Ջերմ ընդունելություն, անկեղծ երկխոսություն, տպավորիչ հանդիպում. Ս. Սարգսյան (լուսանկարներ)

Ավարտվել է Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահի հանդիպումը; Հայաստանի նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը, 2 նախագահները հանդես են եկել ելույթներով.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։

Բոլորին է հայտնի, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմությունը բարեկամության պատմություն է, և մենք անկեղծ սեր ու հարգանք ենք տածում Ֆրանսիայի և նրա տաղանդաշատ ժողովրդի հանդեպ։ Ուստի այսօր ցանկանում եմ վերահաստատել փոխադարձ հարգանքի և վստահության ոգով երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու, ընդլայնելու և խորացնելու՝ Հայաստանի հանձնառությունը: 

Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում։ 

Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակության համար:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում։ 

Կցանկանայի առանձնացնել նաև մեր երկրների միջև առկա սերտ խորհրդարանական կապերը: Քիչ անց հանդիպելու եմ Ֆրանսիայի Ազգային ժողովում գործող Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամների հետ: Մի խումբ, որի գործունեությունը լիովին համապատասխանում է իր անվանմանը: Ֆրանսիացի խորհրդարանականներն իրենց գործունեությամբ տարիներ ի վեր ոչ միայն նպաստել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական սերտ համագործակցության ձևավորմանը, այլև հարստացրել ու խթանել են երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը: 

Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար: 

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս ամենաբարին մաղթել իմ գործընկեր նախագահ պարոն Մակրոնին Ֆրանսիան առաջնորդելու իր առաքելության մեջ, և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիան կդառնա ավելի բարգավաճ, ավելի գեղեցիկ ու ավելի ապահով երկիր»,-ասել է Սեժ Սարգսյանը՝ վերջում շնորհակալություն հայտնելով ընդունելության համար.

Տպել
4118 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են