Կեղծ լսումներ. Արա Բաբլոյանը միտումնավոր խոչընդոտում էր ԵԼՔ-ի ներկայացուցիչների հերթը

ԵԼՔ դաշինքի մամուլի հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել այսօրվա խորհրդարանական լսումների վերաբերյալ՝ դրանք անվանելով կեղծ:

«Այսօր ժամը 11։00-ին թանկացումների թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին մասնակցել է նաև ԵԼՔ դաշինքը։
Լսումների մեկնարկին դաշինքի անդամները գրանցվել Էին ելույթ ունենալու համար։ Ընդմիջումից հետո լսումները նախագահող Արա Բաբլոյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություններից կարող են ելույթ ունենալ միայն երկու հոգի՝ այդպիսով սահմանափակելով ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթները։

Ընդունելով ի գիտություն՝ ԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր ելույթ ունեցան, որից հետո գրանցված Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը և Անի Սամսոնյանը համբերատար սպասել են իրենց ելույթների հերթին։

Ընթացքում նկատել են, որ ելույթ ունեցողներին ամբիոնի մոտ հրավիրում են ընտրողաբար, իսկ Արա Բաբլոյանը իր օգնականին հրահանգում էր դահլիճում փնտրել նոր մարդկանց, ովքեր կցանկանան ելույթ ունենալ։ Այդպես արհեստականորեն ներգրավելով ինչ-որ մարդկանց և երկարաձգելով ժամանակը՝  պարոն Բաբլոյանը միտումնավոր խոչընդոտում էր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հերթը։ Աղմուկ բարձրացնելուց և դաշինքի անդամներին՝ իրավունքով տրված ելույթի ժամանակը պահանջելուց հետո հայտարարվեց, որ իրենք սխալվել էին և պետք է ոչ թե խորհրդարանական խմբակցություններից ելույթ ունենար երկու հոգի, այլ ամբողջ քաղաքական ուժից։ Այնուհետև ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամներին մոտեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փորձեց բանակցել ու համոզել, որ պատրաստ են ձայն տալ երեքից միայն մեկին։ Նա նշեց նաև, որ եթե դաշինքի ներկայացուցիչները գրանցված չլինեին որպես ԵԼՔ, նրանց ձայն կհասներ։ Այսինքն՝ միտումնավոր բացառել են ԵԼՔ դաշինքով գրանցված բոլոր ելույթները։ Դաշինքի անդամները հրաժարվել են առաջարկից և բոյկոտելով լքել դահլիճը։

Նշենք նաև, որ լսումներից հետո Արա Բաբլոյանը ևս ելույթ ունեցավ, այդպիսով դառնալով երրորդը ՀՀԿ-ի ելույթ ունեցողներից։

Միաժամանակ նշենք, որ ՀՀԿ-ի այս քայլով բացահայտվեց ԱԺ լսումների իմիտացիան, և կարող ենք ասել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց այդ լսումները»,-ասված է հայտարարության մեջ։

Տպել
2906 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ