ՀՀ-ում ես, կարծես թե, սխալվեցի. բրիտանացի գործարարը բախվել է հայկական անարդարադատությանը

22/01/2018 schedule17:30

Բրիտանացի գործարար եւ ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության եւ ԱԱԾ ղեկավարներին առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու եւ խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ եւ հնարավորինս արագ քննությունն իրականաց­նելու, իր խախտված իրավունքները վերականգնելու  եւ մեղավորներին պատասխա­նա­տվության ենթարկելու հարցում։

Նամակում, մասնավորապես, ասված է, որ դիմում է պաշտոնական այրերին, համոզված լինելով, որ անտարբեր չեն լինի որեւէ ներդրողի, այդ թվում եւ հատկապես՝ օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաեւ տնտեսական անվտանգության կարեւորագույն երաշխիք է: Նա պատմել է իր տնտեսական գործունեությա պատմությունը եւ նշել. «Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ եւ 2010թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ-ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն»,- նշում է նա բաց նամակում:

«Հիմնադրման պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30-ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի, ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին եւ քո բժշկին: Սակայն Հայաստանում ես, կարծես թե, սխալվեցի: Հավատալով, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, հույս ունենալով, որ կհասնեմ արդարության եւ խախտված իրավունքներիս վերականգնմանը,  սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե եմ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջս եւ նախկին իրավաբանիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) եւ 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետեւանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու եւ վստահությունս չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով»,- նշում է գործարարը:

Նյութերի նախապատրաստության արդյունքում, քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է եւ Երեւան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817քրեական գործով:

Նրա խոսքով, գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն (քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երեւան քաղաքի դատախազի կողմից վերացվելուց հետո տեղի է ունեցել քննիչի փոփոխություն, որից հետո կրկին Ա. Գ-ն է իրականացրել գործով վարույթը) եւ վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները:Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։ «Նախաքննության ավարտման պահին ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ իմ օգտին իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության փաստաբանները եկել են այն եզրահանգման, որ շուրջ 10 ամիս տեւած քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով առհասարակ քննություն չի իրականացրել, իսկ 178-րդ հոդվածի հատկանիշներով լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի տարվել: Ուստի, փաստաբաններ կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է Երեւան քաղաքի դատախազին: Մասնավորապես, գործում ունենալով մեր կողմից ներկայացված էլփոստի հաղորդագրությունները, որոնցով հաստատվում էին մի շարք փաստեր կապված քրեական գործի հետ, քննիչի կողմից չեն ուսումնասիրվել, դրանց մասով հարցեր չեն ուղղվել կողմերին։ Այս ամենը համոզմունք է առաջացնում, որ քննիչը կամ չունի համապատասխան որակավորում այդպիսի գործք քննելու, կամ չունի օբյեկտվիություն, ինչը շատ ավելի հավանական է»,- ասել է նա։

Սույն նամակով բրիտանացի գործարարը խնդրել է միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ եւ հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, «խախտված իրավունքները վերականգնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, որի կարեւոր երաշխիք է համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը եւ քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործությունների քննության փորձ եւ համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը»:

Տպել
2429 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)