«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորին ուղղված հարցերը եւ Փաշինյանի պատասխանները:

Մաքսիմ Ասատրյան, ֆեյսբուքյան օգտատեր. Պարոն Փաշինյան, ո՞րն է անվստահության պատճառը ժողովրդի կողմից, նորից Ձեզ միակ ընդդիմադիր ո՞ւժն եք համարում:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, պատգամավոր. Ճիշտն ասած, ես չհասկացա, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ ժողովրդի վստահություն չկա մեր նկատմամբ: ԵԼՔ դաշինքը ժողովրդի ամենավստահելի քաղաքական ուժն է, եթե հարգելի օգտատերը նկատի ունի, որ կան մարդիկ, որ անվստահություն ունեն, դրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մենք որոշել ենք, որ տրորված ճանապարհով չենք գնալու եւ ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու համար ձեւավորվել են որոշակի կլիշեներ, եւ մենք որոշել ենք չմտնել այդ կլիշեների մեջ: Եթե ուզում եք այդ կլիշեների մասին խոսենք, ապա ընտրություններից հետո շատ է խոսվում, թե մենք ինչո՞ւ Սահմանադրական դատարանում չվիճարկեցինք արդյունքները: Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք այլ ճանապարհով ենք գնացել եւ ընտրություններից առաջ ենք վիճարկել, դիմել ենք դատարան՝ ՀՀԿ-ի մասնակցությունը չեղարկելու համար: Մեր խնդիրը չէ, որ դիմենք ինչ-որ մարմնի, մենք ասում էինք՝ սիրելի ժողովուրդ, եթե հիմա գաք եւ հարյուր հազարներով շրջապատեք ԿԸՀ-ի շենքը, ուրեմն իրենք կքննարկեն ՀՀԿ-ին ընտրություններից զրկելու հարցը, եթե չէ, ուրեմն՝ չէ:

Օգտատեր Գեղամ Ադյան. Դուք 120 հազար քվե եք ստացել Ազգային ժողովի ընտրություններում, բայց, ըստ Ձեզ, հարյուր հազարավոր մարդիկ պետք է դուրս գան իշխանափոխության գնալու համար: Չե՞ք կարծում, որ դեմագոգիա է:

Նիկոլ Փաշինյան. Հարգելի պարոն Ադյան, մենք ու՞մ որոշումը պետք է ի կատար ածենք իշխանափոխության գնալու համար: Մարդ կա, ասում է՝ ատոմային ռումբն է որոշում: Այն ժողովուրդը, որ մեզ ընտրել է, ընդհանուրի 8 տոկոսն է, իշխանափոխության որոշում պայմանական կարող է կայացնել 51+1 տոկոսը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ մենք ուզում ենք ժողովրդի իշխանություն հաստատե՞լ, թե՝ Սերժ Սարգսյանի խունտայի իշխանությունը փոխարինենք Նիկոլ Փաշինյանի խունտայի իշխանությամբ: Սա պետք է լավ հասկանանք, ես չեմ ուզում խունտա լինել: Երբ ժողովուրդը կայացնի որոշումը, ցուցադրի այն, ես պատրաստվում եմ այն ի կատար ածել:

Գեղամ Ադյան. Սերժ Սարգսյանը բռնապե՞տ է:

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը մի մարդ է, որ իշխանության է եկել 2008 թվականից՝ արյամբ: Դրանից առաջ նա իշխանության է եկել պետական հեղաշրջմամբ՝ 98 թվականին, դրանից հետո 2013 թվականին՝ նախագահական ընտրությունները կեղծելով, դրանից հետո 2017 թվականին՝ ՀՀ քաղաքացիներին համատարած ընտրակաշառք բաժանելով: Սերժ Սարգսյանն իշխանությանը ապօրինի գտնվող մարդ է: Ես իրեն բռնապետ չեմ անվանի, որովհետեւ Սերժ Սարգսյանն այնքան չկա, որ ինձ բռնաճնշումների ենթարկի, եթե նա բռնակալն է, ես էլ բռնակալվա՞ծն եմ: Ես ինձ միշտ լիարժեք եմ զգացել, որպես քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ՝ բանտում:

Ֆեյսբուքյան օգտատեր. Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ:

Նիկոլ Փաշինյան. Այո: Անդրիաս Ղուկասյանը, Շանթ Հարությունյանը եւ նրա խումբը քաղբանտարյկալներ են: Ես ինչու՞ հստակ չեմ ասում, որ «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են: Երկու պատճառ կա: Առաջինը, որ իրենք իրենց անվանել են ռազմագերի եւ զենքի կիրառումը խնդիր չէ, խնդիրն այն է, որ կան զոհված քաղաքացիներ, կան սպանված քաղաքացիներ, եւ այստեղ որոշակի բարդություններ են առաջանում: Ես ասում եմ, որ կան մարդիկ, ովքեր պետք է լինեին բանտում, բայց քաղաքական դրդապատճառներով ազատության մեջ են եւ այս քաղաքական համատեքստում «Սասնա ծռերը» եւս քաղբանտարկյալներ են:

Ֆեյսբուքյան օգտատեր. Եթե վարչապետի թեկնածու առաջադրվեն Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը, ԵԼՔ-ը ու՞մ կսատարի:

Նիկոլ Փաշինյան. Ինչու՞ ԵԼՔ-ը պետք է ընտրություն կատարի նրանց միջեւ, այսինքն, Հանրապետականը պետք է մեկ է՝ ընտրվի՞: Ընտրությունների ժամանակ էլ են այդպես անում՝ հանրապետական եւ հանրապետական

Վարդգես Գասպարի. Պարոն Փաշինյան, հունվարի 19-ի երթը ինչո՞վ էր ՀԱԿ-ի տասնյակ երթերից առավել:

Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ի երթերը չպետք է հակադրել ԵԼՔ-ի երթերին, որովհետեւ այդ տասնյակ երթերից որոշ տասնյակներում ես կազմակերպիչ եմ հանդես եկել: Հետո՝ երթի լավի ու վատի խնդիրը չէ, ես ձեռք եմ բերել փորձ եւ այն կիրառում եմ: Երթի լավ ու վատը ո՞րն է, հարսանիք չէ, որ ասենք՝ մեկի սեղանին սեւ իկրա կար, մյուսին՝ կարմիր:

Գեւորգ Բաբախանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ժիրինովսկին է:

Նիկոլ Փաշինյան. Ես իմ անուն ազգանունը ունեմ, ՀՀ քաղաքացի եմ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն եմ: Նոր անունների չեմ ձգտում:

Տպել
3682 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են