Առաջարկում եմ Ազգային վիճակագրական ծառայության պետը գնա իր գործերին․ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր Աժ-ում մեկնարկել են թանկացումների հարցով խորհրդարանական լսումները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայության պետը միայն տվյալներն է նշում և հարց ու պատասխանի չի մասնակցում, նա միայն ներկայացնելու է մեթոդաբանությունը։ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ամեն ինչը ստեղծվել է հենց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերի վերաբերյալ հարցերի հիման վրա։ Փոխարենը Խոսրով Հարությունյանը ասաց, որ վիճակագրական ծառայության պետին չի կարելի ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ, և նրա հաղորդման բնույթը բացառապես տեղեկատվական է։ 

Նիկոլ Փաշինյանը ասաց. «Այդ դեպքում ես առաջարկում եմ, որ Ազգային վիճակագրական ծառայության պետը գնա իր գործերին, որովհետեւ իր զեկույցները հրապարակվել են, կարդացել ենք, բոլորը տառաճանաչ են, եւ բոլորը կարող են կարդալ»։

Հարությունյանը պատասխանեց, որ լսումների պատասխանատուն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է եւ իրեն՝ (Փաշինյանին) հասկացան։

«Զուտ մեթոդաբանության առումով ոչինչ չունեմ ասելու, եթե մի բանը հրապարակվել է եւ հարց չեն տալու, էլ ինչո՞ւ է խոսելու»,- ավելացրեց Փաշինյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ պետք չէ վիճաբանության վերածել, եթե Վիճակագրական ծառայության պետին ուղղված հարցեր առաջանան, նա հնարավորություն կունենա պատասխանել ելույթի տեսքով։

Տպել
2325 դիտում

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու