Դուք անկոռեկտ, ստախոս մարդ եք. Դեդն ասաց դատավորին, ապա 5 ժամով հեռացվեց դահլիճից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը:

Նիստը, սակայն սկսվեց առանց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի. պատճառն այն է, որ նախորդ նիստերից մեկում դատարանը նրանց նկատմամբ սանկցիա է կիրառել եւ մի քանի ժամով հեռացրել նիստերի դահլիճից: Նիստերի դալիճը լքելու ցանկություն ի սկզբանե հայտնել էին խմբի անդամները. նրանք բոյկոտել էին նիստը ի պաշտպանություն իրենց ընկերների՝ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի, որոնք հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով իրենց «Նուբարաշեն»-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Այսօր նիստը սկսվելուց երեք ժամ հետո լրացավ «Դեդ» մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի սանկցիայի ժամկետը: Նրան դատական նիստերի դահլիճ բերելուց հետո լարված իրավիճակ ստեղծվեց: Դեդը հայտարարեց, որ չի ցանկանում ներկա գտնվել նիստին, եւ դատավորից հետաքրքրվեց, թե իրեն ինչու են բերել նիստերի դահլիճ: «Հիմա դուք ինձ պարտադրաբար բերում եք, ասում եք՝ նստի, ինչի՞ համար նստեմ...Եթե արդարադատություն չկա, ինչի՞ համար, ո՞ւմ նստեմ լսեմ, դատավոր չկա, մեկը չկա, մյուս չկա, նստեմ ի՞նչ անեմ, ինձ չես ասում ինչի համար նստեմ»,- դիմելով նախագահողին ասաց Մարտիրոս Հակոբյանը: «Ապացույցներ ենք հետազոտում»,- փորձում էր պարզաբանել դատավորը, երբ Դեդը նրան ընդհատեց եւ ասաց. «Դուք ստախոս մարդ եք»: Դատավորը խորհուրդ տվեց չվիրավորել դատարանին, Դեդն էլ ասաց, որ չի վիրավորում, ասում է այն, ինչ կա: Դատավորը սպառնաց հերթական սանկցիան կիրառել, երբ Դեդը բարկացավ. «Ախպեր ջան, ի՞նչ ուզում ես արա, իմ համար արդեն միեւնույն է»: Դատավորը դիմելով Մարտիրոս Հակոբյանին ասաց, որ իր պաշտպանները եկել, գնացել են, ուստի դատարանը որոշել է հանրային պաշտպաններ ներգրավել: Սա ավելի զայրացրեց Մարտիրոս Հակոբյանին. «Ինձ հարցրե՞լ եք, որ ներգրավում եք»,- հարցրեց նա, դատավորն էլ պատասխանեց. «Չեն գալիս ախպեր ջան»: «Հիմա ես գամ ձեր ստերը, զրպարտությունները լսե՞մ, դուք իմ վրա շառ եք անում: Ես ստեղ դատարան չեմ տեսնում, ինչի համար, ու՞մ համար նստեմ»,- կրկնեց Դեդը:

Ապա դատավորը հետաքրքրվեց, թե ճի՞շտ են պաշտպանների այն պնդումները, որ դուք հրաժարվել եք նրանցից, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Ես իմ ասելիքն ասել եմ, դուք ստախոս մարդ եք»: «կոռեկտ պահե՛ք ձեզ»,- դիմելով նրան՝ ասաց Արթուր Օհանյանը. «Անկոռեկտը դուք եք, քեզ ինչ հրաժարվել եմ, թե՝ չէ, ո՞վ ես դու, ես քեզ չեմ ճանաչում»,- շարունակեց Դեդը, ապա գնաց դեպի դուռը, սակայն ուղեկցող ոստիկանները նրան չթույալտրեցին դուրս գալ, լարված իրավիճակ ստեղծվեց: Ըստ էության իրավիճակը հանդարտեցնելու համար Արթուր Օհանյանը Մարտիրոս Հակոբյանի նկատմամբ հերթական սանկցիան կիրառեց եւ 5 ժամով նրան հեռացրեց նիստերի դահլիճից. «Ես էս դատարանին չեմ էլ հարգում, ինչ ուզում ես արա, իմ համար մեկ ա»,- եզրափակեց Դեդը, ինչից հետո նրան հեռացրին դահլիճից:

Դատարանը շարունակեց հրապարկել գործում եղած ապացույցները, առանց նրանց եւ նրանց պաշտպանների:

Տպել
5243 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի