ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բաժնում ծեծի ենթարկելու գործով գանգատը

23/01/2018 schedule10:44

ՄԻԵԴ-ը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու գործով ներկայացված գանգատը:

Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Վահե Գրիգորյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերին, որով պահանջվում է ճանաչել Հայաստանի կողմից Հայկ Կյուրեղյանի՝ ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը:  

Այս մասին մեր զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Հայկ Կյուրեղյանը պնդում էր, որ մինչ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերվելը, ոստիկանության ավտոմեքենայում գտնվող ոստիկանները, 4 կամ 5 հոգով ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, երբ ձեռնաշղթաներով գամված, անօգնական վիճակում է գտնվել: Այնուհետեւ, նրա  պնդմամբ՝ արդեն ոստիկանության Կենտրոնականի բաժնում գտնվող աշխատասենյակներում եւս տարբեր ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Այս դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց: Հայաստանի դատական ատյանները սպառելուց ու արդյունքի չհասնելուց հետո փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեր զրույցում նշեց, որ այդպես էլ ոստիկանության որեւէ աշխատակից պատասխանատվության չենթարկվեց: «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննությունը, ըստ էության, կրեց ձեւական բնույթ, ինչպես հաճախ է պատահում նմանատիպ իրավիճակներում: Նախաքննությունը հիմնականում սահմանափակվել էր ոստիկաններին հարցաքննելով, որոնք, բնականաբար, պիտի հերքեին տեղի ունեցածը: Հատուկ քննչական ծառայության քննիչը եկել էր եզրահանգման, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ ֆիքսված մարմնական վնասվածքները արդյունք են Հայկ Կյուրեղյանին վնասազերծման ընթացքում կիրառված ֆիզիկական բռնության եւ որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին: Կայացված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր ներպետական բոլոր ատյաններում, սակայն մնացել ուժի մեջ»,- նշեց Վարոսյանը:

Նա ասաց, որ ՄԻԵԴ-ը Կառավարությանը հարցեր է ուղարկել՝ փորձելով ստանալ հետեւյալ պատասխանները, թե արդյո՞ք դիմողը (Հայկ Կյուրեղյանը) ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտմամբ չի ենթարկվել վատ վերաբերմունքի ոստիկանության բաժին տեղափոխման ընթացքում, ինչպես նաեւ բաժնում գտնվելու ընթացքում: Եվ թե արդյո՞ք վատ վերաբերմունքի փաստի առթիվ իրականացված քննությունը համապատասխանել է արդյունավետ քննության համար Եվրոպական դատարանի կողմից այլ գործերով սահմանած չափանիշներին: «Խիստ կարեւորում եմ նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից կայացվելիք որոշումներն այն առումով, որ ի վերջո կդադարեն քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերով քրեական գործերի ձեւական քննությունները, որոնց արդյունքում մեղավոր անձինք մնում են անպատիժ»,- մեր զրույցում եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելուց հետո Հայկ Կյուրեղյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել: Մեկ տարի անց Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման:

Տպել
2604 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել