Ձեզ՝ որքա՞ն կպահպանվի այս դրական ֆոնը:

- Քանի որ նախագահը այսուհետ ընդամենը խորհրդանշական դերակատարում ունի՝ ազգի միասնության, պաշտպանության եւ այլն, հիմնական իշխանությունն էլ անցնում է վարչապետին, իր հաջողություններից կախված կլինի, թե որքանով այս նոր կառավարողը շահավետ կլինի ազգի համար, պետության համար, միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշը բարձրացնելու համար: Այդ պարագայում նոր կարող ենք գնահատել եւ՛ վարչապետի, եւ՛ նախագահի աշխատանքը, եւ՛ նրանց վարկանիշը: Այնպես որ, հիմա վարկանիշի պահպանման մասին խոսելը դեռ վաղ է: Պետք է մի քիչ համբերություն ունենանք, սպասենք իրենց աշխատանքի արդյունքին:

- Իսկ եթե հենց Արմեն Սարգսյանը դառնա ՀՀ հաջորդ նախագահը, հասարակությունը նրան ինչպե՞ս կընդունի, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Արմեն Սարգսյանը լուրջ կապ ունի Ամուլսարի շահագործման նախագծի հետ:

- Արտասահմանում, երբ ընտրում են ղեկավար մարմնի, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ընտրում են այնպիսի մեկին, ով ունեւոր է, տնտեսապես ամուր է եւ գալիս է իշխանության ոչ թե գռփելու, այլ իրոք աշխատելու: Եվ, օրինակ, ամերիկյան նախագահները բավականին ունեւոր ընտանիքներից են եղել: Այնպես որ՝ դրա մեջ ոչ մի բան չկա: Չենք կարող սովորական մարդու ասել՝ գնա, դարձիր նախագահ: Որ նախագահ է գալիս, կամ վարչապետ է գալիս, պետք է լինի մարդ, ով ֆինանսապես բավականին ամուր է եւ չի օգտագործի իշխանությունը իր կամ իր շրջապատի համար: Դա Հայաստանի համար շատ կարեւոր է: Ուկրաինային նայենք, տեսեք՝ ինչ կատարվեց Մայդանից հետո: Կոռուպցիոն ռիսկերն այնքան են թռել, որ Եվրոպան նայում է՝ ինչ անի, Ուկրաինան պարտքերի տակից պետք է դուրս գա: Իշխանության պիտի գան մարդիկ ոչ թե տանելու, այլ՝ բերելու:

- Արմեն Սարգսյանը տարիներ առաջ շատ քիչ կառավարեց վարչապետի պաշտոնում: Ինչի՞ հետ էր դա կապված: Այն ժամանակ խոսվում էր, որ խնդիր է եղել երկրի ուժային կառույցի հետ: Այս անգա՞մ որքան կմնա հայաստանյան քաղաքականության մեջ:

- Այն ժամանակ մեզ մոտ իշխանափոխություն տեղի ունեցավ: Արմեն Սարգսյանի մոտ առողջական խնդիրներ առաջացան, եւ նա ստիպված էր առողջական վիճակի բարելավման համար մեկնել: Ոնց որ թե, լավ է արդեն, կայուն եւ առույգ վիճակում: Տեսնենք, թե այս նոր իշխանությունը ծրագրային պլանները որքանով կկատարի: Ե՛վ բնակչությունը, եւ՛ ՀՀԿ-ն հույս ունեն, որ փոփոխություն կլինի: Ուժային կառույցի հետ խնդրի մասին ոչինչ չեմ կարող ասել: Դա միայն ներքին խոհանոցին ծանոթ մարդը գիտի:

- Պարոն Ադիբեկյան, ի՞նչ եք կարծում, այս անգամ երբվանի՞ց հարվածներ կլինեն Արմեն Սարգսյանի քաղաքական գործունեության դեմ:

- Աշնանը: Ուշ աշնանը: Կերեւա՝ իշխանությունը կհարմարվի՞ ծրագրերի հետ: Արդյունքները կտեսնի՝ կերեւա: Կան երկարաժամկետ ծրագրեր, կարճաժամկետ ծրագրեր: Նոր կառավարությունը պիտի ծանոթանա այդ ծրագրերի հետ, նոր հասկանա՝ ինչ է անում, ինչ՝ չէ:

- Իսկ հնարավո՞ր է, որ Սարգսյանի որդիների եւ կնոջ՝ Անգլիայում գտնվելը բացասական երանգ ստեղծի նրա անձի նկատմամբ: Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Արմեն Սարգսյանի կինը ասել էր, որ սիրահարված է Լոնդոնին:

- Կարծում եմ, որ եթե Արմեն Սարգսյանը Հայաստանում լինի, ֆիրման, որն ինքը ներկայացնում է, կշարունակի աշխատել: Իր ներկայացուցչին կնշանակի, ով էլ իր անունից կկատարի աշխատանքները: Հետո՝ իր ունեցվածքը պատկանում է իր ընտանիքին, եւ կինը այդ առումով ճիշտ է ասում: Այստեղ մի նուրբ հարց կա. ո՞վ է այսուհետ լինելու առաջին տիկինը. նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի: Եթե գործադիր իշխանությունը լիարժեք տալիս են վարչապետին, ո՞վ է դառնալու առաջին տիկինը: Սա դիվանագիտական հարց է: Ես կարծում եմ՝ ստատուսով կլինի նախագահի կինը: Չեմ բացառում, որ վարչապետի կինն էլ լինի: Կարող է նաեւ երկրորդ տիկին լինել (ծիծաղում է-հեղ.): Մի քիչ դիմանանք՝ կտեսնենք:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
2093 դիտում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում