Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

24/01/2018 schedule10:21

Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մուղլա, Դենիզլի եւ Կայսերի քաղաքներում բազմաթիվ ձերբակալություններ են կատարվել՝ սոցցանցերում Աֆրինի ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակումներ կատարելու մեղադրանքով։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվածների թվում կան քաղաքական գործիչներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ եւ լրագրողներ։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության հետաքննություն է սկսել՝ սոցիալական ցանցերի միջոցով «ժողովրդի մեջ քեն եւ թշնամանք հրահրելու», «ահաբեկչական խմբավորումների պրոպագանդա անելու, սադրիչ գործողությունների կոչ անելու» մեղադրանքով։

Ermenihaber-ի տեղեկացմամբ, իրենց տներում ձերբակալվածների թվում են «Մարդու իրավունքների միության» (İHD) Անկարայի ղեկավար եւ Կալանավայրերի հանձնաժողովի անդամ Նուրայ Չեվիրմենը, նույն միության անդամ Ադնան Վուրալը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Քեմալ Բյուլբյուլը, ԺԴԿ-ի ԱՆկարայի նահանգային կառույցի ղեկավար Օսման Քոնուքչուն, ԺԴԿ-ի Անկարայի նահանգային կառույցի ղեկավար Զեյնո Բայրամօղլուն եւ քույրը՝ ԺԴԿ-ի Չանքայայի շրջանային կառույցի ղեկավար Ասլը Բայրամօղլուն, ԺԴԿ-ի Իզմիրի նահանգային կառույցի ղեկավար Չերքեզ Այդեմիրը, ԺԴԿ-ի Մուղլայի նահանգային ղեկավար Ֆաթոշ Ա․-ն, «Մեզոպոտամյա» գործակալության թղթակից Հայրի Դեմիրը, «Artı TV»-ի Անկարայի ներկայացուցիչ Սիբել Հյուրթաշը եւ ռեժիսոր Ֆաթին Քանաթը։
Տարբեր նահանգներում եւ մարզերում անցկացված գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է մի քանի տասնյակի։

Նահանգապետարանի որոշմամբ Աֆրինի ռազմական գործողությունների ողջ ընթացքում առանց հատուկ թույլտվության Անկարայում բաց եւ փակ տարածքներում հավաքներ, մամուլի ասուլիսներ, հացադուլներ, նստացույցեր, համերգներ, տոներ ու միջոցառումներ եւ նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելը արգելվել է։

Տպել
535 դիտում

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Ինչո՞ւ է լռում ԲԴԽ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ. պարզաբանում

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

Ստացել է խոշոր չափերի գումար եւ խոստացել ազատել բանակից. քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

ՄԻՊ-ը ողջունում է Առողջապահության նախարարի քայլերը՝ հոգեբուժարաններին առնչվող ոլորտում

Թվով 95 խախտումների արդյունքում բնությանը հասցվել է ավելի քան 160 միլիոն դրամի վնաս

Քաբուլում նախագահի ելույթի ժամանակ թագավորական պալատը հրթիռակոծվել է

Քոֆի Անանի մահվան կապակցությամբ ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում կիջեցնի դրոշները

Զովունի գյուղում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդի. վիճակը միջին ծանրության է

Այսօր հոսանքի պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 8 մարզերում

Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

Սյունիքի մարզում մինչեւ 24 ժամյա ջրանջատում է սպասվում, Արարատում՝ 8 ժամյա

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա, երեկոյան որոշ շրջաններում անձրեւ ու կարկուտ է սպասվում

Արցախ այցելելու համար գերմանացի պատգամավորը ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»-ում

15-ամյա Մարիա Կուդրյաշեւան որոնվում է որպես անհետ կորած

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հյուսիս-հարավի շինարարական նախագիծը փոփոխվել է՝ հնավայրերը պահպանելու համար

Որոշ գյուղմթերքներ թանկացել են, ո՞րն է պատճառը. մանրամասնում է նախարարը (տեսանյութ)