Ավելի հաճախ մեկնեք Շվեյցարիա, գուցե շվեյցարական ժամացույցների դետալներ արտադրենք

Մինչ Դավոսի համաժողովին հասնելը Շվեյցարիա մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ:

Հանդիպման ժամանակ վարչապետը հետաքրքիր մի քանի ցուցանիշներ է ներկայացրել: Ըստ վարչապետի՝ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թ. ընթացքում աճել է մոտ 3.5 անգամ: Պաշտոնական տվյալների համաձայն, դա այդպես է: Ընդհանրապես հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները շատ հետաքրքիր են: Թերեւս, շատերի ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Շվեյցարիան ՀՀ արտահանվող ապրանքների առումով խոշորագույն գործընկերներից է: Ավելի կոնկրետ՝ 3-րդը Ռուսաստանից եւ Բուլղարիայից հետո: Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ 12 տոկոսը ուղղվում է Շվեյցարիա: Ավելին: Շվեյցարիան այն հատուկենտ երկրներից է, ուր մենք շատ ավելին ենք արտահանում, քան ներկրում ենք: Անցած տարվա 11 ամիսների տվյալներով մենք Շվեյցարիա ենք արտահանել 237 մլն դոլարի ապրանք, բայց ներկրել ենք այնտեղից միայն 78 մլն-ի ապրանք:

Այլ կերպ ասած, առաջին հայացքից հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները իդեալական են մեզ համար: Ու այս տեսանկյունից, կրկին առաջին հայացքից, շատ տարօրինակ է փաստը, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները Շվեյցարիա են մեկնում միայն, ասենք, հայ-ադրբեջանական հանդիպումների մասնակցելու համար: Իսկ բուն հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների շուրջ այցերը, մեղմ ասած, չափազանց հազվադեպ են: ՀՀ վարչապետը վերջին անգամ Շվեյցարիայում էր եղել 2002 թ., երբ այդ պաշտոնում հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանն էր: Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները արտացոլող պաշտոնական ցուցանիշների ֆոնին սա տարօրինակ է թվում: Եթե մեր երկու տնտեսությունները միմյանց նկատմամբ այսպիսի հետաքրքրություն ունեն, ուրեմն, պատկերավոր ասած, ՀՀ վարչապետը շատ հաճախ պետք է մեկներ Շվեյցարիա: Նույնիսկ կարող ենք մոտավոր հաշվարկել, թե որքան հաճախ: Եթե մեր ապրանքների 24 տոկոսը արտահանվում է ՌԴ, ու ՀՀ վարչապետը պայմանական ասած, տարեկան 10 անգամ գնում է Ռուսաստան, ապա տարեկան առնվազն 5 անգամ էլ պետք է գնա Շվեյցարիա, որովհետեւ այդ երկիր է արտահանվում մեր ապրանքների 12 տոկոսը:

Բայց այս ամենը՝ առաջին հայացքից: Իրականում ցուցանիշները այնքան չեն արտացոլում բուն պատկերը: Ապրանքաշրջանառության 3.5-անգամյա աճը, որի մասին խոսել է Կարեն Կարապետյանը, պայմանավորված է միայն ու բացառապես պղնձի հանքաքարի  եւ ոսկու արտահանմամբ: Եթե այս երկու ապրանքները հանենք հաշվարկներից, ապա Հայաստանից դեպի Շվեյցարիա արտահանումը նախորդ տարվա համեմատ ոչ միայն չի աճել, այլեւ նվազել է: Ու այս տեսանկյունից մեր տնտեսական բլոկի պաշտոնյաների անտարբերությունը Շվեյցարիայի նկատմամբ լրիվ հասկանալի է:

Այդուհանդերձ, երեկ ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը շվեյցարացի գործարարների հետ զուտ տնտեսական խոսակցություն է ունեցել ու առաջարկներ արել:  «Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն եւ գինեգործություն, ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ հանքարդյունաբերություն, ոսկերչություն եւ ակնագործություն, ժամագործություն եւ այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա եւ տնտեսական միություն»- մասնավորապես ասել է Կարեն Կարապետյանը: Որքանով է սա հետաքրքրում շվեյցարացի գործարարներին՝ դժվար է ասել:

Օրինակ, անցած տարվա առաջին 9 ամիսներին Շվեյցարիայից ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ընդհանուր ցուցանիշը բացասական է: Այսինքն, ոչ միայն ներդրումներ չեն եղել, այլեւ նույնիսկ կապիտալ է արտահոսել Շվեյցարիա:

Չնայած սա էլ չի արտացոլում իրական պատկերը: Խնդիրն այն է, որ Շվեյցարիան օֆշորային գոտի է, եւ պաշտոնական ձեւակերպմամբ՝ շվեյցարական ներդրումները իրականում հայկական ծագման փողեր են, որոնք այստեղից անօրինական ճանապարհով գնացել են Շվեյցարիա եւ այնտեղից վերադարձել են որպես օտարերկրյա ներդրումներ եւ ուղղվել են հիմնականում հանքարդյունաբերության մեջ:

Իհարկե այնպես չէ, որ զուտ շվեյցարական եւ պատկերավոր ասած՝ որակյալ ներդրումներ մեր տնտեսության մեջ չեն իրականացվել: Օրինակ Հայաստանում արտադրվում են ժամացույցների կորպուսներ եւ տարբեր դետալներ, որոնք արտահանվում են հենց Շվեյցարիա: Աշխարհահռչակ ու բրենդային շվեյցարական  ժամացույցների մի զգալի մասը պատրաստվում է Հայաստանում արտադրված դետալներից: Այլ կերպ ասած, եթե ցանկություն լինի, մենք կարող ենք նույնիսկ շվեյցարական ժամացույցների դետալներ արտադրել:

Հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի հունվարի 24-ի համարում:

Տպել
2680 դիտում

«Ռեալը»՝ 3-րդ տարին անընդմեջ ՉԼ հաղթող. Բեյլը՝ հանդիպման հերոս, Կարիուսը՝ հակահերոս

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում