«Սասնա ծռերի» գործով դատավորը վատնում է պետության փողերը. 3 հանրային պաշտպան՝ 11-ի համար

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավորներից Արթուր Օհանյանն այսօր սույն գործով դատական նիստի ժամանակ որոշում կայացրեց խմբի 11 անդամների համար երեք հանրային պաշտպան ներգրավել: Նրանք են՝ Արմինե Ֆանյանը, Անյուտա Մկրտչյանը եւ Սերգեյ Մանուկյանը:

Այս գործով անցնում են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը եւ Թորոս Թորոսյանը:

Երկու նիստ առաջ, ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, «Սասնա ծռերը» որոշել էին լքել դահլիճը, եւ դատավորը նրանց 5 ժամով հեռացրել էր նիստից: Մինչ հեռանալը՝ նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են նաեւ պաշտպանների ծառայություններից: Պաշտպաններն էլ նախորդ նիստին չէին մտել դահլիճ, քանի որ նիստը դատավորը ուշ էր սկսել: Նրանք դիմում  էին հասցեագրել դատարանին եւ հեռացել: Դատարանը փաստաբանների նկատմամբ սանկցիա էր կիրառել եւ որոշել գործով հանրային պաշտպաններ ներգրավել:

Արդյոք ձեւական չէ՞ 11 անդամների պաշտպանությունը թողնել երեք հանրային պաշտպանների «ուսերին», այլ հարց է: Խնդիրն այն է, որ դատարանը նրանց ներգրավելուց հետո կամ առաջ չհարցրեց այդ 11 անձանց դիրքորոշումը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են, որ իրենց պաշտպանությունը ստանձնեն հանրային պաշտպանները, թե՞ ոչ, կամ ցանկանո՞ւմ են արդյոք, որ իրենց պաշտպանությունը ստանձնեն հենց այդ պաշտպանները, թե՞ ոչ: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը 11 անդամներին էլ նախորդ նիստերից մեկի ժամանակ հեռացրել էր նիստերի դահլիճից, այնուամենայնիվ, այսօր նրանց մի քանի պաշտպաններ միջնորդեցին 11-ին էլ բերել նիստերի դահլիճ եւ ճշտել նրանց դիրքորոշումը հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ: Դատարանը, սակայն, միջնորդությունը քննության չառավ: Ավելին, երբ հանրային պաշտպաններից մեկը միջնորդեց հետաձգել նիստը եւ մեկ ամիս ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանը սա էլ քննության չառավ: Այսինքն` հանրային պաշտպաններն այսօր մասնակցեցին մի դատավարության, որի նյութերին անգամ ծանոթ չեն:

Նշենք, որ գործում այսօր ներգրավված երեք հանրային պաշտպաններից միայն Արմինե Ֆանյանն էր, որ քիչ թե շատ ծանոթ էր քրեական գործի նյութերին (նախաքննության ընթացքում): Նա այս գործից անջատված մասով պաշտպանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի շահերը:

Առանց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գիտության հանրային պաշտպան ներգրավելու որոշումն այսօր զայրացրեց ոչ միայն փաստաբաններին, այլեւ՝ հանրային պաշտպաններից Ֆանյանին:

Մասնավորապես, նա առարկեց նախագահողի գործողությունների դեմ եւ միջնորդեց 11 անդամներին հրավիրել նիստերի դահլիճ եւ ճշտել նրանց դիրքորոշումը՝ պաշտպան ներգրավելու վերաբերյալ: «Առնվազն այն անձանց ներկայացրեք, ում պաշտպանները ներկա են այստեղ, նման եղանակով զրկեցիք այդ անձանց արդյունավետ պաշտպանության միջոցից»,- ասաց Ֆանյանը՝ հավալելով, որ օբյեկտիվորեն ինքը չգիտի 11 անձանց դիրքորոշումը, ընդունո՞ւմ են մեղադրանքը, թե՝ ոչ, կամ միջնորդությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն. «Դատարանը անօրինական է հանրային պաշտպաններին ներգրավել սույն քրեական գործով վարույթին»,- հավելեց Ֆանյանը:

Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը մերժեց Ֆանյանի միջնորդությունը, ապա դիմելով դատավարության մասնակիցներին՝ ասաց. «Բոլորդ լավ տեղյակ եք, որ նախորդ նիստը չկայացավ, որովհետեւ դուք լքեցիք դատական նիստերի դահլիճը, երկրորդ անգամ դատարանը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի ձեզ հրավիրի դատական նիստերի դահլիճ, դուք չներկայացաք, ավելի ճիշտ շենք ներկայացաք, բայց նիստերի դահլիճ՝ ոչ: Դատարան ներկայացրիք դիմում, համաձայն որի՝ հայտնում եք, որ «անհայտ է ծանուցագրեր ուղարկելու պատճառը, քանի որ մեր պաշտպանյալները հրաժարվում են մեզնից»»:

Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նախագահող դատավորին հորդորեց գրության բովանդակությունը հրապարկել ամբողջությամբ, սակայն դատավորը սկսեց բղավել Սահակյանի վրա՝ ասելով, որ իրեն չընդհատեն. «Լսեք ինչ եմ ասում, ձեզ բացատրություն չեմ տալու»,- բղավեց դատավորը: «Մոռանում եք ասել, որ քանի որ նիստը ուշացումով եք սկսել, ուստի մենք հեռանում ենք»,- գրության բովանդակությունից մեջբերում արեց պաշտպանը, ապա դիմելով դատավորին, ասաց. «Չգոռաք ինձ վրա, ձեր ձայնը կգնաք կբարձրացնեք ուրիշ տեղում, մի մոռացեք, որ դուք նախագահող եք, ես էլ՝ պաշտպան»:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ առաջարկեց չշարունակել դատավարությունը, միանգամից դատավճիռ կայացնել եւ պետությանն ուղղակի դիտավորությամբ վնաս չպատճառել: «Օրենքը հանրային պաշտպան ներգրավելու հստակ ընթացակարգ է սահմանել, դուք չեք ճշտել մեր պաշտպանյալներից՝ նրանք պաշտպան ունե՞ն, թե՝ չունեն...: Դուք ուղղակի որոշում եք կայացրել: Դուք որպես պահեստային տաբերակ պետության միջոցների հաշվին հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսները ծախսում եք՝ անտեսելով օրենսդրական կարգավորումները: Նման պարագայում պետք չէ շարունակել պետությանը ուղղակի դիտավորությամբ վնաս պատճառել, որը կատարում է դատարանը, դատախազությունը՝ հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսի օգտագործման միջոցով: Դուք մեզ տվեք դատավճիռները, ես ձեզ երկրորդ անգամ եմ հայտարարում՝ մեր պաշտպանյալները չեն ընդունում սա որպես դատարան եւ շարունակելու են բոյկոտել: Իմաստը ո՞րն է այս ձեւական գործընթացի, ինչո՞ւ եք ինքնախաբեությամբ զբաղվում, ամենակարճ լուծումը՝ վճիռը տվեք էդ մարդկանց: Դուք պետության միջոցները ծախսում եք, քիչ է, հիմա էլ հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսն եք ծախսում՝ դրանով մեզ վնաս հասցնելով: Հանրային պաշտպանը 11 անձի համա՞ր: Ձեր պրակտիկայում նման բան եղե՞լ է, վստահ եմ՝ չի եղել, դուք աչք եք փակում դրա վրա»,- դիմելով դատավորին՝ ասաց Պապիկյանը:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը ակնհայտ անօրինական եւ կամայական որակեց դատարանի որոշումը եւ եւս մեկ անգամ միջնորդեց 11 անդամներին բերել նիստերի դահլիճ՝ ճշտել նրանց դիրքորոշումն ու ցանկությունը, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես պաշտպան: Եթե  նրանք ցանկություն հայտնեն, որ պաշտպանությունը իրականացվի մեր կողմից, ապա դուք պարտավոր եք հանրային պաշտպանների լիազորությունները որպես հանրային պաշտպաններ դադարեցնել: Կոպտորեն խախտվում են մեր պաշտպանյալների իրավունքները, առանց նրանց գիտության ու համաձայնության դուք ապօրինի կերպով ներգրավում եք հանրային պաշտպաններ, որոնք նույնիսկ ծանոթ չեն քրեական գործի նյութերին: Այսինքն՝ զուտ ձեւական հանրային պաշտպանների ֆիզիկական ներկայությունը ապահովելու համար դուք ցանկանում եք դատավարություն իրականացնել, եթե ցանկանում եք, խնդիր չկա, առանց մեզ իրականացրեք»,- ասաց Շուշանյանը:

Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ, դիմելով նախագահողին, ասաց, որ դատարանը գործ ունի պարզապես առաջ գնալու ցանկության հետ: «Հարգելի՛ դատարան, դուք հիմա ի՞նչ եք անում: Երբ որ ստեղծվում էր հանրային պաշտպանի գրասենյակը, ես հիշում եմ, այն ժամանակ շատերն ասում էին, որ վտանգ է լինելու, որ հանրային պաշտպանի գրասենյակը դառնալու է  պետական մարմինների կցորդ, կամակատար: Բայց այն ժամանակվա պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասում էր՝ դա բացառված է, չի լինելու այդպիսի բան, սխալվեց: Դուք գիտե՞ք էս մարդիկ ինչքան գործ ունեն վարույթում, ինչի՞ եք երեք հոգու բերել նստացրել, որից երկուսը առհասարակ գործի նյութերին ծանոթ չեն, բայց դուք բերել, նստացրել եք, ուզում եք ասել, որ սա դատական պրոցես է ու ուզում եք այսպես առաջ գնալ: Սա անթույլատրելի է, արդեն մի քանի անգամ պարզվում է, որ առաջ գնալու ձեր ցանկությունը պրոցեսը միայն ետ է շպրտում»,- ասաց Վարոսյանը:

Չնայած դատավորի հորդորներին, պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Հայարփի Սարգսյանը, Դավիթ Գյուրջյանը, Մուշեղ Շուշանյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Արայիկ Պապիկյանը իրենց հայտարարություններն անելուց հետո լքեցին նիստերի դահլիճը: Նրանց  հեռանալուց հետո, սակայն, դատարանը շարունակեց հետազոտել գործում առկա ապացույցները: Նիստը բոյկոտեցին նաեւ դահլիճում ներկա գտնվող «Սասնա ծռեր» խմբի համակիրները:

Այսօրվա նիստում մի քանի ժամ դատական նիստերի դահլիճում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի (նա հայրենին լավ չի  տիրապետում) համար դատական դեպարտամենտի կողմից հրավիրված թարգմանիչը: Պարզ չէր, թե այս ժամերի ընթացքում պետության կողմից հրավիրված թարգմանիչը ո՞ւմ համար էր թարգմանություն իրականացնում եւ ինչո՞ւ էր շարունակում գտնվել նիստերի դահլիճում այն դեպքում, երբ Թամրազյանը նիստերի դահլիճում չէր: Այսպիսով՝ այսօրվա նիստն անցավ երեք հանրային պաշտպանների, մեկ դատավորի եւ երկու մեղադրող դատախազների մասնակցությամբ:

Տպել
6037 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին