Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա․ Պիպոյան

Այսօր ԱԺ-ում թանկացումների հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Իրազեկ եւ Պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը իր հարցը ուղղեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։

«Զեկուցողների հռետորաբանությունից տպավորություն է, որ մենք քննարկում ենք ոչ թե մեղմելու հնարավորությունները, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ հակառակի հետ գործ ունենք, որովհետև հասարակությունը գնաճը ընկալում է այլ կերպ, քան ներկայացված թվերն են։ Չեմ ուզում անդրադառնալ ԱՎԾ-ի կողմից ներկայացված թվերի եւ հասարակության ընկալումների տարբերությանը։ Բայց շատ տիպիկ օրինակ կարող եմ բերել Արտակ Շաբոյանին քիչ առաջ ուղղված հարցով, գազալցակայաններում մենք տեսնում ենք 50 դրամի կոնտրաստ, այսինքն՝ 20-25 տոկոս գնային անհամապատասխանություն, բայց մենք չենք տեսնում ընդհանուր վճարի մեջ այս 25 տոկոսը, որովհետեւ այլ կերպ մանեւրում են»,- ասաց Պիպոյանը։

«Նմանատիպ չարաշահումներն են, որ բերում են գնաճի ընկալումը պետության կողմից՝ մի ընկալման, հասարակության կողմից՝ այլ։ Նույն հագուստը, սննդամթերքը թվացյալ վճարում ենք էժան, բայց պարզվում է, որ վճարել ենք ավելի թանկ կամ ձեռք ենք բերել ոչ այն ապրանքը, որը ցանկացել ենք գնել։ Հիմա, եթե ավելի շատ պարենին անդրադառնամ եւ հատկապես գյուղատնտեսության ոլորտին անդրադարձ կատարեմ, ցավով պետք է նշեմ, պարոն Առաքելյան, որ երբ ասում ենք, որ գյուղմթերքն էժան է կամ գյուղմթերքը թանկ է, հենց այստեղ արդեն ունենք խնդիր, որովհետեւ գյուղմթերքը ազատ շուկայական հարաբերությունների կարգավորման տիրույթից, որոշակի իմաստով մենք պետք է կտրած դիտարկենք, որովհետեւ այստեղ մենք կարող ենք դիտարկել՝ ինքնարժեքի չափից չարաշահում ունե՞նք, թե՞ ոչ, որովհետեւ, եթե գյուղացին ստիպված է վաճառում, հետո փոխում է մշակաբույսը։ Ե՞րբ ենք ի վերջո ունենալու գյուղմթերքի գների կարգավորման մեխանիզմ, համապատասխան ագրարային քաղաքական կուրս դնելու այս տեսանկյունից, որպեսզի մենք ստիպված չլինենք էժանով ապրանք վաճառելու»,- հարցրեց Պիպոյանը։

Իգնատի Առաքելյանն ասաց, որ իր կողմից ներկայացված զեկույցի ընկալումը չէր ցանկանա, որ ընկալում լիներ արդարանալու, բայց ուղղակի ուզում են ասել, որ այսօր ճիշտ է գնալ դեպի տեխնոլոգիաների ներդրման, քան ուղղակի գների բարձրացման զսպման, որովհետեւ դա գումարի վատնում է, որն այսօր բերելու է ուղղակի զսպման, իսկ վաղվա թանկացումը ի՞նչ են անելու, այսինքն՝ չեն կարող միշտ գումար բերել բյուջեից եւ գները կայուն պահել։ Կա շուկա, կան շուկայական գներ, եւ պետք է իրենք կարողանան լինել մրցակցային արտադրող, ոչ թե գների թանկացումը զսպող։

«Պետք է թույլ տանք, որ տնտեսությունները զարգանան եւ կարողանան եկամուտ ստանալ։ ԵՄ-ի աջակցության միջոցով նախատեսում ենք ներդնել մթերողների ինստիտուտը, այսինքն՝ աշխարհագրական կետեր ենք ընտրելու՝ սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կենտրոնների, եւ համապատասխան կառույցները՝ դա լինելու է մրցույթային կարգով, դրա համար նախատեսված են լինելու եւ գրանտային, եւ պետական աջակցություն, որը թույլ կտա համապատասխան աշխարհագրական դիրքում մթերողը աշխատի ֆերմերի հետ»,- իր խոսքի վերջնամասում նշեց նախարար Առաքելյանը։

Տպել
7931 դիտում

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ