Արմեն Սարգսյանը նույնպես ՌԴ-ի հետ բիզնես կապեր ունի. «Коммерсант»-ի անդրադարձը

Արմեն Սարգսյանի՝  ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո հայկական մամուլում ու փորձագիտական դաշտում նրա անձի շուրջ  քննարկումները չեն դադարում։ Ռուսական եւ ադրբեջանական մամուլն այս հարցում եւս ակտիվ է։

Մասնավորապես՝ ռուսական «Коммерсант»-ը  «Հայաստանի նախագահը կողմորոշվել է իր իրավահաջորդի հարցում» հոդվածում գրում է, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է, որն ունի պրոարեւմտյան քաղաքական գործչի իմիջ, դրսում լայն կապեր, բայց միեւնույնն է, հայկական քաղաքականության առաջին դեմքը, այնուամենայնիվ, նա չի լինի․ երկիրը կառավարելու հիմնական գործառույթները լինելու են վարչապետի ձեռքում, որի անունը դեռ հայտնի չէ։ «Սահմանադրության մեջ ամրագրված ֆունկցիաներից զատ, ապագա նախագահը կարող է օգնել լուծել արտաքին տնտեսական եւ քաղաքական հարցերը, մասնավորապես՝ Հայաստանում իր անձնական կապերի միջոցով ներդրումներ ապահովել»,- գրում է կայքը։ «Коммерсант»-ը նաեւ հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընկալվում է որպես պրոռուսական գործիչ, այդպիսի բնորոշումը պայմանավորված է նրանով, որ նա եղել է «Գազպրոմ» ընկերության թոփ-մենեջերը։

Հոդվածում նշվում է, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն նույնպես բիզնես-կապեր ունի նաեւ Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ բարեկամական  հարաբերություններ Ղազախստանի նախագահի դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի հետ։

Այսպես, կարելի է ասել, պահպանվում է բալանսը Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, գրում է թերթը։

«Коммерсант»-ը Արմեն Սարգսյանի ընտրվելու շանսերը բարձր է գնահատում․ «Պառլամենտական համակարգի անցնելուց հետո առաջին փուլում հաղթում է այն թեկնածուն, ով կհավաքի ձայների ¾-ը կամ 105 մանդատից 75-ը։ Այս տարբերակը պարոն Սարգսյանի համար հնարավոր է, բայց ոչ երաշխավորված։ Քանի որ ՀՀԿ ունի 58 մանդատ, իսկ նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը 7, ապա առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է ներգրավել ընդդիմադիր 14 ձայն։ Իսկ 2-դ փուլում նշաձողն իջնում է, բավարար է եւ ձայների 3/5-ը, այսինքն՝ 63 պատգամավորի ձայն, որն էլ կապահովի իշխող կոալիցիայի հաղթանակը»,- գրում է ռուսական թերթը: Ըստ «Коммерсант»-ի, քանի որ նոր օրենքի համաձայն՝ նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները եւ ոչ թե երկրի բնակչությունը, ապա Սարգսյանը պարտվելու շանսեր գրեթե չունի։

Ադրբեջանական հակահայ day․az-ն էլ «Սարգսյանը իշխանության է բերում մարդու, ով արդեն մեկ անգամ փախել է Հայաստանից» հոդվածում  շեշտում է Արմեն Սարգսյանի վարչապետի պաշտոնից հանկարծակի հեռանալու փաստը․ «Արմեն Սարգսյանի կյանքում կան մի շարք էպիզոդներ, որոնք չենք կարող շրջանցել։ Հայերից շատերի մոտ թարմ են հիշողություններն այն մասին, որ 1996 թ.-ին նոյեմբերին վարչապետ նշանակված Սարգսյանը 1997թ.- ի փետրվարին փախավ երկրից, իսկ հետո կապ հաստատելով լրագրողների հետ նշեց, որ իբր թե առողջական խնդիրներ ունի։ Բոլորը շատ լավ գիտեին, թե ինչ խնդիրներ էին դրանք»,- նշվում է հոդվածում։ Մեր արեւելյան հարեւանները բավական «անհանգստացած են Հայաստանի ճակատագրով», «Իրականում նա 20 տարի բացակայել է Հայաստանից եւ դժվար թե ունի ամբողջական պատկերացում երկրի վիճակի մասին, որն ունի շատ կարեւոր նշանակություն այն մարդու համար, ով դառնալու է պետության սիմվոլը»,- գրում է Day.az-ը։

Բավականին ծավալուն հոդվածով է Արմեն Սարգսյանին անդրադարձել vesti.az-ը․ «Ադրբեջանցի հայերը կարող են մերժել նախագահի իրավահաջորդին» հոդվածում (Ադրբեջանի հայեր ասելով հեղինակը նկատի ունի արցախահայությանը) հակահայ հայացքներով հայտնի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը ներկայացնում է իր տեսակետը։ Վերջինիս կարծիքով նա՝ Արմեն Սարգսյանը, ազատականների երամից չէ, այլ ինտելեկտուալ միջավայրից է, իսկական ինտելեկտուալ, որը միշտ առանձնացել է իր յուրահատուկ պահվածքով։ Ըստ Աբբասովի՝ Արմեն Սարգսյանի միջոցով Սերժ Սարգսյանը մանեւրում  է, իր շուրջը նոր համախոհների ներգրավելու համար։ Աբբասովը նշում է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ նախագահը որպես ֆորմալ առաջին դեմք կարող է մանդատ ստանալ բանակցություններ վարելու ադրբեջանական կողմի հետ (այս հարցն էլ հենց հուզում է մեր արեւելյան հարեւաններին): Արմեն Սարգսյանն էլ կունենա գլխավոր բանագնացի առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Դրա համար էլ հեռացող նախագահը հանձնարարում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ կամուրջներ հաստատել»,-գրում է vesti.az-ը։

Հոդվածի վերջում Աբբասովը նշում է, որ ցանկացած պարագայում Սերժ Սարգսյանն իր անձնական խաղն է խաղում, որի գլխավոր նպատակը կառավարման վերահսկիչ լծակների պահպանումն է։ «Նա անում է քայլ ձիով, որ եւ գայլերը կուշտ լինեն, եւ ոչխարները ապահով։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ցանկացած պահի կարող է զրկվել գերակայության իր դիրքերից եւ որպեսզի իշխանության հանկարծակի կորստի դեպքում պահի իր դեմքը, խաղում է սեփական պարտիան՝ իր ընտրյալին դեմոկրատական ճանապարհով փոխանցելով նախագահական լիազորությունները»,- եզրափակում է Աբբասովը։

Տպել
3742 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել