Կարեն Կարապետյանն անձնական ինքնաթի՞ռ է գնել. պարզաբանում է կառավարությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Դավոս մեկնելու ճանապարհից: Լուսանկարում պատկերված է ինքնաթիռի սրահ, որտեղ վարչապետը նստած է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: Պարզ դիտարկմամբ երեւում է, որ ինքնաթիռի սրահը նախագահական ինքնաթիռի սրահի հետ ընդհանրություններ չունի՝ նստարանների դասավորվածությունը, պատուհանների ձեւը, սրահի դիզայնն ու մակերեսը:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն անձնական օդանա՞վ ունի, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից բացասական պատասխան տվեցին: «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- փոխանցեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ չհստակեցնելով, թե ո՞ր ընկերությունն է վարչապետի թռիչքի համար անվճար տրամադրել այդ օդանավը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):

Նախագահական ինքնաթիռի սրահը

Ինքնաթիռի սրահը, որով թռել է վարչապետի ղեկավարած պատվիրակությունը

Տպել
5752 դիտում

ՀՀԿ-ն վաղ առավոտյան Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել. քննարկումների մասին կհայտնեն ԱԺ արտահերթ նիստին

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավել կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթը անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ վնասվածքների հետքերով

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի ծրագրերին

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գասպարյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին